Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ափսոսանքիս մասին ասել եմ արդեն, որ իմ դրածի իմաստը ճշգրիտ թարգմանություն առաջարկելը չէր, այլ իմ մոտեցումը գաղափարին փոխանցելը (մերթ կան հարաբերություններ, մերթ չկան հարաբերություններ, ի տարբերություն մի բանի, որ հա էլ կա, ուղղակի մի on վիճակում է, մի՝ off, ու ինչպես և մնացած բոլոր հարաբերությունները, կարող են և լավը լինել, և վատը, ոչ թե անպայմանորեն լինել ուժըս, ինչպես այդ թեմայում բերված կարծիքներն էին ասում): Ու ինչպես ոչ լուրջերին չես անդրադարձել այս թեմայի (չնայած այս թեմայում մի տարբերակ կա, որը շատ մոտ է իմին՝ թե իմաստային, թե շնչով, թե խոսքի մասերով, ու կարծես լուրջ էլ բերված տարբերակ էր), այնպես էլ կարայիր այդ մեկին էլ չանդրադառնայիր, քանի որ հատուկ բերված էր ոչ-թարգմանությունների թեմայում... բայց դե հա, քո գործն ա, բարձրաձայնի, քննարկի, ուղղի... ափսոսանքս վերաբերում եմ միմիայն զրույցին ԻՄ միանալուն։
Եթե «մեկումեջ» տարբերակը նկատի ունես, ապա դա ես դասել եմ անլուրջների շարքին, հետևաբար համարել եմ քննարկման ոչ ենթակա, ու դատելով էդ բառից հետո հեղինակի դրած ծիծաղի սմայլիկից` կարելի ա եզրակացնել, որ որպես անլուրջ էլ գրվել ա: