Հարրի
Վոլդեմորտ
Դամբլդոր
Ռոն
Հերմիոնա
Ֆրեդ և Ջոևջ եղբայրներ
Ջիննի
Սնեյպ
Մալֆոյ
Այլ տարբերակ

Ես, ի դեպ, կարդացել եմ այդ հոդվածը։ Ներեղություն եմ խնդրում, բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի մեջբերումն անել անգլերեն, դատեք ինքներդ...
One fan asked whether Albus Dumbledore, the head of the famed Hogwarts School of Wizardry and Witchcraft, had ever loved anyone. Rowling smiled. "Dumbledore is gay, actually," replied Rowling as the audience erupted in surprise. She added that, in her mind, Dumbledore had an unrequited love affair with Gellert Grindelwald, Voldemort's predecessor who appears in the seventh book. After several minutes of prolonged shouting and clapping from astonished fans, Rowling added. "I would have told you earlier if I knew it would make you so happy."
Բարև. Ես արաջին անգամ եմ, որ այս ֆորումն եմ մտնում
: Լսի կարդացի Դամբլդորի մասին :Դա իսկապես ճիշտ ե՞
Դե Դամբլդորը տենցը չի կարող լինել, բայց էն, որ Ռուլինգը դա ասել է, ճիշտ է:
Ես Ջոանայի ասածները այսպես եմ հասկանում. երիտասարդ Դամբլդորը, որը շատ տաղանդավոր կախարդ էր, հանկարծ ընկերանում է իր նման և նույնիսկ ավելի հզոր մի կախարդ տղայի հետ... Բնականաբար իր մոտ առաջանում է համակրանք, ոգեշնչում, ավելին անելու, նրան նմանվելու, հասնելու ձգտում… Իմ կարծիքով շատ բնական է, երբ նման մարդուն հանդիպելով՝ Դամբլդորը հիանում է նրանով...այսպես ասած հազիվ իրա խելքին մարդա գտնումՈւ չգիտես ինչու, նման հետաքրքրությունը միանգամից ՛ԳԵՅ՛ լինելու հետ կապեցին...Ես նման բան չեմ տեսնում։
Դե գիտես, դու ճիշտ ես, բայց Ռոուլինգը իրա բերանովա ասել, որ "գեյա": Համ էլ ես ինտերվյու եմ կարդացել, որտեղ ինքը իրա խոսքերը հաստատելա: Իրան տվել են, որ 6-րդ կինոյի սցենարը կարդա, էնտեղ էլ մի պահա եղել, որ իբր Դամբլդորի հիշողություններն են ցույց տալիս: Դրանց մեջ մի պահա լինում իրա առաջին սիրած աղջկա հետ կապված: Ռուլինգը էտ տողերը ջնջելա ու պատճառաբանել, թե` "գեյա":
Անկեղծ ասած, շատ աչքիցս ընկելա էտ կինը:![]()
Իմ կարծիքով Ռուլինգը այդ ամենը անում ա մենակ նրա համար, որ ավելի մեծացնի հետաքրքրությունը գրքի հանդեպ, ու պետք չէ դա այդքան լուրջ ընդունել, վերջիվերջո դա ընդհանեմնը գիրք է…
Հ.Գ.
Լսել եմ, որ 6-րդ ֆիլմի համար քաստինգ ա անցկացվում /ինտերնետի միջոցով/, ու հաղթողը կդառնա ֆիլմի դերասաններից մեկը: Իմիջիայոց, WornerBrosers-ը Մադոննայի աղջկան առաջարկել է դեր 6-րդ ֆիլմում:
Վերջին խմբագրող՝ DVG: 27.11.2007, 16:43:
А я КОТ, который гуляет сам по себе...
Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...
Դե հա, իհարկե գովազդի համարա ասում այդ բաները, բայց միևնույնա չարժեր այդպիսի կերպարը այդ կերպ փչացնել: Կարողա իրանց փչացած երկրում դա սովորական բանա, բայց իմ համար անընդունելիա: Ախր այդ գիրքը սկզբում մանկականա եղել: Ուզում են, որ իրանց ժողովուրդը մանկուց դա սովորական երևույթ համարի:
![]()
Հարրի Փոթթերի մասին նոր բլոգ, ամեն ինչը այնտեղ, 7-րդ հատորը ռուսերենով, հարի պոտերը 5-ի ֆիլմը ամբողջովին.
Սեղմիր այստեղ
Մոդերատորական: Տրանսլիտով գրառումները ակումբում արգելվում են: Ներդրված «տրանսլիտ» համակարգի միջոցով գրառումը փոխարկվել է հայատառի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 22.12.2007, 16:34:
Գիտե՞ք, որ արդեն վեցերորդ ֆիլմից կադրեր կան: կարող եք նայել էստեղ http://www.youtube.com/watch?v=N2jXxWweeZ8
Էս էլ Լավանդա Բրաունի (Ռոնի ընկերուհու) դերասանուհին ա
Ուրախությամբ հայտնաբերեցի այս էջը ԱկումբումԻնձ համարում եմ ՀՓ-ի իսկական ֆանատ: Ֆորումներից մեկում, որին մասնակցում եմ, երկու հսկայական էջ ունեմ փոքրիկ կախարդին նվիրված
Մի առաջարկ ունեմ...այդ ֆորումում ես անցկացնում էի խաղ-վիկտորինա` նվիրված Ռոուլինգի հանրաճանաչ ստեղծագործությանը: Տալիս էի հարցեր` ներառելով բոլոր 7 գրքերի ինֆորմացիան: Ճիշտ պատասխանողները ստանում էին միավորներ:
Եթե ցանկացողներ կլինեն վիկտորինային մասնակցել` կարող եմ այստեղ եւս անցկացնել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ