Մեջբերում Արշակ-ի խոսքերից
Ժողովուրդ, եթե նկատել եք, 12 ձայն ստացել է միջազգային տարբերակը, և միասին 12 ձայն՝ թարգմանվածները: Մի հատ 2 ամենաշատ ձայներ հավաքած տարբերակներով քվեարկության 2-րդ փուլ չանե՞նք
Համ էլ հիմա ֆորումի ակտիվ անդամներին ավելի շատ են, ու որևէ տարբերակի ընտրությունն ավելի օբյեկտիվ կլինի:
Արշակ, լավ արեցիր, որ էս թեմայի վրայից սարդոստայնը հանեցիր (թե չէ մեռա նոր գրառում փնտրելով ), բայց ինձ թվում է՝ այստեղ արդեն վաղուց բոլորի համար մեկ է՝ իրենք ժպտում են, սմայլում, հուզապատկերվում թե պարզապես հուզվում:

Օֆֆտոպ.
կներեք, չգիտեմ ինչու, էս պահին շատ ցանցառ տրամադրության մեջ եմ...