User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որևէ էական ազդեցություն կունենա՞ քարոզարշավը ընտրությունների արդյունքների վրա

Քվեարկողներ
23. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    5 21.74%
  • Ոչ

    14 60.87%
  • Դժվար է ասել

    4 17.39%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    Այսօր` ապրիլի 8-ին, մեկնարկեց մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտևական քարոզարշավը: Ի՞նչ կտա այն հասարակությանը, կփոխի՞ արդյոք հասարակական տրամադրությունները, որևէ էական ազդեցություն կունենա՞ խորհրդարանակ ընտրությունների արդյունքների վրա, թե՞ կմնա որպես նխապաես որոշված արդյունքների արդարացման համար կազմակերպված քաղաքական շոու։
    Առաջին փաստը, որը պետք է արձանագրել այս առումով, այն է, որ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը արդեն մի շարք կուսակցություններ, ընդ որում՝ և իշխանամետ, և ընդդիմադիր, սկսել էին նախընտրական ակտիվ արշավ, և այս առումով ատռավելությունը իշխանական կուսակցությունների կողմն էր, որոնք օգտագործում էին ոչ միայն իրենց վարչական ու ֆինանսական ռեսուրսները, այլև հեռուստաեթերն ու բոլոր հնարավոր զանգվածային լրատվության միջոցները։
    Երկրորդ փաստ, որն առավել էական է, քան առաջինը, այն է, որ նախնտրական քարոզարշավը, Հայաստանում ձևավորված ավանդույթի համապատասխան, այս ընտրությունների ընթացքում ևս անխուսափելիորեն ընկալվելու է որպես՝ արդեն նախապես որոշվա արդյունքների արդարացման համար անհրաժեշտ քաղաքական շոու, որի նպատակը ոչ թե հասարակության այս կամ այն խավի հետ քարոզչական աշխատանքն է, ոչ թե այս կամ այն գաղափարի կամ կուսակցական ծրագրի ներկայացումը, այլ հեռուստաեթերի ու բնակչության աչքերի ու ականջների այնպիսի օկուպացիան, որից հետո բնակիչները ստիպված կլինեն ընդունել, որ հենց այդ կուսակցություններն են հաղթող, էլ ով պիտի լինի, եթե ոչ նրանք։ Ընդ որում, պետք է արձանագրել նաև, որ այսպես մտածում են ոչ միայն իշխանական կուսակցությունները, որոնք, ըստ ամենայնի, հավաստի տեղեկություններ ունեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այլ ընդդիմությունը, որին տրվելու է պայմանական հակառակորդի՝ ոչ պակաս կարևոր գործառույթ, որը հայաստանյան ընդդիմության համար բավականին հասկանալի և փորձված դեր է։ Ահա այսպես. և այսքանից հետո, այսօրվանից հայ ընտրողին և իշխանական, և ընդդիմադիր կուսակցությւոնները սկսելու են համոզել, որ նրանից ինչ–որ բան է կապված՝ հաստատապես իմանալով, որ նրանից կախված է միայն մեկ բան. ճանաչել, որ ինքը ստրուկ է ու ենթարկվել տերերին։ Մնացածը՝ լռություն է։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 08.04.2007, 14:17:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    Այսօր պաշտոնապես մեկնարկեց Թե չէ որ խորանանք, քարոզարշավը 4 տարի առաջ էր սկսվել

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    Որևէ էական ազդեցություն կունենա՞ քարոզարշավը ընտրությունների արդյունքների վրա
    Ոչ մի արդյունք էլ չի ունենա: ԲՀ-ն ու ՀՀԿ-ն դառնալու են հիմնասյունները պետականության, իսկ մնացած մանր մունրները բավարարվելու են երկրորդական դերերով: Հենց այդ երկրորդական դերերի համար է ամենաուժեղ գզվռտոցը լինելու, իսկ հիմնական փայաբաժինների համար կռիվ չի լինի:

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    Ընտրարշավի առաջին օրը անցավ բավականին պասիվ ու հանդարտ, ինչը և կարելի էր սպասել. ինչու՞ շտապել, երբ և ցուցադրողները, և դիտողները գիտեն, թե ինչի մասին է խոսքը և ինչի համար է նախատեսված այդ կրկեսը։ Ժոնգլյորները պատրաստ են, գազանները ևս, իսկ հանդիսատեսը սպասում է իր օգուտին։ Ներկայացումը կարելի է սկսել...

  5. #5
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    Մասսայական լրատվամիջոցներից միայն ռադիո եմ լսում և եթե այդ տեղ էլ սկսեն քաղաքական գովազդներ անել կանցնեմ հավատարիմ mp3-player-իս այնտեղ հաստատ ոչ մի տեսակի գովազդ չկա
    Չեմ ուզում լսել/տեսնել մի բան ինչը դեռ չսկսած համարում եմ ՍՈՒՏ:
    Ըստ էության քաղաքական գովազդը նախատեսված է նրանց համար ովքեր չեն կողմնորոշվել ում ընտրել, կամ ուզում են ծանոթանալ այլ քաղաքական ուժերի ծրագրերի հետ;
    Իսկ ես վաղուց արդեն կողմնորոշվել եմ և գիտեմ թե որտեղ եմ դնելու նշիչը /պտիչկա/, և ոչ ոք/ոչինչ չի կարող փոխել իմ որոշումը:

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    Երեկ առաջին օրն էր, երբ կուսակցությունները հնարավորություն ունեին Հանրային հեռուստատեսության եթերում դիմել ժողովրդին, ու դիմեցին, բայց դիմեցին միանգամայն օրիգինալ եղանակով. երգեցին. ավելի քան երկու տասնյակ կուսակցություններից միայն մի քանիսն էին, որոնց առանց այն էլ կարճ եթերաժամանակը չուղեկցվեց երգով, մնացած բոլոր... արդեն երգում էին։
    Բացի այդ ընդհանուր օրինաչափությունից, մնացած ամեն ինչն արդեն տեսնված ու լսված էր, նույն խոսքերն ու լոզունգները, նույն ետկադրային ձայները, նույն, նույն...
    Մեկ զարմանալի հանգամանք. երեկվա տվյալներով՝ առավել գրագետ էր իշխանական կուսակցությունների քարոզարշավը, հատկապես պետք է առանձնացնել ՀՅԴ–ին, որի կողմից Ռուբեն Հախվերդյանի բրենդի օգտագործում կարող է բավականին լուրջ քարոզչական խնդիրներ լուծել ու լրացնել բազմաթիվ անպատասխան հարցերի ճեղքը։ Գրագետ էր նաև "Իմփիչմենթ" դաշինքի հոլովակը, որը բավականին հաջող մտնում է հեղափոխական, ռադիկալ քաղաքական միության ամպլուայի մեջ։
    Ընդհանուր առմամբ, սակայն, պատկերը գորշ էր, ինչը և սպասվում էր. առանց լուրջ, ավանդույթ ունեցող քաղաքական փիլիսոփայության, առանց լուրջ, քաղաքականապես գրագետ հասարակության, առանց ընդհանրապես գոնե մինիմալ գրագիտության ու պատասխանատվության զգացման հենց սա էլ պետք է լիներ 15–ամյա անկախ պետության ու հասարակության նախընտրական քարոզարշավը։

  7. #7
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    հա արդեն կարելիյե ասել որ սքսվելա, երեկ գիշերը Բարգավաճ Հայաստան կուսակցության երկու շտաբ են տրաքցրել, դե Բարգավաճնել իր հերթին միքանիսի գլուխը կուտի քվիդ կլինեն , բաա... իսկ ինչ վերաբերվումա

    Որևէ էական ազդեցություն կունենա՞ քարոզարշավը ընտրությունների արդյունքների վրա
    չէ ... արդեն բոլոր ձայները վաճառված են, բացի իմից ինձ դեռ լավ առաջարկ չեն արել

  8. #8
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    Որևէ էական ազդեցություն կունենա՞ քարոզարշավը ընտրությունների արդյունքների վրա

    Չեմ կարծում, թե ինչ-որ ազդեցություն կունենա, առաջին ագամ չենք ականատես լինում : Բայց որ ճիշտն ասեմ, էս ընթացքը շատ եմ սիրում: Նայում ես ու հիանում, էս ինչ լավ, բարի, հայրենասեր քաղաքական գործիչներ ունենք: Երանի հնարավորություն ունենայի, բոլորին էլ ընտրեի: Այ թե երկիր կունենայինք: Բա նրանց կանգնելու ձևը, երգելը… սրտացավության մասին էլ խոսք չկա: Ժողովուրդ, եկեք ընտրենք, թող մարդիկ մեր երկիրը դրախտ դարձնեն, դեմ ե՞ք, լավ ապրել չեք ուզու՞մ…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  9. #9
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    elections.am-ից կարող էք նայել, ընտրական ցուցակներում կաք, թե ոչ...

  10. #10
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    elections.am-ից կարող էք նայել, ընտրական ցուցակներում կաք, թե ոչ...
    համենայն դեպս մեր տնից ոչ մեկի անունը չկար,

  11. #11
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

    Լավագույն գովազդը՛ իրական ձերնարկներն են ի ցույց դնելով հանրությանը.
    Կան այսօր Հայաստանում այդպիսի քաղաքական ուժեր?
    Նման հնարավորություն ունի՛ միայն գործող կառավարությունը.
    Մեր Ժողովուրդին՛ էլ գովազդներով չես խաբի. Ազգն էլ է փորձ ձերք բերում.
    Ուրախ գրառում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 17
    Վերջինը: 28.02.2012, 03:15
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Նախընտրական օրինախախտումներ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.03.2009, 03:19
  4. Նախընտրական տասը «պատվիրաններ»
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2007, 12:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •