180 աստիճան սխալ ես ճանաչել ինձ Alize_etoilik ջան;Ես հայասիրահարվածի մեկն եմAlize_etoilik-ի խոսքերից
հայերից բացի մնացած բոլոր ազգերն ինձ համար նույնն են,մեկ էլ թուրքերին եմ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալիս(Երևի հասկացար
);
Կարծում եմ Իսրայել Օրին էլ էր այդպիսին;Նա արկարատև քնից առաջին արթնացողներից էր,և փորձում էր որևէ կերպ ազատագրել հայոց ազգը թուրքական լծից;Նա հասկացավ,որ հեռավոր Եվրոպային այնքան էլ չէին հետաքրքրում Կովկաս հարցերը,և քանի որ Ռուսաստանն էլ շատ էր ուզում Միջերկրական ծով դուրս գալ այդ տարիներին,դրա համար փորցեց ռուսների օգնությանը դիմել;Ինչի մինչ այդ քի՞չ էինք Եվրոպական երկրներին և Հռոմի պապին անօգուտ դիմել
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Ես Օրու մասին էի ասում,ոչ քո…քեզ ինչու՞ պիտի այդպես անվանեի…
Հասկանում եմ նախադասությունն էր մի քիչ կասկածելի…![]()
Ռուսասիրահարվածի մեկն էր էլի դու էլ…հո չասացիր…/այդ իմաստով,անկեղծ եմ ասում![]()
Քո ասածները ես էլ գիտեմ, բայց միևնույն է իմ մտքին եմ մնում![]()
ու չեմ ուզում, որ այս թեմայում շատ շեղվենք…Բյուրը կբարկանա![]()
Երկու հայի միակ և չկայացած ՙդուելը՚
1904թ. ամռանը ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի կողմից Հովհաննես Լոռիս-Մելիքովը ընդգրկվում է ազգային պատգամավորական խմբի մեջ, որի անդամներն էին արքեպիսկոպոսներ Սվաճյանը (ղեկավար) և Այվադյանը: Խմբի առաքելությունն էր լինելու գնալ Եվրոպա և Ամերիկա ու հասնել այն բանին, որ մեծ տերությունները պաշտպանեն սասունցիներին և Օսմանյան կայսրության մեջ իրականացնեն հայանպաստ բարեփոխումներ: Նրանք լինում են Ֆրանիսայի, Անգլիայի, ԱՄՆ-ի ղեկավարների մոտ, սակայն բացի ցավակցանքից, այլ բանի չեն կարողանում հասնել:
1905թ. նոյեմբերին Մ. Չերազը իր կողմից հրատարակվող ՙԼ’ Արմենի՚ թերթում տպագրած իր իսկ հոդվածում կծու խոսքեր է ասում ազգային պատգամավորական առաքելություն իրականացրած հայ գործիչների` Սվաճյանի, Այվադյանի և Լոռիս-Մելիքովի հասցեին, նրանց պախարակելով անձեռնահասության, վախկոտության, դասալքության և այլ մեղքերի համար: Մասնավորապես Հ. Լոռիս-Մելիքովին անվանում է ՙհայ-ռուսական բժիշկ, Թուրքիայի հայերի հարցում վատատեղյակ մարդ և այլն՚:
Հոդվածը կարդալուց հետո Հ. Լոռիս-Մելիքովը անմիջապես, որպես մարտավկա, Մ. Չերազի մոտ է ուղարկում իր մտերիմներ Կիյարին և ուսանող Ֆունդուկլյանին, պահանջելով, որ նա ներողություն խնդրի իր խոսքերի համար կամ դուրս գա իր հետ ՙդուելի՚:
Մարտավկաների և Մ. Չերազի բանակցությունները տևում են համարյա 3 շաբաթ, քանի որ վերջինս ամեն կերպ խուսափում է և’ մեկից, և’ մյուսից, պնդելով, թե ինքը իր հոդվածում ոչ թե վիրավորել, այլ քննադատել է նրանց, ինչին Լոռիս-Մելիքովը կարող է պատասխանել խմբագրությանը նամակ գրելու միջոցով: Բացի այդ, նա գտնում էր, որ հայերի մեջ մենամարտը ընդունված չէ, քանի որ այն մարդասպանություն է, և այդ առթիվ մեջբերում է կատարում գրող Պոլ Ադամից: Հետո առաջարկում է հոդվածը քննարկելու համար կազմել միայն հայերից բաղկացած հանձնաժողով:
Ի վերջո մարտավկա Կիյարը Մ. Չերազին տեղեկացնում է, որ ներողություն խնդրելուց կամ մենամարտելուց հրաժարվելը նրա համար կնշանակի մասնագիտական որակազրկում:
Դրանից հետո Հ. Լոռիս-Մելիքովը ողջ եղելությունը հոդվածի ձևով հրապարակում է Փարիզի ՙՕրօր՚ և ՙՅումանիտե՚ թերթերում: Ֆրանսիայի հասարակայնությունը տեղեկանում է Մ. Չերազի վախկոտության և խայտառակության մասին: Իսկ նրան այլ բան չի մնում անել, քան ընդունել պարտությունը: ՙԼ’ Արմենի՚ թերթի 1906թ. հունվարի 1-ի համարում նա շարադրում է իր վերաբարմունքը կատարված միջադեպի մասին, հայտնում իր ափսոսանքը, որ այն դարձել է հրապարակման նյութ և հայտարարում, որ դադարեցնում է իր թերթի հրատարակությունը:
Այս դեպքից անցել է ավելի քան 100 տարի: Փոխվել են ժամանակներն ու բարքերը: Այսօր արդեն կարելի է ասել, որ հեռավոր 1905թ. Մեծն Չերազը ոչ թե վախկոտություն, այլ քաջություն ու իմաստնություն դրսևորեց:
Քաջություն, քանի որ կարողացավ բաց ճակատով ընդունել հայրենակցի նկատմամբ իր պարտությունն ու ֆրանսիական հասարակայնության շրջանում իր խայտառակությունը: Չմոռանանք, որ դա տեղի է ունեցել 20-րդ դարասկզբի Ֆրանսիայում, երբ այդպիսի խայտառակությունը հավասարազոր էր կործանումի:
Իմաստնություն, քանի որ չգնաց իրենից տասը տարի կրտսեր, ռուսական ազնվականության ոգով դաստիարակված տաքարյուն հայի մարտահրավերին, որի ժամանակ կարող էին զոհվել ինքը կամ Հովհաննեսը: Հիշենք, օրինակ, ռուս գրականության հանճարներ Ա. Պուշկինի և Մ. Լերմոնտովի ողբերգական ճակատագրերը:
Այդ դեպքից հետո Մ. Չերազը և Հ. Լոռիս-Մելիքովը ապրեցին և հանուն հայ ժողովրդի աշխատեցին համապատասխանաբար ևս 24 և 26 տարի և մահացան առաջինը 77, երկրորդը 69 տարեկան հասակում:
Կարծում եմ, որ հայոց մեծերի հետ պատահած այս միջադեպը կարող է շատ ուսանելի լինել այսօրվա մեր տաքարյուն, անզուսպ ու անհեռատես որոշ երիտասարդների համար:
Հարություն Մինասյան
Հոգեբույժ

Ճիշտն ասած, էս հոդվածը կարդալուց հետո հիասթափվեցի Մինաս Չերազից: Ես չգիտեի, որ այդքան ռուսամոլ էՄինաս Չերազը մեկն է են բազմաթիվ հայ հասարակական գործիչնեչից, որ "փայլուն" ավարտի հասցրեց Իսրաել Օրու "սուրբ" գործը:Ինձ հույս եմ տալիս, որ գոնե միամիտ էր, շատ չէր հասկանում: Բայց մի՞թե բոլոր հայերն էլ միամտաբար ռուսամոլ չեն:
![]()
Հուսահատվել ոչ մեկից էլ պետք չէ: Պետք է ընդամենը սովորել մեր պապերի սխալները չկրկնել:
Թէ ինչու են նրանք փաստացի գնացել էտ ճանապարհով, դա շա՜տ դժվար է իմանալ, հաշվի առնելով մեր պատմա/տ/գիտության խայտառակ վիճակը:
Պապիկտ՝ Ռ.Իշխանյանը, եղել է են բացառիկ հայազգի գործիչներից, որը հայ ժամանակակից մտքի պատմության մեջ լրջագույն ձևով ուսումնասիրեց ու հասկացավ , թէ ինչ չարիքներ բերեց հայ ազգի գլխին երրորդ ուժը /հեչ կարեվոր չէ թէ ով, բայց տվյալ դեպքում Ռուսաստանը/ , եվ ամեն հնարավորություն օգտագործեց երրորդ ուժի ջատագովներին փնովելու եվ մեկուսացնելու համար: Սկզբից, հանձինս սովետի, նրա դիմաց ամուր բետոնե պատ էր, եվ բնական է, որ ինչպես բոլոր խելացի մարդիկ, նա ևս որպես զենք /ասենք - իր ընտանիքում/ կիրառել է ծաղրը: Ափսոս, իր որդիները, ինչպես երեվում է հոդվածից, խորությամբ չեն հասկացել իրեն ու ըմբռնել իր արժեքային համակարգը:
Դա մեծ հարց է, թէ զգայական մակարդակի վրա ինչ էր նա /և ոչ միայն ինքը/: Բայց որ մեր պապերը քաղաքականապես բավականին տհաս են եղել /անգրագետ /, ու իրենց տաղանդը ու ընդունակությունները ծառայացրել են "օտար խաղերին" /էսքան մասի դեմ բան չունեմ, կպատահի/,
բայց միևնույն ժամանակ , , անգամ աչքների առաջ տեսնելով անգամ իրենց հարազատների գնդակահարելը, հաճախ մինչև իրենց կյանքի վերջ "չէն հավատացել" ու ապրել են իլուզիաներով, որ ծառայում են իրենց ազգին,: Այ դա է ամենացավալին:
Եղել են նաեվ դեպքեր, երբ վերջում գոնե հասկացել են /Չարենց/...
Այո, ինձ էլ է թվում, որ չէին հասկանում: ... վերջին հաշվով դա իրենց ներելի է:... 600 տարի էր անցել...Ոչ մի փորձ չունեին: Ոմն միջին կարգի վաճառական, "ձեռի տակով" Հայաստանի հարցերն էր լուծում: /Մոտավորապես ոնց որ հիմա Ծառուկյանը է փորձում դա անել
/
Ինչքան էլ մեծ մարդ լինեին, կարող էին շեղվել / կարող էին շեղել/ : Կարճ ասած անգլիացի չէին... Քաղաքական դաշտում կարող էին ծառայել ամենաշատը որպես
փորձարկման ճագար... Եվ ծառայեցին:
Իսկ հիմա, մեր դեպքում, ես ամենը շատ ավելի աններելի է, քան մեր պապերի դեպքում: Եթե արագ խելքի չգանք ու սեփական, պրագմատիկ ու հաշվարկված քաղաքականություն չունենանք, մի 3-4 սերունդ հետո մեր համար են արդեն ասելու ,
ոչ էնպես, ինչպես ես եմ ասում մեր պապերին.
- անփորձ էին... շեղվեցին... ապավինեցին ում ասես ու խայտառակ պարտվեցին
Այլ
- է ինչ ա եղե՞լ որ... Ո՛չխար էին:
Իսկ ոչխարներին ուշ թէ շուտ մորթում են: Բնության օրենք է:
Հ.Գ. Ի ուրախություն ասեմ, որ սեփական վերմակի չափերը ճշգրտող ու դրա համեմատ ոտքերը պարզել ցանկացող հայերի քանակը ամեն օր աճում ու աճում է: Դա արդեն տալիս է որակ, հատկապես երիտասարդ կրթված հայերի մոտ: /ապացույց "Ակումբ"-ը/
Լինում են նաեվ ծայրահեղ /ծայրահեղ-ազգայնամոլական, "հեթանոսական", անգամ ֆաշիստական/ դրսեվորումներ, սակայն անկախ իրենց զորբայությունից ու ականջի տակ շարունակ տզզալուց, դրանք արագ հայտնվում էն "անորակ" փոքրամասնության մեջ ու փոշիանում:
Որ մեր հասարակական մտքի մեջ լուրջ վերաձևումներ են տեղի ունենում, դա փաստ է: Օրինակ - հայ մտքի այսօրվա ամբողջությամբ իրարամերժ գնահատականները ԱՍՍԱԼԱ-ին: Համբերենք մի քիչ էլ,/չնայած ժամանակը չի սպասում/ , ու էս մի քանի տարին պարզ կլինի ով ում է հաղթելու, և ըստ դրա արդեն կերևա, ուր ենք գնալու - դեպի վերջնական փոշիացու՞մ, թէ դեպի որպես ազգի ու պետություն կայացում:
![]()

Հետաքրքիր է՝ այս նույն հոդվածը «Ազգում» տպագրվել է այլ վերնագրի տակ: Մոտավորապես այսպես էր. «Մինաս Չերազի իմաստուն պարտությունը»Երկու հայի միակ և չկայացած ՙդուելը՚
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ