Բարև Ակումբ, ինչ-որ մեկը գիտի, թե interface-ը հայերեն ինչպես է թարգմանվում, թե ուղղակի "ինտերֆեյս"?
Բարև Ակումբ, ինչ-որ մեկը գիտի, թե interface-ը հայերեն ինչպես է թարգմանվում, թե ուղղակի "ինտերֆեյս"?
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Տենց ա գիտես, աչքը սովորելու վրա ա: Տենց շատ թարգմանություններ են եղել, որ սկզբում ծաղր ու ծիծաղ են առաջացրել, բայց ժամանակի հետ ընդունվել ու գործածության մեջ են մտել: Հիմա կոնկրետ օրինակներ չեմ հիշի, բայց եթե չեմ սխալվում, «չեղարկել»-ն էլ էր Մանրափափուկի թարգմանությունը: Սկզբում չէր ընդունվում, բայց հետո կամաց մտավ գործածության մեջ ու հիմա սովորական ա դառել էդ բառի կիրառումը տարբեր ոլորտներում: Նենց որ եթե միջերես գրվի, արդեն ահագին մարդ կհասկանա՝ ինչի մասին ա խոսքը, բայց նաև ոչինչ չի խանգարում օգտագործել չթարգմանված «ինտերֆեյս» ձևը:
Բայց իմ կարծիքով ավելի լավ կլիներ ոչ թե "միջերես" թարգմանվեր, այլ՝ "դիմերես";
Ուզում եմ թեմա բացել "Bucket List"-մասին, բայց հայերեն հարմար թարգմանություն չեմ գտնում։
Մի փոքր բացատրություն, եթե մաստը անհականալի է։
Առաջացել է "kick the bucket" («մահանալ») արտահայտությունից, ու մոտավորապես նշանակում է՝ էն բաների ցուցակը, որոնք կուզենայինք հասցնել անել մինչև էն աշխարհ գնալը։
Հիմա սա ո՞նց կարելի է կոկիկ ձևով՝ մի երկու բառով, հայերեն թարգմանել։ Դե վատագույն դեպքում կարելի է մենակ անգլերեն տերմինը վերցնել ու պրծ։
«Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»-ին համահունչ.
Հասցնեմ անել ու նոր մեռնեմ ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ivy (17.06.2020)
Նու ռուսերենից փոխառած մենք էլ հայերենում համարժեք արտահայտություն ունենք՝ «ոտքերը տնկել»:
ՈՒղղակի՝ «տնկացուցակ»-ը կարող ա ոչ միանգամից միանշանակ ընկալվել ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ivy (17.06.2020)
Կյանքի ծրագի՞ր...
Բայց ֆիլմում մարդը ծրագիր էր գրել, քանի որ, եթե չեմ սխալվում, իրեն կոնկրետ ժամկետ էր մնացել ապրելու համար: Իսկ անտեղի տեղը ծրագիր գրել արժե՞ արդյոք... Չէ՞ս վախենում "այսօրվա գործը վաղվան թողնելու" տարբերակից:
Իսկ ամենակարևորը, իմ զանգակատնից նայելով, խորհուրդ չէի տա: Որովհետև դու արդեն իսկ ապրում ես քո կազմած ծրագրով, Այվ ջան: Դու մինչև այս աշխարհ գալդ արդեն գրել ես քո կյանքի սցենարն ու եկել ես այն ապրելու և ապրում ես այն: Իհարկե, քո ագնոստիկ մտքի համար դա անընդունելի է, բայց դա ոչինչ չի փոխում: Ու ինձ թվում է, որ դու էն մարդկանցից ես, ում կյանքը շատ ընդգծված ցույց է տալիս ասածիս ճշմարտությունը:
Եթե հարցեր տաս, դժվար թե կարողանամ պատասխանել: Բայց ես ասացի այն, ինչ զգում եմ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ivy (17.06.2020)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ծրագիր գրել հաստատ չարժի։ Թեման էլ, եթե բացեի, Ժամանց-ում էի բացելու, ու թեթև թեմա էր լինելու՝ նրա մասին, թե դեռ ինչեր կուզենայինք անել-տեսնել-ապրել։
Սամ ջան, անկեղծ ուրախանում եմ, երբ տեսնում եմ՝ քո թարգմանչական թեմաներից դուրս գրառում ես արել, բայց էս թեմայում ես խորհրդի կարիք չունեի, այլ միայն թարգմանության
Sambitbaba (17.06.2020)
ivy (08.03.2023)
Վիշապ (08.03.2023)
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են «Ի՞նչ է ֆեմինիզմը» թեմայից:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ