Չու՛կ, իմ կարդացած յոթ գործերից ամենահաջողվածը, կարծում եմ, սա էրՇատ դիպուկ էր:

Չու՛կ, իմ կարդացած յոթ գործերից ամենահաջողվածը, կարծում եմ, սա էրՇատ դիպուկ էր:

Ճիշտ է նկատել Philosopher-ը, ոճդ Հեմինգվեյի գրելաոճին նման է, որը կոչվում է метод айсберга. Թեթև հասարակ պատմվածքներ, երկխոսություններ, բայց միայն արտաքինից, քանզի տողատակինը այնքան լայն ու խորն է, որ գուցե ոչ բոլորն են ամբողջը տեսնում ու գիտակցում: Ինչպես айсберг, այն ծովի երեսին կարող է փոքրիկ լինել, բայց տարածվել մետրերով և կիլոմետրերով ծովի տակ:
Ահա այդպիսին են քո գրվածքներդ, ես դրանք հաճույքով եմ կարդում, ևս մեկ անգամ շնորհակալություն ինձ նման շանս տալու համար![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Chuk ջան, վերջապես հաջողվեց մինչև վերջ կարդալ այս ստեղծագործությունը …Չէ…ոչ թե ձանձրալի էր գրված, այլ այնքան իրական էր պատկերված այնմասերը, որ իրոք զզվում ու չէի կարողանում առաջ անցնել: Բայց վերջում այդ զզվանքը մոռացվեց ու մնաց տխրությունը
Թերևս ոչ մի հետամնաց երկրում այսքան ցածր մակարդակի վրա չէ բանակային կենցաղը: Ախր ինչի՞ ենք այսքան բռի ազգ…Դեռ հետո էլ մեր մշակույթից ենք խոսում, հայավարի գլուխներս ենք գովում…
Իսկ գրելավոճիդ մասին խոսք չկա, քո պարզ ու միաժամանակ խորիմաստ խոսքով կարողանում ես թափանցել մարդկանց հոգիների խորքերը, խորհել տալ այն ամենի մասին, ինչը հուզում է քեզ: ՈՒ ես հենց քո այդ շնորհն եմ սիրում, որը ասոցացնում եմ «Սողոմոնյան իմաստնության հետ»: Շնորհակալ եմ, սիրելի Chuk…
![]()

Շնորհակալ եմ, Manon և Apsara
Ի դեպ խոստովանություն: Հույս ունեմ, որ հետագայում այս գործերի տպագրումն ու տարածումը մասնավորապես բանակային ու սպայական շրջանակներում, պետք է գոնե փոքր-ինչ օգնի որոշ հարցերում փոփոխություններ ակնկալելու գործում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, զզվում եմ նատուրալիզմից գրական ոճում... պսեվդոնատուրալիզմից`ավելի ճիշտ.. Ակումբի գրականասեր ժողովուրդը տեղյակա![]()
Բայց այս գրածդ էնքան կյանքից էր..էնքան իրական էր..ինձ թվաց` քեզ հետ հավասար ծառայել եմ ու էդ "զապադլո" վիճակներից քեզ հետ հավասար սրտխառնոցներ եմ ունեցել..
Շատ ուրախ եմ հայտնաբերել գրող Chuk-ին: Մի այլ ձեւ դուրս գալիսա ոճդ
![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.02.2008, 01:26: Պատճառ: Գրառման ավելացում
Իմ մտքով էլա միշտ հիգիենայի պահն անցելԹե այս ավանդույթն ինչպես է առաջացել, այդպես էլ հստակ պատասխան չստացա:
Ես գիտեմ այդ զորամասըԲարեքախտությու՞ն է, թե՞ ոչ, որ ընկել եմ այս զորամաս, հստակ չգիտեմ, գիտեմ որ այս զորամասը շատ հարցերով համարվում է փորձնական և նաև ցուցադրական: Մասնավորապես այս զորամաս են բերում արտասահմանյան պատվավոր հյուրերին՝ հայոց պաշտպանական բանակի «ապրելակերպին» ծանոթացնելու համար: Բայց այս պահին մոռանանք ցուցադրական պահը և խոսենք փորձնականից, ավելի կոնկրետ մի փորձից, ասենք որն, ըստ էության, նաև ցուցադրական է:![]()
Բնական է - դրանից չեն օգտվումՓորձելով համեմատել երկու զուգարանների մաքրությունները, տեսնում ենք, որ փորձնական իր մաքրության աստիճանով մի քանի անգամ գերազանցում է ավանդակին: Սա անշուշտ հիացնում է սպաներին և փորձը դնողներին, բայց արդյո՞ք նրանց հայտնի է այդ մաքրության իրական պատճառը:Շարունակությունը դեռ չեմ կարդացել...
Այ քեզ զորամաս, որ տեղ հրամայում է... գումարտակի հրամանատարըՄի խոսքով զորամասում սոդոմ-գոմոր էր: Բոլորը խառնված էին, բոլորը սպասում էին գումարտակի հրամանատարի
Ի դեպ, մի խելոք մարդ, երբ լսեց որ ջուրը չեն քաշում... զարմացավ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Առակ
առաջադեմ շինարարի,
փորձառու շինարարների
ու
գանձ որոնողի
մասին
Կար ժամանակ, որ շինարարները բարձրահարկ շինություններ չէին կարողանում կառուցել: Առաջին հարկի վրա կառուցված երկրորդ հարկը նրանից փոքր էր լինում, հաջորդն էլ ավելի փոքր, էն մեկն առավել փոքր ու էսպես գնում-գնում էին հարկերն ու ավարտվում: Եթե մյուս շինարարն ուզում էր ավելի բարձրահարկ շինություն սարքեր, միակ ձևն այն էր, որ պիտի առաջին հարկն ավելի մեծ սարքեր:
Բայց մի օր ծնվեց մի առաջադեմ շինարար ու ասաց. «Ես կշինեմ ամենաբարձրահարկ շինությունը ու նրա առաջին հարկը մեծ չի լինի»: Սա բռնեց, ինչ որ ձող գտավ ու խրեց հողի մեջ, ամուր ամրացրեց: «Սա հիմքն է», - ասաց, - «ու մյուս հարկերը կկառուցեմ նրա վրա»: Ու այս ձողի վրա հմուտ կերպով կառուցեց առաջին հարկը, բավական փոքր: Սրա վրա մի ուրիշ հարկ կառուցեց՝ ավելի մեծ: Հետո ավելի մեծը: Էլ ավելի մեծը: Շատ ավելի մեծը: Ու շինեց մի հսկայական բարձրահարկ շինություն: Այդքան բարձր շինություն չկար աշխարհում: Ու հավաքվեցին փորձառում շինարարներն ու ասեցին. «Շատ առաջադեմ է այս շինարարը, ոսկի հիմք է դրել, հարուստ հիմք է դրել ու դրա վրա կարողացել է կառուցել աշխարհի ամենաբարձր շինությունը»: Ու բոլորն աշխարհի բոլոր ծայրերից գալիս ու հիանում էին այդ շինությամբ ու ասում. «ոսկե հիմք է, հզոր շինություն, առաջադեմ շինարար»:
Ու կար մի մարդ, որ իր ողջ կյանքում գանձ էր որոնել: Լսեց այս մարդը հսկա շինության մասին, լսեց դրա ոսկե հիմքի մասին ու ասաց. «ես պիտի տեսնեմ այդ ոսկին, կարծես թե գտնում եմ իմ փնտրած գանձը»: Ասաց, գործիքներն առավ ու եկավ, որ հիմքը գտնի: Փորեց մի փոքր, շատ փոքր ձողի շուրջը որ տեսնի, գտնի այդ հիմքի ոսկին, բայց մի քանի բահի զարկից հանկարծ երերաց ձողը, երերաց շինությունը ու փուլ եկավ:
Գրականություն
- Եզոպոս, «Առակներ»
- Մխիթար Գոշ, «Առակներ»
- Վարդան Այգեկցի, «Առակներ»
- Կրիլով, «Առակներ»
- Խնկո Ապեր, «Առակներ»
- Մկրտիչ Կորյուն, «Առակներ»
----------------
Եթե ինչ-որ մեկին պարզ չի, թե առակս ինչ կապ ուներ այս պատմության հետ, ասեմ -
որքան էլ որ հանճարեղ է Chuk-ի (առաջադեմ շինարարի) աշխատությունը, նրա հիմքի խախուտ է, և որքան էլ որ շատ գան փորձառու շինարարներ (Վանական, Արիացի, Լուսաբեր և այլք) ու հիանան այդ շինության (աշխատության) արտաքին տեսքով, միշտ էլ մի օր կգտնվի մի գիտելիք (այստեղ գանձ) որոնող (տվյալ դեպքում Lion-ը), ում բահի անգամ թեթև հարվածները կտապալեն այդ շինությունը: Ես հարցն այդպես եմ ընկալել և քանի որ ստեղծագործությունը այստեղ է տեղադրվել, որ, ըստ էության, ընթերցողներն էլ իրենց տեսակետը հայտնեն, ես տեսակետս հայտնեցի:
Առակս ընդամենը իմ կարծիքի ու մտածմունքների բարձրաձայնումն էր՝ տվյալ հարցի վերաբերյալ:
Իսկ կարծիքս, ամեն դեպքում, շարունակում է մնալ իմ սուբյեկտիվ կարծիքը, որը չի հավակնում լինել բացարձակ ճշմարտություն:
Հ.Գ. Միաժամանակ գրականության ցանկս բերելով ես ցույց տվեցի, թե որքանով եմ լուրջ վերաբերվում Chuk-ի գրվածքներին, որոնք սովորաբար, ըստ իս, ունենում են հենց այդ տեսքը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արտ, էնքան պատկերավոր ես նկարագրել, ոնց որ տրագիկ կոմեդիա լինիԱկամայից սկսեցի զգալ զուգարանի հոտը
Հրաշալի կարողություն ունես անհետաքրքիր դեպքերն ու իրադարձությունները ներկայացնելու համով հոտով: Բնականաբար խոսքը զուգարանի հոտին չի վերաբերում
Ապրես![]()
Վերջին խմբագրող՝ comet: 27.04.2009, 13:43:
Ես ոչինչ չեմ ուզում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ