User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Ջոնի վիրտուալ օրագիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջոնի վիրտուալ օրագիրը

    Ինչպե՞ս են ծնվում համաշխարհային գրականության գլուխգործուցները… չգիտեմ… չեմ էլ փորձի իմանալ՝ իզուր է… ինչու՞ եմ գրում… ու՞մ համար… ինչու՞ եմ այսքան անկեղծ… մի՞թե պետք է մինչև վերջ անկեղծանալ մի վայրում՝ որտեղ կան ոչ միայն ինձ հոգեհարազատ ու հաճելի մարդիկ՝ իմ ընկերներն ու ընկերուհիները, այլ նաև որոշ մեղմ ասած տհաճ մարդիկ… սիրում եմ անկեղծությունը: Հարգում եմ անկեղծ մարդկանց: Ատում եմ կեղծիքը, սուտը, դավաճանությունը: Ատում եմ ատող մարդկանց… եթե մարդ ունակ է ատելու, ուրեմն արժանի է ատվելու… ինչպե՞ս կարելի է ատել որևէ մարդու… ատել որևէ երևույթ՝ նորմալ եմ համարում, բայց ատել մարդու… դա նշանակում է անիմաստ տառապել… Սիրեք այնքան, որ դրանից ավելի շատ հնարավոր չէ… ատեք այնքան, որ դրանից ավելի քիչ հնարավոր չէ… ապրեք այնպես, որ չզղջաք… ի՞նչ է մտածում ամբողջ կյանքում ուրիշների առողջության ու կյանքի հաշվին անսահման կապիտալ կուտակած մարդը մահվանից առաջ… եթե գոնե իր սրտի ամենա-ամենախորը անկյունում կա թեկուզ փոշոտված ու անտեսված մի պատառ մարդկություն՝ նա զղջում է… Միայն հանգիստ խղճով մեռնելու համար արժե ապրել առանց ատելու… Կա՞ արդյոք արդարություն… կա, բայց որտե՞ղ… չգիտեմ… Ինչու՞ են որոշ ընտանիքներ արդեն շուրջ 20 տարի ապրում տնակներում այն դեպքում, երբ մեր մեծահարուստների մեկ օրվա եկամտով կարելի է գրել բնակարան այդ ընտանիքի համար…
    Ինչու՞ են մարդիկ բաց թողնում իրենց կողքով սլացող երջանկությունը, իսկ հետո՝ ամբողջ կյանքում ապարդյաուն վազում վերջինիս հետևից… տարօրինակ է մարդ արարածը… Ահավոր ներքին ցավ եմ զգում… Ինչ-որ բան փորձում է դուրս ցայտել իմ ներսից ու տարածվել ամբողջ աշխարհով մեկ… գիտե՞ք ինչ է դա… սեր… Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան հեշտ է ատել այն՝ ինչ սիրում ես և սիրել այն՝ ինչ ատում ես… մտածի՛ր ու խորհի՛ր այդ հարցի շուրջ… Վերջում կհասկանաս, որ ավելի հեշտ է սիրելը,, քան ատելը… իսկ ինչու՞ ատել, եթե կարելի է սիրել… ինչու՞ դժոխքի վերածել մեր կյանքի եզակի ակնթարթները, եթե կարելի է նույն ակնթարթները ապրել դրախտի նման՝ սիրելով… Չեմ հասկանում մարդկային հոգեբանությունը… իսկ ինչու՞ հասկանամ… ինչի՞ս է պետք… եթե գոնե ինքս ինձ հասկանամ՝ դա արդեն իսկ մեծ նվաճում կլինի… Կանխազգում եմ, որ մոտ ապագայում խաբվելու եմ… նույնիսկ մտածելիս սարսռացի… Իմ մեջ կուտակված անսահման սերը, որն ինչքան ավելի եմ նվիրում շրջապատին՝ այնքան ավելի է շատանում՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ նվիրեմ մեկին, ով իրականում արժանի չէ դրան, բայց ավա՜ղ ես՝ կուրորեն սիրահարվածս այդ մասին շատ ուշ եմ իմանում… Ինչքան որ պարզ են ու հասարակ արտահայտածս մտքերը՝ այդքան էլ բարդ են ու ոչ հեշտ ընկալելի… Ինչքան որ պարզ եմ ու հասարակ արտահայտածս մտքերի նման՝ այնքան էլ բարդ եմ ու անկանխատեսելի եթե խաբվեմ… մի փորձեք խաբել դիմացինին, բայց առավել ևս մի փորձեք խաբել ինքներդ ձեզ… Եթե հանկարծ պարզեք, որ սկսել եք հավատալ ձեր իսկ հորինած ստին՝ անմիջապես հետ կանգնեք ձեր հորինվածքը ուրիշներին որպես ճշմարտություն մատուցելու մտքից ու ստիպեք ինքներդ ձեզ՝ Չհավատալ դրան… Հավատացյալ… զզվում եմ էդ բառից… ի՞նչ է իրենից ներկայացնում հավատքը՝ կրոնը, և ո՞վ է հավատացյալը՝ կրոնավորը… Նա ինքնախաբեյությամբ զբաղվող բժբախտ մարդ է… ո՞վ է քարոզիչը… ինքն իր ստին հավատացող ու դիմացինին ճիշտ ուղուց շեղել ձգտող մի հավատացյալ… Ինչի՞ համար է կրոնը… Կրոնի միջոցով մարդուն շեղում են ճիշտ ուղուց ու հետո շատ ավելի հեշտությամբ կառավարում… հասարակ օրինակ բերեմ՝ գնում եք մի քաղաք, որը ձեզ անծանոթ է ու այնտեղ պետք է գտնեք ԻՔՍ փողոցի ԻԳՐԵԿ համարի տան բնակչին… ԻՔՍ փողոցի գտնվելու վայրի մասին հարցնում եք ինչ-որ անծանոթի: Եթե նա ձեզ ուղեկցի դեպի ԻՔՍ փողոց՝ հետո չի կարողանա ձեզ համոզել, որ ԻՔՍ փողոցի ԻԳՐԵԿ տունը գտնվում է քաղաքի մյուս ծայրին… Իսկ եթե նա ձեզ տանի սղալ ճանապարհով, այսինքն շեղի ձեզ ճիշտ ուղուց, ու տանի ԶԵՏ փողոց՝ շա՜տ հեշտությամբ կարող է ձեզ համոզել, որ ձեր փնտրած հասցեն քաղաքի մյուս ծայրին է, ու այնտեղ հասելու համար շա՜տ ժամանակ է հարկավոր… Կրոնը մարդուն «առաջնորդում» է դեպի «դրախտ»՝ ցույց տալով «ճշմարիտ» ուղի ու մինչև «դրախտ հասնել» նրան կառավարում է ինչպես սիրտը կուզի, չէ՞ որ մարդը չգիտի դրախտի տեղը…որպեսզի գնաս դրախտ՝ մի՛ գողացիր, մի՛ սպանիր, մի՛ շնացիր… ե՞րբ սա կլիներ ճշմարիտ ուղին… այն ժամանակ, երբ այդ ուղով կգնային ԲՈԼՈՐԸ… հակառակ դեպքում դա չէ ճշմարիտ ուղին… ինչպե՞ս կարող է մարդը ԳՈՅԱՏԵՎԵԼ (ոչ թե ապրել) ամբողջ կյանքում այն հույսով, որ դրախտում նորմալ է ապրելու… չեմ ջոգում մարդկանց հոգեբանությունը… ունեն երկու տարբերակ՝ ա)զրկվել բոլոր հաճույքներից ու գնալ դրախտ բ) օգտվել բոլոր հաճույքներից ու գնալ… դժոխք… ի՞նչ է դրախտը՝ վայր, որտեղ կարելի է օգտվել բոլոր հաճույքներից… ի՞նչ է դժոխքը… վայր, որտեղ զրկված կլինես բոլոր տեսակի հաճույքներից… ու կրոնապաշտ մարդիկ ընտրում են ա) տարբերակը այն դեպքում, որ ա) տարբերակի լավ մասի լինել-չլինելը ՈՉ ՄԵԿԻՆ հայտնի չէ, և չեն ընդունում բ) տարբերակը, որի լավ մասի լինելը 100% ապացուցված է, իսկ վատ մասի լինել-չլինելը ՈՉ ՄԵԿԻՆ հայտնի չէ…
    Կարդացեք այս ամենը ու խորհեք իմ բարձրացրած հարցերի շուրջ… Ձեզ համար իր մտքերը մոնիտորին հանձնեց ՀԱՎԵՐԺ Ակումբցի Հովսեփ Խաչատրյանը՝ Ջոն Շիրակացի գրական անունով ու Արիստոկրատ ծածկանունով… հիշու՞մ եք տարիքս… ԱՅՈ՛, չեք սխալվում՝ 15 տարեկան եմ…
    Հ.Գ.
    Սիրում եմ ԱԿՈՒՄԲԸ …

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (25.10.2011), Arpine (19.08.2011), laro (05.11.2011), Manya (13.06.2009), Նիկեա (18.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհաջողակի օրագիրը
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 50
    Վերջինը: 02.05.2017, 23:14
  2. Ջոնի Քեշ/Johnny Cash
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.07.2013, 10:35
  3. Արձակ. Ջոնի՝ անհավանական թվացող արկածները
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.11.2011, 19:38
  4. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18
  5. !!!Ջոնի ծննդյան օրն ա!!
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 01.07.2007, 12:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •