User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Մինաս Չերազ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մինաս Չերազ

    Ակնարկ. հարազատները հիշում են Մինաս Չերազին
    Վահան Իշխանյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից

    Վերջերս «Ազգ» թերթում ` «Մինաս Չերազի աճյունը Երևանո՞ւմ է» վերնագրով հրապարակված հոդվածում անճշտություններ կային:

    Մինաս Չերազ` գրող, խմբագիր, թարգմանիչ ու մեծ հայրենասեր
    Ես գիտեի, թե ով ճիշտ տեղեկություններ ունի այդ մասին:

    1936 թվականին մայրս` Բյուրակն Անդրեասյանը (որն այն ժամանակ 9 տարեկան էր), մասնակցել էր գրող, խմբագիր, ուսուցիչ և թարգմանիչ Մինաս Չերազի թաղմանը: Երկու ամիս առաջ նա զանգահարեց «Ազգ», որպեսզի պատմի իրականությունը: Խոստացան, որ լրագրողը կայցելի նրան: Սակայն այդպես էլ չեկավ:

    Մինաս Չերազի մասին մայրս միշտ ասում է` «պապիկս», չնայած նա մորս պապի եղբայրն է: Մինաս Չերազն էլ իր եղբոր որդուն, մորս հորը` Վահանին, միշտ ասել է «որդիս», քանի որ ընտանիք չի ունեցել և իր ամբողջ կյանքը նվիրել է ազգին:

    Հինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին: 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը: Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում:

    Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893-ից` կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար: Վեհաժողովում Հայկական հարցը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական:

    Սակայն դա հայ դիվանագիտության մուտքն էր միջազգային ասպարեզ, որի գաղափարն էր եվրոպական պետությունների ճնշմամբ հասնել Թուրքիայում հայ համայնքի համար բարենորոգումների, որը դարձավ ամբողջ հայ քաղաքականության ուղղությունը և որը, ի վերջո, ձախողվեց: Իսկ Եղեռնից հետո Հայկական հարցը դարձավ Հայ դատ, որ կրկին նպատակ ունի Թուրքիայի վրա Արևմուտքի ճնշմամբ հասնելու արդարության:

    1927 թվականին Կահիրեում տպագրված «Մինաս Չերազ. իր կյանքը և գործը» 368 էջանոց գրքի առաջաբանում հեղինակ Արշակ Ալպոյաճյանը գրում է. «Չերազ, սակայն անվհատ շարունակեց իր սկսած գործը` Եվրոպային ծանոթացնելով հայը և իր պահանջները, հուսալով որ Եվրոպա հանուն գթության կամ քրիստոնեական մարդասիրության պիտի հաճի օգնության հասնիլ և փրկել հայ ազգը թրքական լուծեն: Այս պատրանքը ունեցեր էին Ներսես Վարժապետյան (Պոլսո պատրիարք) և իր շուրջինները, որոնցմե մեկն ալ Մինաս Չերազ էր, որ առաջին օրեն գործակից գտնված էր Հայկական Խնդիրը ստեղծող խմբակին և գործոն դեր կատարեր էր նվիրաբերելով իր ջանքերը և աշխատությունները «սուրբ գործին»: Չերազ պահեց այդ միամիտ հավատքը, թերևս մինչև Լոզանի դաշնագիրը, որ վերջ կու տար մեր բոլոր միամտությանց և քար ու քանդ կաներ ամեն բան, բայց մանավանդ օտար աջակցությամբ հայ անկախ հայրենիք մը ունենալու հավատքը»:

    Չերազի մի միամիտ հավատքին փոխարինում է մի ուրիշ հավատք, գուցե` նույնպես միամիտ, որ հայ ժողովրդի վերածնունդն էր տեսնում Խորհրդային Հայաստանի մեջ:

    Մայրս թեև միշտ հպարտանում է իր պապով, բայց Մինաս Չերազը մեր ընտանիքում շատ հարգված չէր: Հայրս միշտ ծաղրում էր նրան. իր սիրելի եղբորորդուն` Վահանին, գնդակահարում է Սովետը, նրա ընտանիքը մնում է անտեր, իսկ ինքը դրանից հետո փող է նվիրում Սովետին:

    Սա, ճիշտ է, այդպես է եղել: Բայց հիմա ես կարդում եմ մորս պահած արխիվը, ու թվում է, թե հայրս գուցե մի քիչ ծայրահեղացնում էր:

    Այսպես, 1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը: Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա: Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»: Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին` Չերազյան անունով վարժարան կառուցելու համար:

    Մեկ տարի անց Լենինականում ձերբակալում են նրա սիրելի Վահանին ու գնդակահարում: Հիմա ես կարդում եմ թերթից արտագրված մի պատառիկ, որ Չերազը շատ է տառապել Վահանի վախճանից: 1929 թվականի իր մահվանից անմիջապես հետո, Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում տպվածից է արտագրված.

    «Շատ չանցած այդ սովետները հասցուցին Չերազին դաժան հարված մը, որ թերևս փութացուց իր մահը: Սքանչելի երիտասարդ մը, իր հարազատ եղբորորդին , ոչ իսկ կուսակցական, գնդակահարվեցավ հայրենի սովետներու ձեռքով… Դժբախտ ծերունին աղերսային դիմումներ ըրավ` գեթ պատճառներն իմանալու այդ եղկելի բարբարոսության: Բայց Երևանի տերերը պատասխան անգամ չտվին»:

    Ապրեր ևս 8 տարի ու գուցե վերջնականապես հուսահատվե՞ր Հայաստանից էլ, երբ իմանար, որ գնդակահարվել է նաև Վահանի կինը` Վարդանույշը, իսկ իր թոռը` Բյուրակնը, մնացել որբ: 37 թվականին տատիս հետ տարել էին նաև տան ամբողջ արխիվը , մեջը` Մինաս Չերազի գրած բազմաթիվ նամակները: Տեսնես, գոնե մտքով անցե՞լ է` մեռնելուց առաջ կտակը փոխել ու գումարը թողնել մորս: Ինչևէ, մահից հետո նրա թողած գումարով կառուցվում են Նուբարաշենի դպրոցն ու հիվանդանոցը:

    «Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»,- ասել է Չերազը
    «Ազգի» հոդվածում ճիշտ է գրված, որ 36 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը: Սակայն անճշտություններ են, որ աճյունը գաղտնաբար են բերել և թաղել են ներկայիս Շիրվանզադեի դպրոցի տեղում գտնվող գերեզմանատանը:

    Մայրս հիշում է, որ ինքն ու մայրը մասնակցել են Չերազի թաղմանը, որ մեծ շուքով եղել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում:

    «Փարիզից մորս հորաքույրը ընտանիքով Հայաստան եկավ, մի երկու ամիս մեր տանը մնացին, իսկ հետո հաստատվեցին Նուբարաշենում,- հիշում է մայրս: - Երևի նրանք էլ ասել են, որ հետները բերել են Մինաս Չերազի աճյունը: Հիշում եմ` մորս հետ Լենինականից Երևան եկանք` թաղման արարողությանը մասնակցելու: Նուբարաշենի դպրոցի բակում էր: Շատ լավ եմ հիշում փողային նվագախումբը, մի խումբ մարդիկ կային, հանդիսավոր կերպով աճյունը դրեցին գերեզման, վրան ուղղահայաց քար կանգնեցրին, բայց թե ինչ էր վրան գրված` չեմ հիշում»:

    Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են: Մայրս լսել է, որ ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ (Չերազը անկուսակցական էր, բայց այն տարիներին արտասահմանցի ամեն հայ որակվում էր դաշնակ): Ավելի ուշ մայրս իմանում է, որ նրան թաղել են այնտեղ, որտեղ հետագայում կառուցվում է Նուբարաշենի տեքստիլ ֆաբրիկան:

    Ստալինյան զոհերի արդարացումների շրջանում` 50-ականների վերջին, մայրս ու հայրս նամակներ են գրում Մինիստրների սովետ, Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ վերականգնեն Մինաս Չերազի հիշատակը և Նուբարաշենի դպրոցը դարձնեն Չերազի անվան, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում:

    Մայրս հիշում է, որ 80-ականներին «Գարուն» ամսագրի երկու լրագրողների խնդրանքով հետները գնում է Չերազի հետքերով Նուբարաշենի դպրոց, որ կրում էր Ղևոնդ Ալիշանի անունը: Հանդիպում են տնօրենի հետ, որ լավ տեղյակ է լինում Չերազի պատմությանն ու խոստանում, որ նոր կառուցվող մասնաշենքը կկոչվի Չերազի անունով, սակայն դա չի լինում:

    1967 թվականին մորս հորեղբայրը` Լևոն Չերազը, Ստամբուլից գալիս է Երևան և փորձում գտնել հորեղբոր գերեզմանը: Այդ առիթով Ստամբուլի թերթերից մեկից (հավանաբար` «Մարմարայից») կտրված պատառիկը մորս արխիվում ասում է. «Հուլիսի 15-ին մտավորական և ազգային գործիչ Չերազի ծննդյան 115-ամյակն էր, և եղբորորդին կուզեր ծաղիկ մը դնել, քանի որ ինքն ալ 77 տարեկան է արդեն… և … թերևս վերջին հարգանքը ըլլար: Շիրիմը կթվի անհայտ ըլլալ»:

    Այս տարի լրանում է Մինաս Չերազի 155-ամյակը: Գուցե նույնիսկ անճշտություններ պարունակող հոդվածը քայլ է դեպի նրա հիշատակը:

    աղբյուրը

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Բյու՛ր, բա հիմա ի՞նչ է լինելու…ինձ թվում է այդ հարցով միայն ընտանիքը չպետք է զբաղվեր… Ափսոս…

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Մինաս Չերազը մեկն է են բազմաթիվ հայ հասարակական գործիչնեչից, որ "փայլուն" ավարտի հասցրեց Իսրաել Օրու "սուրբ" գործը:

    ...Հայրս միշտ ծաղրում էր նրան...
    Հեչ էլ զարմանալի չի, որ Ռաֆայել Իշխանյանի պես գլոբալ աշխարահայացք ունեցող գործիչը էդպեսի վերաբերմունք ցույց տա:

    թվում է, թե հայրս գուցե մի քիչ ծայրահեղացնում էր:
    Դա բնական է, որ էդպես է թվացել : Նրա հայացքները ու անալիզները էնքան ոչ ստերիոտիպային էին, որ շատերի մոտ է այդպիսի տպավորություն: Սակայն սա են դեպքերից է, որ ոչ թէ նա է շեղված իրականությունից, այլ հասարակությունը է բերված հասցված անդունդի եզրին:

  4. #4
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    35
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    իսկ ձեզ վ նարուրե հատաքրքրում ա չերազը՞
    մոդս մի հադել հոդված կա իրա մասին…
    ուսումնատենչ բալիկների համար կարող եմ տեղադրել… "Երկու հայի միակ և չկայացած «դուելը» - Հովհաննես Զաքարի Լոռիս-Մելիքով և Մինաս Գրիգորի Չերազ "
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Տեղադրի…

  6. #6
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մինաս Չերազ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Մինաս Չերազը մեկն է են բազմաթիվ հայ հասարակական գործիչնեչից, որ "փայլուն" ավարտի հասցրեց Իսրաել Օրու "սուրբ" գործը:
    Մենակ չհասկացա սուրբն ինչի էիր չակերտների մեջ գրել;Համարում ես,որ Իսրայել Օրու գրծը սուրբ չէ՞ր
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մինաս Ավետիսյան
    Հեղինակ՝ comet, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.10.2012, 17:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •