Մի րոպե էլի… կներե՛ք էլի, ես չեմ հասկանում էտ Հյուսիսային պողոտայի շուրջ աղմուկները… շատ էլ լավա: Կարողա՞ էն 1920 թվերի բոմժ քաղաքը պիտի մնա ընդմիշտ…
Փաստորեն, Փարիզը, Վիեննան, Պրահան 20-ականնների չէ, դեռ մի բան էլ ավելի հին բոմժ քաղաքներ են: Հետաքրքիր էր
Իսկ եթե հիշենք վերակառուցվող քաղաքները, ապա աչքիս առաջ գալիս է Դրեզդենը, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ համարյա հողին էր հավասարվել, բայց մարդիկ փորձում են ինչքան հնարավոր է նույնությամբ վերակառուցել այն:
Մի՞թե քեզ դուր են գալիս քաղաքի կենտրոնում վեր խոյացող անճոռնի շենքերը: Մի՞թե դու կապրեիր նման բնակարաններում, որտեղ սանիտարական ոչ մի նորմ պահպանված չէ և որի բնակիչների առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Մի՞թե Աբովյան փողոցի մի քանի հարկանի փոքրիկ շենքերը «բոմժ» են: Արժեր դրանք պարզապես վերանորոգել, որպեսզի դրանք շարունակեին մնալ որպես պատմական և մշակութային մեծ արժեքներ: Իսկ Գյումրիում դա արվում է: