Որպեսզի չառաջանան չհասկանալու խնդիրներ նախ սահմանանենք տերմիններ
Գլոբալ հարց ` հարց որը վերաբերվում է ինչ որ համակարգի և/կամ երևույթի բնույթին, և կախված չէ մասնավորություններից:
Գլոբալ պատասխան` պատասխան, որը ներկայացնում է համակարգի և/կամ երևույթի բնույթը, հիմնված նրա հիմքերի վրա ու անտեսելով մասնավորությունները:
Մասնավորություներ` մարդիկ, պայմաններ, հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ քննարկվող համակարգի և/կամ երևույթի հետ կապված են, սակայն կամ գտնվում են նրանից դուրս, կամ շարժվում են դրա կանոններով ու չեն կարող ազդել նրա բնույթի վրա:
Շատ անգամ նկատել եմ, մարդկանց տալիս ես հարց, ու գլոբալ պատասխան ես ակնկալում, իսկ նրանք, ինչպես պարզեցի, անպայման շտապում են մասնավորեցնել, ավելի հաճախ իրենց օգտին, ու բացարձակապես հրաժարվում են քո հետ միասին փնտրել ընդհանուր մոտեցումներ/լուծումներ:
...ուզում էի օրինակներ բերել, բայց ինձ թվում ա դուք ինձ այսպես էլ կհասկանաք, չմանրանամ:
Էջանիշներ