![]()
Հուսահատվել ոչ մեկից էլ պետք չէ: Պետք է ընդամենը սովորել մեր պապերի սխալները չկրկնել:
Թէ ինչու են նրանք փաստացի գնացել էտ ճանապարհով, դա շա՜տ դժվար է իմանալ, հաշվի առնելով մեր պատմա/տ/գիտության խայտառակ վիճակը:
Պապիկտ՝ Ռ.Իշխանյանը, եղել է են բացառիկ հայազգի գործիչներից, որը հայ ժամանակակից մտքի պատմության մեջ լրջագույն ձևով ուսումնասիրեց ու հասկացավ , թէ ինչ չարիքներ բերեց հայ ազգի գլխին երրորդ ուժը /հեչ կարեվոր չէ թէ ով, բայց տվյալ դեպքում Ռուսաստանը/ , եվ ամեն հնարավորություն օգտագործեց երրորդ ուժի ջատագովներին փնովելու եվ մեկուսացնելու համար: Սկզբից, հանձինս սովետի, նրա դիմաց ամուր բետոնե պատ էր, եվ բնական է, որ ինչպես բոլոր խելացի մարդիկ, նա ևս որպես զենք /ասենք - իր ընտանիքում/ կիրառել է ծաղրը: Ափսոս, իր որդիները, ինչպես երեվում է հոդվածից, խորությամբ չեն հասկացել իրեն ու ըմբռնել իր արժեքային համակարգը:
Դա մեծ հարց է, թէ զգայական մակարդակի վրա ինչ էր նա /և ոչ միայն ինքը/: Բայց որ մեր պապերը քաղաքականապես բավականին տհաս են եղել /անգրագետ /, ու իրենց տաղանդը ու ընդունակությունները ծառայացրել են "օտար խաղերին" /էսքան մասի դեմ բան չունեմ, կպատահի/,
բայց միևնույն ժամանակ , , անգամ աչքների առաջ տեսնելով անգամ իրենց հարազատների գնդակահարելը, հաճախ մինչև իրենց կյանքի վերջ "չէն հավատացել" ու ապրել են իլուզիաներով, որ ծառայում են իրենց ազգին,: Այ դա է ամենացավալին:
Եղել են նաեվ դեպքեր, երբ վերջում գոնե հասկացել են /Չարենց/...
Այո, ինձ էլ է թվում, որ չէին հասկանում: ... վերջին հաշվով դա իրենց ներելի է:... 600 տարի էր անցել...Ոչ մի փորձ չունեին: Ոմն միջին կարգի վաճառական, "ձեռի տակով" Հայաստանի հարցերն էր լուծում: /Մոտավորապես ոնց որ հիմա Ծառուկյանը է փորձում դա անել
/
Ինչքան էլ մեծ մարդ լինեին, կարող էին շեղվել / կարող էին շեղել/ : Կարճ ասած անգլիացի չէին... Քաղաքական դաշտում կարող էին ծառայել ամենաշատը որպես
փորձարկման ճագար... Եվ ծառայեցին:
Իսկ հիմա, մեր դեպքում, ես ամենը շատ ավելի աններելի է, քան մեր պապերի դեպքում: Եթե արագ խելքի չգանք ու սեփական, պրագմատիկ ու հաշվարկված քաղաքականություն չունենանք, մի 3-4 սերունդ հետո մեր համար են արդեն ասելու ,
ոչ էնպես, ինչպես ես եմ ասում մեր պապերին.
- անփորձ էին... շեղվեցին... ապավինեցին ում ասես ու խայտառակ պարտվեցին
Այլ
- է ինչ ա եղե՞լ որ... Ո՛չխար էին:
Իսկ ոչխարներին ուշ թէ շուտ մորթում են: Բնության օրենք է:
Հ.Գ. Ի ուրախություն ասեմ, որ սեփական վերմակի չափերը ճշգրտող ու դրա համեմատ ոտքերը պարզել ցանկացող հայերի քանակը ամեն օր աճում ու աճում է: Դա արդեն տալիս է որակ, հատկապես երիտասարդ կրթված հայերի մոտ: /ապացույց "Ակումբ"-ը/
Լինում են նաեվ ծայրահեղ /ծայրահեղ-ազգայնամոլական, "հեթանոսական", անգամ ֆաշիստական/ դրսեվորումներ, սակայն անկախ իրենց զորբայությունից ու ականջի տակ շարունակ տզզալուց, դրանք արագ հայտնվում էն "անորակ" փոքրամասնության մեջ ու փոշիանում:
Որ մեր հասարակական մտքի մեջ լուրջ վերաձևումներ են տեղի ունենում, դա փաստ է: Օրինակ - հայ մտքի այսօրվա ամբողջությամբ իրարամերժ գնահատականները ԱՍՍԱԼԱ-ին: Համբերենք մի քիչ էլ,/չնայած ժամանակը չի սպասում/ , ու էս մի քանի տարին պարզ կլինի ով ում է հաղթելու, և ըստ դրա արդեն կերևա, ուր ենք գնալու - դեպի վերջնական փոշիացու՞մ, թէ դեպի որպես ազգի ու պետություն կայացում:
![]()





: /Մոտավորապես ոնց որ հիմա Ծառուկյանը է փորձում դա անել
/
Մեջբերել

Էջանիշներ