User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Սուր զգացողություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Սուր զգացողություններ

    Կուզեի խոսեիք սուր զգացողություններից: Ի՞նչն է ձեր մոտ առաջացնում սուր զգացողություններ: Ի՞նչ աստիճանի կախվածություն ունեք դրանից: Ի՞նչ որ ձգող բան, պահանջարկ նման զգացողությունների հանդեպ ունե՞ք: Եվ եթե այո, ինչպե՞ս եք դրանք բավարարում: Կուզեի նաև բժիշկները խոսեին, բժշկական տեսանկյունից՝հետաքրքիր է նման պահերին մարդու ուղեղի աշխատանքը:
    Կան բաներ, որ տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն են ունենում, ոմանց մոտ առաջացնում են ծայրահեղ սուր զգացողություններ, ոմանց մոտ ոչինչ չեն առանձնացնում, հետաքրքիր է ...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուր զգացողություններ

    Նոր ուզում էի նման թեմա բացել. պարզվեց, որ արդեն կա, էն էլ ոչ ոք գրառում չի արել... Էկեք փորձենք վերակենդանացնել էս թեման։

    Սուր զգացողությունների պահանջը ամեն մեկս յուրովի է բավարարում. մեկը ոտքը պարանով կապում է կամուրջին ու ցած նետվում, մյուսը սարսափ ֆիլմեր է նայում, մեկ ուրիշն էլ անընդհատ ռիսկի է դիմում։ Ադրենալինի խաղը շատերին է գրավում ու մղում է դեպի սուր զգացողությունները։ Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ եք դուք որսում սուր զգացողություններ, իսկ գուցե դրա կարիքը ամենևին էլ չունե՞ք։ Հետաքրքիր կլիներ լսել ամեն մեկի կարծիքը։

  3. #3
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուր զգացողություններ

    Ունեմ բայց խեղդում եմ:
    Արվեստը (նրանով զբաղվելը, «հանճարեղ» լուծում գտնելը, կամ ուրիշինը հասկանալը) երբեմն բերու մ է սուր, ադրենալինային պահերի (ազնիվ խոսք), բայց դա երևի էռզաց է:

    Ուղեղս հաճախ խանգարում է , կամ էլ՝ օգնում:

  4. #4
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուր զգացողություններ

    Ես ինքս լիքը ֆոբիաներով մարդ եմ: Ասենք, եթե խիստ մակերեսայնորեն դիտարկենք իմ կարգավիճակը, առանց հոգեբանական վերլուծության շեշտադրումների, ապա կարելի ա ասել` վախկոտի մեկն եմ Բարձրությունից, մանավանդ բաց տարածության մեջ, սարսափում եմ, փակ, նեղ տարածության կամ կատարյալ մթության մեջ` խեղդվում, արագություն բացելիս` գամվում թիկնաթոռին: Ըստ ամենայնի, պատճառը սրված երեվակայությունս ա, երբ իմ ջախջախումը սկսում եմ պատկերացնել ամենայն մանրամասներով: Բայց քանի որ ես էլ եմ երբեմն զգում ադրենալինի պակաս, մի օր գտա դա ավելացնելու ձեւը: Ուրեմն ինձ տալիս եք բեմ կամ միկրոֆոն, կամ էլ, որն ավելի գերադասելի է, թե մեկը, թե մյուսը... ի պոշլո պոյեխալո~ Երկրորդ ձեւը իմ սիրելի Սիթիդրայվն ա: Ինքը ինտելեկտուալ խաղ ա, համանմաններից մի տարբերությամբ, որ հարցերի պատասխանները թաքնված են քաղաքի տարբեր հատվածներում, ու բացի արագ մտածելուց` պետք ա նաեւ արագ քշել: Միակ դեպքն ա, որ արագությունը հաճույք ա պատճառում մի այլ կարգի, քանի որ տեղի ա ունենում նույնքան արագ մտածելուն զուգահեռ, ու հաղթանակի բերկրանքն աչքիդ առաջ ա:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #5
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուր զգացողություններ

    Երեկոյան կողմ , կամ գիշերը նստեք տաքսի , եթե բախտներդ բերի վարորդը երիտասարդ լինի և անփորձ, ապա կքաղեք սուր զգացողությունների մի փունջ: Իմ սուր զգացողությունները հիմնականում դրա հետ են կապված:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուր զգացողություններ

    Օդապարիկով թռչելը, կամրջից կաղվելը կամ հորդառատ գետը թռնելն ինձ համար չեն... Ես շատ սուր զգացողություններ եմ ապրում և ադրենալինն էլ գլխիս է տալիս, երբ դիտավորյալ ինչ–որ վատ բան եմ անում, ստեռվայանում եմ։ Էդ ինչ ադրենալին է... Ու խոսքը սկանդալների կամ կռվի մասին չի, ես շատ սուսուփուս եմ. ստեռվայություն անելիս հանգիստ եմ անում, ժպտալով։ Բայց դե դրա վերջը միշտ մեղքի զգացումն է ու խղճի խայթը... Ու չեմ էլ կարող ասել, թե հենց սուր զգացողությունների պահանջն է, որ տանում է ստեռվայության, չէ, չգիտեմ՝ ինչի եմ անում, բայց անելիս ադրենալինս բարձրանում է։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարօրինակ զգացողություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 12.09.2012, 06:05
  2. Սուր հարցեր
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2011, 22:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •