Պանդուխտ
Մենք իրար հետ կարծես թե որոշեցինք զրուցել:
Որպեսզի ստացվի զրույց, պետք է նախ եվ առաջ լինեն տեսակետների մեջ ընդհանուր եզրեր: Եկ որոշ պրոցեդուրային եվ զրույց կառուցելու համար սկզբունքային հարցեր լուծենք: Տեսնենք կա՞ էտ եզրերը:
Մեր պատմության կարեվորագույն մի դրվագի (ինչը մեր խոսակցության առանցքն է) վերաբերյալ իմ ու քո գնահատականները հետեվյալներն են
իմը - դա եղել է մեր ազգի խոշորագույն պարտությունը
քոնը - դա եղել է մեր ազգի խոշորագույն ողբերգությունը
Ինչի՞ վրա է կառուցված իմ եզրակացությունը
- նրա վրա, որ ըստ իս մենք գործել ենք բազմաթիվ կոպիտ եվ ճակատագրական սխալներ : Այստեղից - փնտրենք սխալները մեր մեջ, մի կողմ թողնելով արտաքին աշխարհը:
Ինչի՞ վրա է կառուցված քո եզրակացությունը
- նրա վրա, որ թուրքերը մարդ չէն, այլ գազաններ են: Այսինքն մեզանից ոչինչ կախված չէր, եվ ուղղակի մեր բախտը չի բերել:Ընկել ենք գազանի բերանը: Այսպես ասած "Հայի բախտ":
Հիմա:
Նախքան բուն նյութը քննարկելը արի պարզենք, մենք իրար հետ էսպես խոսալով ուր կարող ենք հասնել:
- Լավագուն դեպքում նրան, որ 2 րոպե հետո իրար վրա սկսենք գոռգոռալ ու ասել որ դու "հայ չէս": ...Վատագույն դեպքում իրար մի տեղ հանդիպենք ու դանակահարենք:![]()
Ոչ առաջինը, ոչ վերջինը ինձ պետք չի: Եենթադրում եմ ոչ քեզ նույնպես պետք չի:
Ո՞րն է ելքը:
1. Կամ իրար հետ էս ու նմանատիպ հարցերում կապ չունենալ
2. Կամ երկուսս էլ անենք զիճումներ( կոմպրոմիս) ,ու փորձենք գտնել մեր ուզած զրույցի համար եզրեր: ՈՒ որպես հենեվանք իրար չհայոյենք ու չպիտակավորենք:
Առաջին տարբերակը ըստ իս մեր ( մեր ազգի ) դեպքում գերադասելի չէ: Որովհետև, որպես ազգ, արդեն մի քանի հոգի ենք, ու մեզանից ամեն մեկը հաշիվ է: կարճ ասած - մենք չինացի չէնք:
Տարբերակ 2:
Ես կոմպրոմիսի պատրաստ են:
Եթե դու պատրաստ ես կոմպրոմիսի, ապա եկ վերջապես սկսենք մեր ԶՐՈՒՅՑԸ
Խոսքը քոնն է:![]()
Էջանիշներ