User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Մինաս Չերազ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Ռուսասիրահարվածի մեկն էր էլի դու էլ…
    180 աստիճան սխալ ես ճանաչել ինձ Alize_etoilik ջան;Ես հայասիրահարվածի մեկն եմհայերից բացի մնացած բոլոր ազգերն ինձ համար նույնն են,մեկ էլ թուրքերին եմ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալիս(Երևի հասկացար );
    Կարծում եմ Իսրայել Օրին էլ էր այդպիսին;Նա արկարատև քնից առաջին արթնացողներից էր,և փորձում էր որևէ կերպ ազատագրել հայոց ազգը թուրքական լծից;Նա հասկացավ,որ հեռավոր Եվրոպային այնքան էլ չէին հետաքրքրում Կովկաս հարցերը,և քանի որ Ռուսաստանն էլ շատ էր ուզում Միջերկրական ծով դուրս գալ այդ տարիներին,դրա համար փորցեց ռուսների օգնությանը դիմել;Ինչի մինչ այդ քի՞չ էինք Եվրոպական երկրներին և Հռոմի պապին անօգուտ դիմել
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    180 աստիճան սխալ ես ճանաչել ինձ Alize_etoilik ջան;Ես հայասիրահարվածի մեկն եմհայերից բացի մնացած բոլոր ազգերն ինձ համար նույնն են,մեկ էլ թուրքերին եմ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալիս(Երևի հասկացար );
    Կարծում եմ Իսրայել Օրին էլ էր այդպիսին;Նա արկարատև քնից առաջին արթնացողներից էր,և փորձում էր որևէ կերպ ազատագրել հայոց ազգը թուրքական լծից;Նա հասկացավ,որ հեռավոր Եվրոպային այնքան էլ չէին հետաքրքրում Կովկաս հարցերը,և քանի որ Ռուսաստանն էլ շատ էր ուզում Միջերկրական ծով դուրս գալ այդ տարիներին,դրա համար փորցեց ռուսների օգնությանը դիմել;Ինչի մինչ այդ քի՞չ էինք Եվրոպական երկրներին և Հռոմի պապին անօգուտ դիմել
    Ես Օրու մասին էի ասում,ոչ քո…քեզ ինչու՞ պիտի այդպես անվանեի…
    Հասկանում եմ նախադասությունն էր մի քիչ կասկածելի…

    Ռուսասիրահարվածի մեկն էր էլի դու էլ…հո չասացիր…/այդ իմաստով,անկեղծ եմ ասում
    Քո ասածները ես էլ գիտեմ, բայց միևնույն է իմ մտքին եմ մնում
    ու չեմ ուզում, որ այս թեմայում շատ շեղվենք…Բյուրը կբարկանա

  3. #3
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    35
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Երկու հայի միակ և չկայացած ՙդուելը՚

    1904թ. ամռանը ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի կողմից Հովհաննես Լոռիս-Մելիքովը ընդգրկվում է ազգային պատգամավորական խմբի մեջ, որի անդամներն էին արքեպիսկոպոսներ Սվաճյանը (ղեկավար) և Այվադյանը: Խմբի առաքելությունն էր լինելու գնալ Եվրոպա և Ամերիկա ու հասնել այն բանին, որ մեծ տերությունները պաշտպանեն սասունցիներին և Օսմանյան կայսրության մեջ իրականացնեն հայանպաստ բարեփոխումներ: Նրանք լինում են Ֆրանիսայի, Անգլիայի, ԱՄՆ-ի ղեկավարների մոտ, սակայն բացի ցավակցանքից, այլ բանի չեն կարողանում հասնել:
    1905թ. նոյեմբերին Մ. Չերազը իր կողմից հրատարակվող ՙԼ’ Արմենի՚ թերթում տպագրած իր իսկ հոդվածում կծու խոսքեր է ասում ազգային պատգամավորական առաքելություն իրականացրած հայ գործիչների` Սվաճյանի, Այվադյանի և Լոռիս-Մելիքովի հասցեին, նրանց պախարակելով անձեռնահասության, վախկոտության, դասալքության և այլ մեղքերի համար: Մասնավորապես Հ. Լոռիս-Մելիքովին անվանում է ՙհայ-ռուսական բժիշկ, Թուրքիայի հայերի հարցում վատատեղյակ մարդ և այլն՚:
    Հոդվածը կարդալուց հետո Հ. Լոռիս-Մելիքովը անմիջապես, որպես մարտավկա, Մ. Չերազի մոտ է ուղարկում իր մտերիմներ Կիյարին և ուսանող Ֆունդուկլյանին, պահանջելով, որ նա ներողություն խնդրի իր խոսքերի համար կամ դուրս գա իր հետ ՙդուելի՚:
    Մարտավկաների և Մ. Չերազի բանակցությունները տևում են համարյա 3 շաբաթ, քանի որ վերջինս ամեն կերպ խուսափում է և’ մեկից, և’ մյուսից, պնդելով, թե ինքը իր հոդվածում ոչ թե վիրավորել, այլ քննադատել է նրանց, ինչին Լոռիս-Մելիքովը կարող է պատասխանել խմբագրությանը նամակ գրելու միջոցով: Բացի այդ, նա գտնում էր, որ հայերի մեջ մենամարտը ընդունված չէ, քանի որ այն մարդասպանություն է, և այդ առթիվ մեջբերում է կատարում գրող Պոլ Ադամից: Հետո առաջարկում է հոդվածը քննարկելու համար կազմել միայն հայերից բաղկացած հանձնաժողով:
    Ի վերջո մարտավկա Կիյարը Մ. Չերազին տեղեկացնում է, որ ներողություն խնդրելուց կամ մենամարտելուց հրաժարվելը նրա համար կնշանակի մասնագիտական որակազրկում:
    Դրանից հետո Հ. Լոռիս-Մելիքովը ողջ եղելությունը հոդվածի ձևով հրապարակում է Փարիզի ՙՕրօր՚ և ՙՅումանիտե՚ թերթերում: Ֆրանսիայի հասարակայնությունը տեղեկանում է Մ. Չերազի վախկոտության և խայտառակության մասին: Իսկ նրան այլ բան չի մնում անել, քան ընդունել պարտությունը: ՙԼ’ Արմենի՚ թերթի 1906թ. հունվարի 1-ի համարում նա շարադրում է իր վերաբարմունքը կատարված միջադեպի մասին, հայտնում իր ափսոսանքը, որ այն դարձել է հրապարակման նյութ և հայտարարում, որ դադարեցնում է իր թերթի հրատարակությունը:
    Այս դեպքից անցել է ավելի քան 100 տարի: Փոխվել են ժամանակներն ու բարքերը: Այսօր արդեն կարելի է ասել, որ հեռավոր 1905թ. Մեծն Չերազը ոչ թե վախկոտություն, այլ քաջություն ու իմաստնություն դրսևորեց:
    Քաջություն, քանի որ կարողացավ բաց ճակատով ընդունել հայրենակցի նկատմամբ իր պարտությունն ու ֆրանսիական հասարակայնության շրջանում իր խայտառակությունը: Չմոռանանք, որ դա տեղի է ունեցել 20-րդ դարասկզբի Ֆրանսիայում, երբ այդպիսի խայտառակությունը հավասարազոր էր կործանումի:
    Իմաստնություն, քանի որ չգնաց իրենից տասը տարի կրտսեր, ռուսական ազնվականության ոգով դաստիարակված տաքարյուն հայի մարտահրավերին, որի ժամանակ կարող էին զոհվել ինքը կամ Հովհաննեսը: Հիշենք, օրինակ, ռուս գրականության հանճարներ Ա. Պուշկինի և Մ. Լերմոնտովի ողբերգական ճակատագրերը:
    Այդ դեպքից հետո Մ. Չերազը և Հ. Լոռիս-Մելիքովը ապրեցին և հանուն հայ ժողովրդի աշխատեցին համապատասխանաբար ևս 24 և 26 տարի և մահացան առաջինը 77, երկրորդը 69 տարեկան հասակում:
    Կարծում եմ, որ հայոց մեծերի հետ պատահած այս միջադեպը կարող է շատ ուսանելի լինել այսօրվա մեր տաքարյուն, անզուսպ ու անհեռատես որոշ երիտասարդների համար:

    Հարություն Մինասյան
    Հոգեբույժ
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Մինաս Չերազը մեկն է են բազմաթիվ հայ հասարակական գործիչնեչից, որ "փայլուն" ավարտի հասցրեց Իսրաել Օրու "սուրբ" գործը:
    Ճիշտն ասած, էս հոդվածը կարդալուց հետո հիասթափվեցի Մինաս Չերազից: Ես չգիտեի, որ այդքան ռուսամոլ է Ինձ հույս եմ տալիս, որ գոնե միամիտ էր, շատ չէր հասկանում: Բայց մի՞թե բոլոր հայերն էլ միամտաբար ռուսամոլ չեն:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, էս հոդվածը կարդալուց հետո հիասթափվեցի Մինաս Չերազից:

    Հուսահատվել ոչ մեկից էլ պետք չէ: Պետք է ընդամենը սովորել մեր պապերի սխալները չկրկնել:
    Թէ ինչու են նրանք փաստացի գնացել էտ ճանապարհով, դա շա՜տ դժվար է իմանալ, հաշվի առնելով մեր պատմա/տ/գիտության խայտառակ վիճակը:
    Պապիկտ՝ Ռ.Իշխանյանը, եղել է են բացառիկ հայազգի գործիչներից, որը հայ ժամանակակից մտքի պատմության մեջ լրջագույն ձևով ուսումնասիրեց ու հասկացավ , թէ ինչ չարիքներ բերեց հայ ազգի գլխին երրորդ ուժը /հեչ կարեվոր չէ թէ ով, բայց տվյալ դեպքում Ռուսաստանը/ , եվ ամեն հնարավորություն օգտագործեց երրորդ ուժի ջատագովներին փնովելու եվ մեկուսացնելու համար: Սկզբից, հանձինս սովետի, նրա դիմաց ամուր բետոնե պատ էր, եվ բնական է, որ ինչպես բոլոր խելացի մարդիկ, նա ևս որպես զենք /ասենք - իր ընտանիքում/ կիրառել է ծաղրը: Ափսոս, իր որդիները, ինչպես երեվում է հոդվածից, խորությամբ չեն հասկացել իրեն ու ըմբռնել իր արժեքային համակարգը:

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չգիտեի, որ այդքան ռուսամոլ է :
    Դա մեծ հարց է, թէ զգայական մակարդակի վրա ինչ էր նա /և ոչ միայն ինքը/: Բայց որ մեր պապերը քաղաքականապես բավականին տհաս են եղել /անգրագետ /, ու իրենց տաղանդը ու ընդունակությունները ծառայացրել են "օտար խաղերին" /էսքան մասի դեմ բան չունեմ, կպատահի/,
    բայց միևնույն ժամանակ , , անգամ աչքների առաջ տեսնելով անգամ իրենց հարազատների գնդակահարելը, հաճախ մինչև իրենց կյանքի վերջ "չէն հավատացել" ու ապրել են իլուզիաներով, որ ծառայում են իրենց ազգին,: Այ դա է ամենացավալին:
    Եղել են նաեվ դեպքեր, երբ վերջում գոնե հասկացել են /Չարենց/...
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հույս եմ տալիս, որ գոնե միամիտ էր, շատ չէր հասկանում:
    Այո, ինձ էլ է թվում, որ չէին հասկանում: ... վերջին հաշվով դա իրենց ներելի է:... 600 տարի էր անցել...Ոչ մի փորձ չունեին: Ոմն միջին կարգի վաճառական, "ձեռի տակով" Հայաստանի հարցերն էր լուծում : /Մոտավորապես ոնց որ հիմա Ծառուկյանը է փորձում դա անել /
    Ինչքան էլ մեծ մարդ լինեին, կարող էին շեղվել / կարող էին շեղել/ : Կարճ ասած անգլիացի չէին... Քաղաքական դաշտում կարող էին ծառայել ամենաշատը որպես
    փորձարկման ճագար ... Եվ ծառայեցին:

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մի՞թե բոլոր հայերն էլ միամտաբար ռուսամոլ չեն:
    Իսկ հիմա, մեր դեպքում, ես ամենը շատ ավելի աններելի է, քան մեր պապերի դեպքում: Եթե արագ խելքի չգանք ու սեփական, պրագմատիկ ու հաշվարկված քաղաքականություն չունենանք, մի 3-4 սերունդ հետո մեր համար են արդեն ասելու ,
    ոչ էնպես, ինչպես ես եմ ասում մեր պապերին.
    - անփորձ էին... շեղվեցին... ապավինեցին ում ասես ու խայտառակ պարտվեցին
    Այլ
    - է ինչ ա եղե՞լ որ... Ո՛չխար էին:
    Իսկ ոչխարներին ուշ թէ շուտ մորթում են: Բնության օրենք է:

    Հ.Գ. Ի ուրախություն ասեմ, որ սեփական վերմակի չափերը ճշգրտող ու դրա համեմատ ոտքերը պարզել ցանկացող հայերի քանակը ամեն օր աճում ու աճում է: Դա արդեն տալիս է որակ, հատկապես երիտասարդ կրթված հայերի մոտ: /ապացույց "Ակումբ"-ը/
    Լինում են նաեվ ծայրահեղ /ծայրահեղ-ազգայնամոլական, "հեթանոսական" , անգամ ֆաշիստական/ դրսեվորումներ, սակայն անկախ իրենց զորբայությունից ու ականջի տակ շարունակ տզզալուց, դրանք արագ հայտնվում էն "անորակ" փոքրամասնության մեջ ու փոշիանում:
    Որ մեր հասարակական մտքի մեջ լուրջ վերաձևումներ են տեղի ունենում, դա փաստ է: Օրինակ - հայ մտքի այսօրվա ամբողջությամբ իրարամերժ գնահատականները ԱՍՍԱԼԱ-ին: Համբերենք մի քիչ էլ,/չնայած ժամանակը չի սպասում / , ու էս մի քանի տարին պարզ կլինի ով ում է հաղթելու, և ըստ դրա արդեն կերևա, ուր ենք գնալու - դեպի վերջնական փոշիացու՞մ, թէ դեպի որպես ազգի ու պետություն կայացում:

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Երկու հայի միակ և չկայացած ՙդուելը՚
    Հետաքրքիր է՝ այս նույն հոդվածը «Ազգում» տպագրվել է այլ վերնագրի տակ: Մոտավորապես այսպես էր. «Մինաս Չերազի իմաստուն պարտությունը»

  7. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Ժամանակին գրադարանից վերցրել էի հետևյալ գիրքը՝ "The Armenian Crisis in Turkey" Frederick Davis Greene, 1895.
    Այնտեղ Չերազի նկարը կար: Հենց նկարը տեսա, հատկապես Չերազի աչքերը, հիշեցի Բյուրակնի այն ավատարը, որտեղ միայն Բյուրի աչքերն էին: Ինչպիսի՜ նմանություն Հիմա էլ պարզվում է, որ արյունակցական կապ էլ կա:

    Սկան արած նկարը դնում եմ այստեղ, նայեք ու ինքներդ դատեք:
    Կցված նկարներ Կցված նկարներ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մինաս Ավետիսյան
    Հեղինակ՝ comet, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.10.2012, 17:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •