User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որն է ձեր սիրած կերպարը?

Քվեարկողներ
171. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հարրի

    56 32.75%
  • Վոլդեմորտ

    15 8.77%
  • Դամբլդոր

    37 21.64%
  • Ռոն

    21 12.28%
  • Հերմիոնա

    57 33.33%
  • Ֆրեդ և Ջոևջ եղբայրներ

    23 13.45%
  • Ջիննի

    12 7.02%
  • Սնեյպ

    36 21.05%
  • Մալֆոյ

    10 5.85%
  • Այլ տարբերակ

    21 12.28%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 4 47-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 691 հատից

Թեմա: Հարրի Փոթթեր / Harry Potter

  1. #46
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ որակը վատն է, բայց մեկ է դուրս չեկավ
    Եթե վատ որակով ես նայել, ուրեմն տանն ես նայել, մեծ էկրանով այլ է!
    Բայց և այնպես, ինձ թվում է լավը պետք է լինի...

  2. #47
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե վատ որակով ես նայել, ուրեմն տանն ես նայել, մեծ էկրանով այլ է!
    Բայց և այնպես, ինձ թվում է լավը պետք է լինի...
    Երևի գրքի 80%-ը չկար, իսկ հերոսները չէին բռնում...հեչ նման չէին...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  3. #48
    Սկսնակ անդամ Timbaka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    շաբաթ չէ, բայց կիրակի հաստատ գնալու ենք....անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան
    Timbaka-ն էլ ա կիրակի գնալու

  4. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Նայեցի, փորձեմ ասել տպավորություններս: Երեկ նայեցի:

    Նախ կերպարների անհամապատասխանության մասին: Պրոֆեսոր Ամբրիջը, ըստ իս, արտաքնապես նման չէր գրքում նկարագրվածին, թեև գուցե ռեժիսորն ավելի ճիշտ ընտրություն էր կատարել, քան նկարագրված էր գրքում: Բայց եթե Ամբրիջի հարցում կարելի է վիճել, ապա Լավգուդի կերպարն այնքան հեռու էր իր բնօրինակից, որ խոսելու տեղ չի թողնում: Այդ համակրելի աղջկա մեջ ոչ մի վանող բան, աննորմալություն չկար ու անհասկանալի էր, թե «անուշիկ» աղջկան ինչպես կարող էին ծաղրել, հետը մտերմություն չանել և այլն:

    Սպասում էի հզոր կերպար Թոնքսին, որին բացի մի ակնթարթ մազերի գույնը փոխելուց և սեղանի շուրջը ծամածռություն անելիս ուրիշ կերպ կինոյում ցույց չտվին: Մինչդեռ ֆիլմի որոշ հատվածներում այդ կերպարը կարող էր լինել առանցքային:

    Գրքից շատ էին հեռացել՝ ժամանակի մեջ տեղավորվելու համար: Բայց այդ ընթացքում կորցրել շատ ու շատ արժեքավոր հատվածներ: Ձևավորված չէր Կիկիմերի կերպարը, նրա դերը: Սիրիուսի տունը չէին կարողացել լավ ներկայացնել: Չկար Դոբբին, ով գտնում է գաղտնի սենյակը: Այդ սենյակը գտնելու հերոսական իրավունքը Նեվիլին էր տրվել, չգիտես թե ինչու: Անհասկանալի էր, թե ինչպես Ամբրիջը գտավ այդ սենյակի պատը (հակառակ կողմից) ու ջարդելով ներս մտավ:

    Սնեյպի դերը չերևաց: Այդպես էլ ցույց չտրվեց, որ նա է «Ֆենիքսի» միաբանության անդամներին հայտնել Հարիի տեղը: Խիստ սխալ էր կենտավրերի մասը, որտեղ նրանք կարծես թե շատ ջերմ են վերաբերվում Հարիին ու Հերմիոնային, չեն բարկանում, երբ Հերմիոնան գրկում է վիրավոր կենտավրին:

    Ֆրեդի ու Ջորջի վերջին «չարաճճիությունը», որ ամրոցը «ավիրելով» հեռանում են դպրոցից, ավելի շատ հիշեցնում էր ծերունի Բիլբոյի 111 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Հենդալֆի կազմակերպած ուրախ հրավառությանը:

    ...

    Այսպես շատ կարող եմ խոսել, բայց ընդհանրացնելով ասեմ, որ գրքի խորությունը չկար, գրավչությունը չկար: ինչ-որ մանկական, անկապ հեքիաթ էի նայում, որի ռեժիսորը կարծես ավելի շատ աշխատել էր «ծիծաղաշարժ» տեսարաններ սարքելու վրա:

    Բոլոր կինոներից, թերևս, ամենացածր գնահատականը սրան տամ: Թեև չեմ բացառում, որ դրա պատճառը մեծ սպասելիքներս էին:

    Իհարկե չեմ կարող չընդունել, որ կինոյում նկարահանման բավական հետաքրքիր հնարքներ էին օգտագործվել: Բայց... հետո՞ ինչ

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո! Իսկ ես ոչ միայն հավատում եմ, այլ նաեւ պատրաստ եմ գրազ գալ! Ես մի ամբողջ տեսություն ունեմ, որը լիարժեք հիմնավորում է Սնեյպի ամենալուրջ, ամենածանրակշիռ ու լուսավոր կախարդ լինելը:
    Եթե որեւէ մեկը պնդում է, որ Սնեյպը լուսավոր չէ, թող ինձ նամակ գրի եւ առաջարկի գրազի իր պայմանները: Իմ պայմաններն են. 100 տարբեր պոստերում` ներողություն խնդրելով օֆֆտոպի համար, գրել հետեւյալ նախադասությունը "Սնեյպ` ամենազորեղն ու արդարը բոլոր կախարդներից!":
    Այս գրառումը չէի տեսել:

    Եթե հակառակ տեսակետը ներկայացնեիր, հաստատ գրազ կգայի
    Մի ողջ տեսություն ես էլ եմ կառուցել, ափսոս, ժամանակ չունեմ այդ ամենը գրելու

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Չուկին: Մանուշի, Հասմիկի եւ Տարոնի մասին պատմող էդ աննման հեքիաթն ինչպես իմ ամենասիրելիներից է, այնպես էլ միջնեկ որդուս Չգիտեի, որ պապիկդ է հեղինակը Հարգանքներս
    Շնորհակալ եմ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.07.2007, 15:01: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #50
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Մեջբերում Timbaka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելին կասեմ, 7-րդ գիրքը դուրս ա գալու հուլիսի 21-ին ժամը 00:01:
    Ընկերուհիս հուլիսի 20-ին գրախանութում հերթ էր կանգնել, որ նոր հատորը գնի... Գիշերվա 2:30 նոր տուն էր գնացել... ու չէր էլ պատրաստվում քնել: Վերջապե՜ս, երկարատև սպասումից հետո, գիրքը ձեռքն էր ընկել...

  6. #51
    Սկսնակ անդամ Timbaka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Վերջապես ես էլ տեսա էդքան սպասված Հարրի Փոթթերը ու եթե կարծիք գրեի, նույնը կասեի, ինչ որ Չուկը, չնայած դժվար կարողանայի էդքան սիրուն ձևակերպել: Իրոք որ սարսափելի կրճատված էր, ու բավական առանցքային կերպարներ ու իրադաձություններ պարզապես վերացվել էին: Հավանաբար ֆիլմը նրանց համար ա, ով գիրքը չի կարդացել, որովհետև նայելուց անկախ քեզնից անընդհատ համեմատում ես գրքի հետ ու զգում ֆիլմի ոչ լիարժեք լինելը: Բայց ինչը ճիշտ ա, ճիշտ ա. ինքը ֆիլմը շատ ճոխ էր նկարած՝ հագեցած հեքիաթային տեսարաններով ու հնարքներով:

  7. #52
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Ես նույնպես միանում եմ Չուկի ասածներին (չլինի երեկ մեր հետևում էիր ու լսում էիր ինչ էինք խոսում ֆիլմի մասին )։ Ուզում եմ ավելացնել, որ Ֆրեդն ու Ջորջը լաաավ նման էին իրենց կերպարներին, ինչպես և միշտ։ Սնեյպի հիշողությունից բան չէր մնացել. եթե կարդացած չլինես, պետք է մի քանի անգամ դանդաղեցված կարգով նայես այդ հատվածը, ու եթե օժտված ես կանխատեսմամբ, ապա նոր գլխի կընկնես, թե ինչու էր Սնեյպը ատում Հարիի հորը։ Էլ չասեմ, որ Հարին ընդհանրապես վատ չզգաց իրեն՝ իմանալով, որ իր հայրն այնպիսին էր, ինչպիսին որ ներկայացնում էր Սնեյպը։ Մալֆոյն ընդհանրապես չերևաց։ Հսկայի կերպարն այդքան էլ լավ չէր ստացվել իմ կարծիքով. ոնց որ Հալկը լիներ (The Hulk)։
    Ես անչափ սպասում էի պտտվող սենյակի տեսարանին…իմ կարծիքով դա աննկարագրելի տեսարան կարող էր լինել։ Ինձ հետաքրքրում էր ռեժիսյորի իրականացումը, ինչը չեղավ… Ու հետո, անհասկանալի էր ուղղակի, թե ինչու ճշմարտության նյութը (կներեք ոչ այնքան լավ թարգմանությանս համար) հենց Չուի վրա պետք է ազդեր…Երևի թե ռեժիսյորը, նախօրոք կարդացած լինելով 6–րդ գիրքը, որոշել էր հենց այս ֆիլմում արդեն Հարիին առիթ տալ Չու–ին ʼռադʼ անելու ու խեղճ աղջկան դավաճան էր սարքել…Լունային ես սպասում էի հետաքրքիր ու ծիծաղելի գլխարկներով տեսնել։ Եվ ամենակարևորը, ինձ անչափ հիասթափեցրեց Բլեկի տունը…Ֆիլմը դիտողը հաստատ չի մտածի որ դա մեեեեեեծ առանձնատուն էր, որը դարեդար փոխանցվել է ժառանգներին։ Այն ավելի հիշեցնում էր նեղլիկ–մեղլիկ 2-3 սենյականոց չվերանորոգված բնակարան
    Բայց լավ բաներն էլ շատ կային. օրինակ ինձ շատ դուր եկան լսող ականջները…, կամարի տեսքն ուղղակի ցնցող էր, իսկ կռվի տեսարանների մասին էլ չասեմ

    Էլ չասեմ ես ու ընկերուհիս ինչ զրկանքներ կրեցինք ֆիլմի դիտման ընթացքում. իմ նստատեղի մեջքի մասը չկար…ու մենք ստիպված 2 ժամ փոխեփոխ նստեցինք ու նայեցինք։

    Ու մի բան էլ ասեմ, 21–ին ընկերուհուս հարսանիքն էր, ու գուշակեք, թե որտեղ…Հոգվարդսում Այո՜, այո՜…հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Հարի Փոթթեր կախարդական ամրոցում։ Դե պատկերացրեք իմ զարմանքն ու ուրախությունը. ես չգիտեի, որ այդպիսի վայր կա Երևանում Ես Գրիֆֆինդորի սեղանին էի նստած, առաստաղից կախված էին հելլոուինի դդումներ, իսկ պատերին ֆիլմի հերոսների նկարներն էին…Ահա այդպիսի անակնկալ…

  8. #53
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Հարրի Փոթթեր, 7-րդ գիրք, 1-5 գլուխներ, ռուսերեն (գրահեն թարգմանություն, խնդրում եմ վատություն չանել, ինչպես նաեւ` չպատմել նրանց, ով սպասում է մինչեւ պաշտոնական թարգմանությունը)
    www.cpdd.am/glava1.htm
    www.cpdd.am/glava2.htm
    www.cpdd.am/glava3.htm
    www.cpdd.am/glava4.htm
    www.cpdd.am/glava5.htm
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Մեր ակումբի Տիմբական իսկական բարի կախարդ է, հրաշագործ
    Շնորհակալություն Տիմբակային ու նրա քույրերին հրաշալի ու թանկագին նվերի համար
    Դե ջիջիլ ակումբցիներ, ես այսօր կսկսեմ կարդալ «Harry Potter and the Deathly Hallows» գիրքը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #55
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Դե լավա գիրքը չէի կարդացել... Առանց կարդալու էլ անիմաստ, ԲՈԼՈՐ ԿԱԴՐԵՐԸ, դուրս չեկան, բացի վերջինից, երբ Դամբլդորն ու "Ում անունը չի կարելի ասել" կռվեցին:

  11. #56
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Այստեղ կան բոլոր գլուխներն արդեն թարգմանված ռուսերեն http://www.makeuniqmoney.narod.ru/zip.html

  12. #57
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ կան բոլոր գլուխներն արդեն թարգմանված ռուսերեն http://www.makeuniqmoney.narod.ru/zip.html
    Շաաաաաաաաաաաաաաաատ մերսի, անչափ շնորհակալ եմ, երեկ` կիրակի աշխատանքի էի եկել, դե ձեռքի հետ առաջին 5 գլուխները կարդացի ու փոշմանեցի, որովհետև մնացածը չկարողացա գտնել
    Իսկ հիմաաաաաաա հիմա պրոեկտը հաստատ վարի կտամ

  13. #58
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    34
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Բարև սիրելի Փոթթերոմաններ: Ես նորեկ եմ Դար ակումբում, բայց Հարրիի աշխարհում ոչ: Ես մի կայք ունեմ ի-նետում որը նվիրված է հենց Հարրի Փոթթերին (harrypotter.am):
    Ես շատ վաղուց կարդացել եմ "Harry Potter and the Deathly Hallows"-ը և շատ հավանել եմ: Ի միջիայլոց կարդացել եմ անգլերեն բնօրինակը: Իսկ դուք կարդացել ե`ք: Շատ հետաքրքիր բաներ են բարզվում ես հատորում: Բայց չեմ ասի, որ ինքներդ կարդաք:
    Աստղ (Astgh) ջան եդ դու ե`ս 1-ին էջում գրել իմ սայթի մասին:
    Մեջբերում.
    Եթե ճշգրիտ տեղեկություններ եք ուզում Հարրի Պոթթերի ու նրա հետ կապված ամեն ինչի մասին, այցելեք harrypotter.am կայքը: Ադմինիստրատորը Վանյան Արփին է: Իմ կարծիքով ինքը Հարրի Փոթթերի ամենամեծ երկրպագուն ա Հայաստանում ու ամենամեծ երկրպագուներից ա ամբողջ աշխարհում:
    Մենակ դու կարաս լինես Ռեալի ֆանատ ու իմ մասին գրես:

    Հըն ժողովուրդ ինչ ե`ք կարծում վերջին գրքի մասին:
    Վերջին խմբագրող՝ ArmSOAD: 12.09.2007, 17:19:

  14. #59
    Սկսնակ անդամ Timbaka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Ողջույն ArmSOAD, ինչ լավ ա. որ դու մեզ միացար, ես քեզ շատ լավ հասկանում եմ, որովհետև ես էլ եմ կարդացել հենց անգլերեն տարբերակը, կարդալը, էդ մեղմ ասած, 2 օրում կուլ եմ տվել ուղղակի հիմա անհամբեր սպասում եմ, որ մյուսներն էլ կարդան, իրար հետ քննարկենք:
    site-դ նայեցի ու համոզված եմ, որ ես դրա մշտական հաճախորդներից կլինեմ
    Դե կհանդիպենք

  15. #60
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարրի Փոթթեր

    Մեջբերում Timbaka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն ArmSOAD, ինչ լավ ա. որ դու մեզ միացար, ես քեզ շատ լավ հասկանում եմ, որովհետև ես էլ եմ կարդացել հենց անգլերեն տարբերակը, կարդալը, էդ մեղմ ասած, 2 օրում կուլ եմ տվել ուղղակի հիմա անհամբեր սպասում եմ, որ մյուսներն էլ կարդան, իրար հետ քննարկենք:
    site-դ նայեցի ու համոզված եմ, որ ես դրա մշտական հաճախորդներից կլինեմ
    Դե կհանդիպենք
    Ես էլ եմ երկու օրում կուլ տվել
    Դե ճիշտն ասած առաջին և վերջին գրքերի մեջ սարեր-ձորերի տարբերություն կա, մեկը հեքիաթ ա, մյուսը դետեկտիվ

Էջ 4 47-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 26.12.2016, 23:10
  2. հարրի փոթթեր չատ-Harry Potter Chat
    Հեղինակ՝ hosart, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.04.2012, 11:02
  3. 20. Հարրի Փոթթեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 28
    Վերջինը: 07.04.2011, 14:50
  4. Հարրի Փոթթեր. Վիկտորինա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 463
    Վերջինը: 25.07.2009, 15:59
  5. Հարրի Փոթթեր - Վիկտորինա
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 32
    Վերջինը: 24.05.2009, 03:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •