User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    4 16.00%
  • Ոչ

    5 20.00%
  • Նայած երիտասարդություն

    14 56.00%
  • Նայած՝ ինչ հարցի շուրջ

    8 32.00%
  • Չեմ կարծում, թե դա կարևոր է

    1 4.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

  1. #1
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Որպեսզի չառաջանան չհասկանալու խնդիրներ նախ սահմանանենք տերմիններ
    Գլոբալ հարց ` հարց որը վերաբերվում է ինչ որ համակարգի և/կամ երևույթի բնույթին, և կախված չէ մասնավորություններից:
    Գլոբալ պատասխան` պատասխան, որը ներկայացնում է համակարգի և/կամ երևույթի բնույթը, հիմնված նրա հիմքերի վրա ու անտեսելով մասնավորությունները:
    Մասնավորություներ` մարդիկ, պայմաններ, հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ քննարկվող համակարգի և/կամ երևույթի հետ կապված են, սակայն կամ գտնվում են նրանից դուրս, կամ շարժվում են դրա կանոններով ու չեն կարող ազդել նրա բնույթի վրա:

    Շատ անգամ նկատել եմ, մարդկանց տալիս ես հարց, ու գլոբալ պատասխան ես ակնկալում, իսկ նրանք, ինչպես պարզեցի, անպայման շտապում են մասնավորեցնել, ավելի հաճախ իրենց օգտին, ու բացարձակապես հրաժարվում են քո հետ միասին փնտրել ընդհանուր մոտեցումներ/լուծումներ:
    ...ուզում էի օրինակներ բերել, բայց ինձ թվում ա դուք ինձ այսպես էլ կհասկանաք, չմանրանամ:

    Հ.Գ.
    Կարող եք "գլոբալ" բառի բազմակի անգամ շեշտելը, ինքնագովազդ համարել: (անլուրջ եմ, բայց չեմ մանրանում )

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Որպեսզի երիտասարդությունը գլոբալ մտածի, անհրաժեշտ է, որպեսզի այդ երիտասարդությունը կրթվի գլոբալ մտածողություն ունեցող գրականությամբ, փիլիսոփայությամբ, արվեստով, այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի տվյալ ազգային մշակույթում լինի գլոբալ մտածելու ավանդույթ։ Իսկ այսպիսի ավանդույթի բացակայությունը, ինչը տեսնում ենք հայ մշակույթի պարագայում, բերում է հատվածական, լոկալ մտածողության, որը և դառնում է տվյալ մշակույթի ու ընդհանրապես մտածողության տիպի ճահճացման ու քայքայման պատճառ։ Ասել է՝ թե որպեսզի երիտասարդությունը գլոբալ մտածի, պետք է նրան սովորեցնեն գլոբալ մտածել, իսկ որպեսզի սովորոցնեն՝ պետք է ավանդույթով իմանան, թե ինչ է ընդհանրապես նախ՝ մտածելը և ապա՝ գլոբալ մտածելը։

  3. #3
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    ՉԷ՛, չեն կարող… նայեք ձեր շուրջը… նայեցի՞ք… տեսնում եք չէ՞, որ այդպես է…

  4. #4
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Ընտրել եմ "նայած երիտասարդության" տարբերակը, քանի որ այո գտնում եմ որ իրոք շատերը ընդունակ չեն այդպես մտածելու, բայց եթե ընտրեյի "ոչ" տարբերակը, ապա կնշանակեր որ չունենք գոնե սակավաթիվ երիտասարդներ, որ կարողանում են այդպես մտածել, բայց իրոք գտնում եմ, որ նրանք շատ քիչ են... բայց կան
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.04.2013)

  6. #5
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Ընտրել եմ "ՈՉ",որովհետև տեսել եմ "Նայած երիտսարդության" շատ ներկայացուցիչների, որոնք շաատ լավ խոսում են, ուզում ես լսել ու լսել… սակայն էտ ամեն խոսացածը զգում ես,որ օդ էր,քանզի երբ հերթը գալիս է գործելուն…զերո…

  7. #6
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Երիտասարդությունը Գլոբալ մտածելու համար, նախ եւ արաջ պետք է սերտի ազգայինը.
    Բացատրեմ ինչու?
    Նման մտածելակերպը՛ պահանջում է լինել, ամբողջականության մի մասնիկը.
    Չճանաչելով ինքներս մեզ, մենք իրավունք չունենք դարնալու մասնիկը ամբողջականության. Գուցե նրա համար? որ «Գլոբալ» բարը, հայերեն խոսելու ժամանակ, հակված չենք Հայերեն արտաբերելու «Ամբողջականություն»
    Դրանից հետեւություն՛ Գլոբալիսմին ձգտող երիտասարդությունը, չճանաչելով ինքն իրեն, ոչինչ չի կարող տալ այդ համամարդկային արժեքին, որպես համաշխարհային հասարակության տասնամնյակների ձերգ բերում եւ դրանից հետեւություն՛ Մենք աշխարհաին այնքան ժամանակ պետկ չեն լինի, մինչեւ ինքներս մեզ կերտելով պետք չգանք մեր ազգայինին.
    Ձեզ չեմ հարցնի, թէ ինչու մեր երիտասարդության շրջանակներում, այսքան հաչախ է քննարկման ենթակա դարնում՛ Գլոբալիսմն իր Գլոբալ մտածելակերպով? Որովհետեւ ակնհայտ է որ ոչ թէ մենք ձգտում ենք ինտեգրել մեր արժեքները, այլ հիյանում արդեն ուրիշի կազմավորածով, այդպիսով անպիտան մնալով՛ թէ մեր, թէ համշխարհային հասարակությանը.

    P.S.
    Գուցե իմ գրածները ոչ մի կապ չունենան, հեխինակի ինկատի ունեցաց հարցի հետ բայց ցանկացաց Ամողջականության կերտում, սկսվում է նվազագույնից եւ այդ պայմանական ասվաց նվազագույնը՛ կայանում է մեր ազգայինի հարստացումը որն էլ կլինի ամբողջականության մասնիկը, հարստացնելով մերով՛ համաշխարհային հարստությունը, դրանով հանգեցնելով «Գլոբալ Մտածելակերպի» մեր շրջանակներում, ինչը դեռ մեր մոտ, փոքրամասնական բնույթ է կրում.
    Ուրախ գրառում:

  8. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպեսզի չառաջանան չհասկանալու խնդիրներ նախ սահմանանենք տերմիններ
    Գլոբալ հարց ` հարց որը վերաբերվում է ինչ որ համակարգի և/կամ երևույթի բնույթին, և կախված չէ մասնավորություններից:
    Գլոբալ պատասխան` պատասխան, որը ներկայացնում է համակարգի և/կամ երևույթի բնույթը, հիմնված նրա հիմքերի վրա ու անտեսելով մասնավորությունները:
    Մասնավորություներ` մարդիկ, պայմաններ, հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ քննարկվող համակարգի և/կամ երևույթի հետ կապված են, սակայն կամ գտնվում են նրանից դուրս, կամ շարժվում են դրա կանոններով ու չեն կարող ազդել նրա բնույթի վրա:

    Շատ անգամ նկատել եմ, մարդկանց տալիս ես հարց, ու գլոբալ պատասխան ես ակնկալում, իսկ նրանք, ինչպես պարզեցի, անպայման շտապում են մասնավորեցնել, ավելի հաճախ իրենց օգտին, ու բացարձակապես հրաժարվում են քո հետ միասին փնտրել ընդհանուր մոտեցումներ/լուծումներ:
    ...ուզում էի օրինակներ բերել, բայց ինձ թվում ա դուք ինձ այսպես էլ կհասկանաք, չմանրանամ:
    Գլոբալ Հայացք, սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինձ թվում է հարցիդ պատասխանողների մեծ մասը հարցդ չեն հասկացել (կամ էլ ես եմ սխալ հասկացել): Երևի պատճառը «գլոբալ» բառը օգտագործելն է մասամբ: Քո նկարագրությունից ինչքան հասկացա, դու խոսում ես մասնավոր դեպքերից ընդհանրական եզրակացություններ անելու կարողության մասին, ընդհանրացնելու մասին: Դա անվանում են նաև ինդուկտիվ մտածողություն:
    Հարցիդ պատասխաններից ինձ թվում է, որ շատերը այն հասկանում են բոլորովին ուրիշ իմաստով՝ գլոբա՞լ՝ համաշխարհային, թե մասնավոր՝ազգային հարցերի շուրջ մտածելու իմաստով:
    Դե մի բան գրի, որ վերջնական կողմնորոշվեմ, իմանամ, որ հարցին եմ պատասխանում: ;

  9. #8
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Վազգե՛ն, չեմ կարող ասել, որ դու ինձ լիովին ճիշտ ես հասկացել (որովհետև հստակ չգիտեմ ինչ ես հասկացել ), բայց ասեմ, որ իրոք ես նկատի չունեի համաշխարհային ու ազգային հարցերի վերաբերյալ մտածելը:
    Ես չեմ հարցրել նաև ինդուկտիվ մտածողության մասին:

    Vishapakah, ամեն դեպքում, ինչ որ տեղ, համաձայն եմ (էն համամարդկայինի մասին):

    Հարցը այսպիսին է` (ինձ թվում էր տերմինների սահմանումից դա պետք է հետևեր)
    ընդունակ է արդյոք երիտասարդությունը մտածել գլոբալ` այսինքն համակարգային, այլ կերպ, ոչ թե մասնավորից գա ընդհանուրին, գուցե նաև հակառակը, այլ ինչ որ համակարգի և/կամ երևույթի բնույթի վերաբերյալ եզրակացությունների գալու ընթացքում օգտագործի միայն նրա հիմքը, այսինքն ակունքները կամ ... չգիտեմ էլ ոնց ասեմ, մի խոսքով, այն փաստերը, սկզբունքները,
    որոնց վրա հիմնված է այդ համակարգը և/կամ երևույթը (խորհուրդ կտամ ևս մի անգամ նայել տերմինների սահմանումը):

  10. #9
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Գ.Հ.` եղբայր, եթե ուզում էիր գլոբալ հարցում անցկացնել գլոբալ պատասխաններով, իմ կարծիքով արդեն ավելորդ են դառնում հարցման`

    Նայած երիտասարդություն
    Նայած՝ ինչ հարցի շուրջ
    Չեմ կարծում, թե դա կարևոր է
    տարբերակները:

    Սրանք էլ են ինչ որ տեղ մասնավոր դեպքեր, և ընտրելով (ֆոռմալ իհարկե) “այո” –ի և “ոչի”-ի մեջ ես կպատասխանեմ ըըըըըը “ոոոոչչչչ”:
    Բայց ես դրանում երիտասարդությանը չեմ մեղադրում, քանի որ նրանց այդպիսին լինելու միակ և անկրկնելի պատճառը հանդիսանում է ծանր (կամ վատ) սոցիալական պայմանները: Պարզա որ էսօրվա երիտասարդը քայլելիս ոչ թե կմտածի թե որնա կյանքի իմաստը, այլ որտեղից փող ճարի որ էլ ոտքով ման չգա: Հասկանում էս, մեր իսկ ստեղծած համակարգը մեր առջև խնդիրներա դնում, ու էսօրվա խնդիրը լավ, չէ շաաաատ լավ, ապրելնա: Իսկ էտ հարցը գլոբալ մտածելով չի լուծվում, համենայն դեպս միայնակ մարդու համար:
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  11. #10
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Գլոբալ մտածելու համար պետք են գլոբալ գիտելիքներ թե՛ երիտասարդությանը,թե՛ այլ տարիքային խմբերի պատկանող անձանց:Պատասխանել եմ այո,քանի որ ցանկության դեպքում բոլորն են ընդունակ սովորելու գլոբալ մտածել;
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.04.2013)

  13. #11
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Գլոբալ մտածելու համար պետք են գլոբալ գիտելիքներ թե՛ երիտասարդությանը,թե՛ այլ տարիքային խմբերի պատկանող անձանց:Պատասխանել եմ այո,քանի որ ցանկության դեպքում բոլորն են ընդունակ սովորելու գլոբալ մտածել;
    Կամ ուրիշ բան էիր ասում, կամ ուրիշ հարցի էիր պատասխանում: Մեկ էլ, լավ չհասկացա, թե գլոբալ գիտելիքս որն է:

    Որովհետև, սա, իհարկե, իմ կարծիքն է, գիտելիքներից այնքան էլ կախված չի (եթե միայն "գիտելիք" ասելով, ուրիշ բան նկատի չունեիր), այ, եթե ասեիր աշխարհայացք, գուցե կախված լիներ, նկատի ունեմ ուրիշների (գլոբալ առումով, ոչ թե կոնկրետ մարդկանց) և շրջապատող աշխարհին վերաբերմունքը:

    Դիտորդ, զանգի, ես քեզ ամեն ինչ կասեմ : (ահավոր չի դզում, երբ ֆորումը междусобойчик -ի տպավորություն է թողնում )

  14. #12
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից
    Կամ ուրիշ բան էիր ասում, կամ ուրիշ հարցի էիր պատասխանում: Մեկ էլ, լավ չհասկացա, թե գլոբալ գիտելիքս որն է:

    Որովհետև, սա, իհարկե, իմ կարծիքն է, գիտելիքներից այնքան էլ կախված չի (եթե միայն "գիտելիք" ասելով, ուրիշ բան նկատի չունեիր), այ, եթե ասեիր աշխարհայացք, գուցե կախված լիներ, նկատի ունեմ ուրիշների (գլոբալ առումով, ոչ թե կոնկրետ մարդկանց) և շրջապատող աշխարհին վերաբերմունքը:
    Մարդ պետք է աշխարհից գիտելիքներ ունենա, որ նրա մոտ ձևավորվի ճիշտ աշխարահայացք: Գլոբալ ասելով հենց նկատի ունեի ընդհանուր գիտելիքներ:Կախված ա մարդու,կամ տվյալ դեպքում երիտասարդության ընդհանուր զարգացվածությունից:
    Չնայած գլոբալի պահերը ինձնից լավ կիմանաս
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  15. #13
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Ճիշտն ասած շատ զարմացա. Էն օրը Արրայի հետ քայլում էի փողոցով ու դւ մի ասա մի տենց հինգերրորդ,թե չորրորդ դասարանի երկու երեխա բուռն քննարկում էին բացել 301թ. քրիստոնեության ընդունման շուրջ. Արրայի դեմքը տենայիք,որ իմացավ իրանց պես խելոք երեխեք կան.

    Ավելացվել է 46 վայրկյան անց
    Վայ մոռացա. Սա գլոբալ մտածելակերպի ևս մի թեթևակի օրինակ է.

    Ավելացվել է 1 րոպե անց
    Համ ել ճիշտա. Նայած երիտասարդություն
    Վերջին խմբագրող՝ Tumbler: 11.04.2007, 14:59: Պատճառ: Գրառման ավելացում
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  16. #14
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից
    Ճիշտն ասած շատ զարմացա. Էն օրը Արրայի հետ քայլում էի փողոցով ու դւ մի ասա մի տենց հինգերրորդ,թե չորրորդ դասարանի երկու երեխա բուռն քննարկում էին բացել 301թ. քրիստոնեության ընդունման շուրջ. Արրայի դեմքը տենայիք,որ իմացավ իրանց պես խելոք երեխեք կան.
    Մի բան էլ ավել,էտ էրեխեքը Հիտլերի քայլերն էին քննարկում համաշխարային պատերազմում:Բայց էտ տարիքի էրեխա կա ամբողջ օրը խաղալուց բացի բան չի անում:Եվս մեկ ապացույց,որ նայած երիտասարդություն
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.04.2013)

  18. #15
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:

    Հետո սկսվեց մի այլ քննարկում արդեն մեր կողմից, ինչ կանեի եթե հիտլերի տեղը լինեի.
    Փաստորեն այդ երեխեքը ոչ միայն իրենք էին քննարկում, այլ նաև վարակում են իրենց քննարկմամբ որոշ մարդկանց. Ըտենց որ գնաց մեր գլոբալ մտածող երիտասարդությունը գնալով շատ արագ կշատանա.
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալ տաքացում
    Հեղինակ՝ wagamaffia, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 17.03.2019, 00:02
  2. Գրառումներ: 26
    Վերջինը: 13.03.2018, 02:52
  3. Փարթիներն ու մեր երիտասարդությունը
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 43
    Վերջինը: 26.07.2011, 15:18
  4. Լոկալ և գլոբալ ցանցեր
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.06.2008, 21:05
  5. Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 16:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •