էտ քո նշած քաղաքները հզոր պատմություն ունեն ու իրանց էտ հին շենքերը սիրուն են ու իրենցից արժեքներ են ներկայացնում, ու պետք չի դրանք համեմատել Երևանի անճոռնի ու զզվելի տնակների հետ: Փոքր տարիքից ման գալուց կենտրոնում զզվելով նայում էի ու մտածում էի,երբ են մաքրելու դրանք… իսկ էտ հյուսիսային պողոտայի մասին ստից առասպելներին շատ բանի տեղ մի դրեք(նորմեր-բան չպահպանելը և այլն)…
Գուցե այդ տնակները շատ տգեղ էին, բայց Աբովյանի փողոցի փոքր շենքերը հաստատ կարող են համեմատվել եվրոպական քաղաքների նմանատիպ շենքերի հետ: Ինչու՞ են դրանք էլ քանդում: Իսկ նորմերի մասին առասպելներ չեմ ասում, ես ինքս իմ մասնագիտական տեսանկյունից եմ տեսնում, որ ոչ մի նորմ պահպանած չէ. ո՛չ ինսոլյացիան է կարգին կազմակերպած, ո՛չ շենքերի հեռավորությունը, ո՛չ կանաչապատումը, ո՛չ կարմիր գծից հեռավորությունը: Այսքանն անզեն աչքով է երևում: Պատկերացնում եմ, թե ինչեր կհայտնաբերվեն, եթե լուրջ հետազոտություններ անեն:

Միակ բանը էնա,որ հին բնակիչներին քիչ փողեր տվեցին տների համար,էտ ուրիշ հարցա: Սաղ դրանից են ատելությամբ լցվել Հյուսիսային պողոտայի հանդեպ, մեկ էլ դե էնա,որ մեր մոտ եկամուտների խիստ բևեռացման ու ստվերային,օլիգարխիկ տնտեսության պատճառով ատելությամբ են լցված հարուստների հանդեպ:Ինչպես նաև կոմունիստներից եկած հավասարության մասին ցնդաբանություններն են օդում ֆռռում… ինչպես նաև հին հայկական չուզողությունա… այնպես որ
Մի՞թե քիչ փող տալը քիչ է: Հասկանու՞մ ես, մարդկանց այդ տներից հանել են, վռնդել են: Մարդիկ կենտրոնում՝ հրաշալի տեղում էին ապրում, իսկ հիմա անտուն են… Այդ կոպեկների դիմաց հազիվ ծայրամասում կտեղավորվեն:
Իսկ էս ամեն ինչը չի արվում քաղաքի տեսքի համար, այլ պարզապես մարդիկ իրենց հարստությունը անշարժ գույքի տեսքով են ուզում կուտակել, քանի դրա տերն են…
Երբ եվրոպական երկրներում նման պողոտաներ են կառուցում, բայց բնակիչը չի ուզում առաջարկված գումարի դիմաց տնից դուրս գալ, չեն հանում: Նրա տունը, որքան էլ տգեղ լինի, մնում է կանգուն:
Բյուր ջա՛ն, շատ պետք չի հավատալ տենց բաների…
Ես սովորական բամբասանքներ չեմ լսում: Ասում եմ ելնելով լրագրող ծնողներիս կատարած աշխատանքներից ու սեփական մասնագիտական գիտելիքներից: