Մեկ օր ուշացումով շնորհավորում եմ ծնունդդ, Highordy։ Հուսով եմ՝ շատ չես վիրավորվել, որ երեկ չի հաջողվել...
Եթե փորձեմ հակիրճ ձևակերպել ակումբում քո դերը, երևի կարելի է ասել, որ դու ակումբի ընդդիմությունն ես։ Ճիշտ է, շատ հարցերում մեր կարծիքները չեն համընկնում, բայց, ամեն դեպքում, ուրախ եմ, որ ակումբում քեզ նման անդամ կա. դու մի տեսակ բազմազանություն ես ստեղծում ակումբում։
Եվս մի անգամ ծնունդդ շնորհավոր, քեզ մաղթում եմ ԱՐև, բԱՐի ԱՐարքներիդ հաջողություն, պայծառ մտքեր, ինչպես նաև հնԱՐավորինս քիչ ընդհԱՐումներ ու տարակԱՐծություններ ակումբի անդամների, հատկապես ղեկավԱՐության հետ։
Էջանիշներ