User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 208 հատից

Թեմա: Թարգմանություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    վայ հողեմ գլուխս... մի օգտագործածս բառը, որը հատուկ արել էի հարաբերությունների մասին թեմայում, ոչ թե թարգմանությունների՝ ցույց տալով իմ վերաբերմունքը գաղափարին, ոչ թե գրական թարգմանության տարբերակ առաջարկելով, եկավ գլխիս դառավ պատուհաս...

    Տիկնայք և մյուսներ ջան, on-off relationship նշանակում է relationship, which IS on (again), off (again)։ On-off-ը անգելերենում նույն ածականացված մակբայն ա, ինչ մերթընդմերթը կլիներ, քանի որ մերթընդմերթ հարաբերություններ կնշանակի հարաբերություններ, որոնք ԸՆԹԱՆՈՒՄ են մերթընդմերթ։ Այսինքն «մերթընդմերթ հարաբերությունները» նույնն է, ինչ «մերթընդմերթ (ընթացող) հարաբերություններ», որտեղ որպես որոշիչ հանդես եկող ենթակայական դերբայը սղված է, ինչպես անգլերենում սղված է is-ը։ Վե՜րջ: Ոչ մեկը մակբայը ածական չի սարքել, միմիայն այդ մակբայով լրացված դերբայն է սղվել։ Օրինակ. «Ինձ դզում էին հրա նետ հարաբերությունները՝ մերթընդմերթ», որտեղ բութը օգտագործված է «որոնք ընթանում էին» բառերի սղման հետևանքով։ Կամ. «Իրենց տանջողականությամբ՝ այդ մերթընդմերթ [ընթացող] հարաբերությունները խելքիցս հանում էին ինձ։»

    Իսկ մակբայը-ածական ոչ-միանշանակության մասով... հաճախը ասում են մակբայ ա, իսկ հաճախակի՞-ն... երբեմնը կարծես մակբայ է, իսկ երբեմնակի՞-ն իսկ երբ են այդ ձևերը ածական դարձե՞լ...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջիվերջո, էդ կանոնները ձևի համար չեն, չէ՞, եթե կան, ուրեմն պետք ա պահպանվեն, ոչ թե ով որ ուղղությամբ ուզի` ծռի ու կիրառի:
    Սրանից ավելի սխալ տրամաբանություն լեզվի կանոնների մասին չէի լսել... լեզվի կանոնները նրա համար չեն, որ պահպանվեն, այլ նրա համար են, որ կանոնավորեն արդեն իսկ գոյություն ունեցող լեզուն։ Լեզուն է առաջինը գալիս, ոչ թե կանոնները, ու եթե «սխալ» ձևը դառնում է ավելի տարածված, ուրեմն հնացած կանոնն ա սխալը, ոչ թե այդ ձևը։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.04.2019), StrangeLittleGirl (04.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերեն թարգմանություն
    Հեղինակ՝ Gosh, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 05.10.2018, 15:13
  2. Թարգմանություն
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 216
    Վերջինը: 22.08.2012, 13:02
  3. CMS Թարգմանություն հայերեն
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.08.2012, 16:17
  4. Բազմակողմանի թարգմանություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.10.2011, 11:31
  5. Վեբ Թարգմանություն
    Հեղինակ՝ AG16, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 21.07.2008, 00:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •