Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
"quirky" ո՞նց կթարգմանեք հայերեն։
ivy (28.12.2019)
ես կասեի էքսցենտրիկ: Եթե իհարկե էքսցենտրիկ բառը հայերենում կարելի ա ասել:
ivy (28.12.2019)
ivy (28.12.2019)
Ինձ համար quirky-ն «փախած»-ն ա, որ ոչ հստակ դրական ա, ոչ՝ բացասական, հետն էլ երևում ա տարբերվող, Մեֆի ասած յուրահատուկ լինելը, մի քիչ էլ Վիշապի ասած բզիկոտը:
Բայց կարող ա ավելի հարմար բառ էլ կա:
Հայկօ (03.01.2020)
Ուրույն կամ ինքնատիպ նկատի ունե՞ս, կարող ա։
Si vis pacem, para bellum
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ինձ թվում ա խփնված, խփո կամ ցնդածը ամենահարմար թարգմանություններն են, որովհետև նայած տեսանկյունից բառը համ բացասական համ դրական ենթատեքստ ունի, ինչպես նշածս հայերեն տարբերակները: Ես չգիտեմ խի խփնված բառը չեմ սիրում, նախընտրում եմ ցնդածը: Հետո նայած ոնց ա օգտագործվում կոնկրետ համատեքստում: Լոռեցին կասի` շաշ կամ մաքուր շաշ: Երկրորդ դեմքով` այ շաշ, մաքուր շաշ ես այ կամ շաաաշ: Երրորդ դեմքով` շաշ ա այ, մաքուր շաշ ա (այ): Կարաս շաշը փոխարինես ցնդածով:
Լոռեցերեն ավելի լավ բառ հիշեցի` շաշամալու, բայց երկրորդ դեմքով չես օգտագործի երևի:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.12.2019, 18:03:
ivy (30.12.2019)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Փախած, տարած, վերց(ր)ած:
DIXIcarpe noctem
ivy (03.01.2020), StrangeLittleGirl (03.01.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ