. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Հարթաչափը կարծեմ «ровномер» ա ռուսերեն: Դե տ-ն էլ ինչպես հասկացար վրիպակ էր
Ձայնալար (06.05.2011)
Rammstein (25.06.2011)
"Шарф"-ին հայերեն ի՞նչ են ասում:
Ես «շարֆ» եմ ասում, վերջերս հայտնաբերեցի նաև ուրիշ տարբերակներ, որոնցից ոչ մեկն ինձ դուր չեկավ՝ «վզարկու», «վզպատ», «վզկալ»:
Շարունակեմ «շարֆ» ասե՞լ:
Վերջին խմբագրող՝ ivy: 08.05.2012, 21:41:
Հանգիստ խղճով օգտագործեք «շարֆ» ։)
Եթե հոմանիշ է պետք, ապա հայերենում կա նաև «վզկապը»։
ivy (08.05.2012)
Վզկապը մի տեսակ պիոներական է, հատուկ չգրեցի էդ տարբերակը
«Վզարկուն» պստոյիս մանկական գրքի մեջ է գրված՝ շարֆի նկարի տակ. հայերեն լեզվով էդպիսի մանկական գրքերի շարք կա, կոչվում է՝ «Իմ առաջին գիրքը»: Բայց ես էդ վախենալու բառը իրեն չեմ ասում, «շարֆ» եմ սովորեցնում:
Մյուս երկու տարբերակները համացանցում եմ տեսել:
Վերջին խմբագրող՝ ivy: 09.05.2012, 01:36:
Ուլունքը ուլունքը չի՞:
Ինձ փոքր ժամանակ վզնոց են սովորացրել ու դրանից հետո միշտ տարօրինակ եմ համարել, որ ուլունքին վզնոց են ասում: Ամեն դեպքում վզնոցը ավելի ընդհանրական բառ ա, միայն ուլունքին չի վերաբերվում:
Իսկ էդ արհեստական տարբերակներն իմ համար լրիվ աբսուրդ են.
Վզարկու - ահարկու բառ ա:
Վզպատ - չեմի` ցանկապատ:
Վզկալ - էսպես ավելի շուտ աշեյնիկին կարելի ա ասել:
Ռամշ, ամեն վզնոց չի, որ ուլունք ա։ Ուլունքը վզնոցի մասնավոր դեպքերից ա։
Հըմ, առաջին անգամ եմ լսում, որ շարֆին վզնոց ասեն։ Համոզվա՞ծ ես, որ էդ իմաստով օգտագործվում ա։ Բառարաններում կա՞։Ինձ փոքր ժամանակ վզնոց են սովորացրել ու դրանից հետո միշտ տարօրինակ եմ համարել, որ ուլունքին վզնոց են ասում: Ամեն դեպքում վզնոցը ավելի ընդհանրական բառ ա, միայն ուլունքին չի վերաբերվում:
Նշված ասոցիացիաներին լրիվ համաձայն եմ ։Իսկ էդ արհեստական տարբերակներն իմ համար լրիվ աբսուրդ են.
Վզարկու - ահարկու բառ ա:
Վզպատ - չեմի` ցանկապատ:
Վզկալ - էսպես ավելի շուտ աշեյնիկին կարելի ա ասել:
Իսկ վզկապն, ըստ իս, նորմալ տարբերակ ա. ճիշտ ա, պիոներական ասոցիացիա կա մի քիչ, բայց էդ, կարծում եմ, սուբյեկտիվ ա։ Թե չէ իրականում լավ էլ բառ ա՝ թե տրամաբանական, թե՛ հնչողության տեսակետից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտ է և շարֆը, և վզարկուն: Կարծում եմ`'Шарф'-ը փոխառելուց հետո ստեղծվել է հայերեն համարժեքը` վզարկուն , բայց փաստորեն գործածելի է դարձել հենց 'շարֆ' տարբերակը:
ivy (17.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ