User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հայաստանի դիրքորոշումը

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պրոամերիկյան

    3 9.09%
  • Չեզոք

    18 54.55%
  • Պրոիրանյան

    12 36.36%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Ըստ որոշ տեղեկությունների Ամերիկան պատրաստվում է ռմբակոծել Իրանի տարածքտ ապրիլի 6 ին առավոտյան 4-ին։ Այս տեղեկությունները տարածում եմ հիմնականում ռուսական աղբյուրներն ու իսրայելական մի վեբ կայք, սակայն բոլոր դեպքերում էլ նշվում է ՌԴ-ի հետախուզությունում ունեցած աղբյուրները։

    Ըստ ամենայնի որոշակի գործողություններ կլինեն։ Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է պահի իրեն Հայաստանը։


    Հ.Գ. Ռուսաստանի ֆորպոստի վրա թքած ունեն բոլորը - պատասխանի տարբերակը չեմ դնում, քանի որ այն ինքնին պարզ ու հասկանալի է։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 05.04.2007, 00:42:

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Ես էլ եմ լսել, բայց ոչ հավաստի տեղերից: Եթե հնարավոր է համոզեցուցիչ դարձրեք
    Համենայնդեպս չեմ կարծում, որ ԱՄՆ-ը Բուշի օրոք անի իր հերթական անմիտ և տխմար քայլը: Ինձ թվում է Ամերիկան ուղղակի արդեն խելքը թրցրել է և իրեն թվում է, թե Medal of Honor է խաղում: Կատարյալ հիմար քայլ կլինի Իրանի վրա հարձակումը:

    Չեմ կարողանում ասել, թե ի՞նչ դիրքորոշում կունենա Հայաստանը այս հարցում: Ամեն դեպքում, եթե իրոք այդպիսի բան լինի և Իրանը փակի նաև իր սահմանները, ապա կստացվի այնպես, որ ամերիկացիները և ուրիշ այդպիսի «մանր-մունր» երկրներ Հայաստանին նետում են մեղմ ասած «աղբարկղը»: Եվ եթե այդպիսի բան լինի, Հայաստանի միակ փրկությունը կլինի այն, որ ամերիկացիները օգտագործեն ՀՀ-ի տարածքը, և՛ օդային, և՛ ցամաքային: Դրանից հետո նոր կարող ենք «հույս» ունենալ, որ ԱՄՆ-ը մի փոքր պարգև թողնի լքելուց առաջ: Բայց ի հարկէ սա չի կարող իրականանալ, որովհետև կա Ռուսաստան՝ հայերի «եղբայրներ», որը դեմ է ԱՄՆ vs Իրան պատերազմին և կա ԼՂՀ հարցը, որի հետ չէին ուզենա առնչվել ամերիկացիները: Ամերիկան Իրաքից ունի շատ լայն հնարավորություն Իրան մտնելու համար:

    Բուշ = Հիտլեր + Ստալին

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Հայաստանը - ասել է մեր կառավարությունը, արդեն բավականին ժամանակ է, որ իր պահվածքի ընտրության հետ ոչ մի կապ չունի;

    թե ինչ պետք է անել, Ֆաքսերի տեսքով ստացվում են Բրյուսելից, Մոսկվայից, ԿԳԲ-ից...և այլ տեղերից; Նայած ով է էտ մոմենտին էս կողմերում լինում

    Իսկ ինչպիսի՞ ֆաքս կստացվի կապված ԱՄՆ vs Իրան;
    Միայն են կարող եմ ասել. որ վերջին հաշով էս ամենի վերջում մեր սերունդների համար լավ է լինելու;
    Իսկ մեր սերունդի համար, կարող է մի քիչ սոսկալի լինի ...
    Կարող է եվ չլինի

    Սակայն միանշանակ է, որ աշխարհը անկանխատեսելի երկրների գոյությունը հանդուրժել էլ չի ցանկանում, ու ամեն ինչ անելու է հնարավորինս անցավ դրանց վերջ տալու համար:
    Ու լավ էլ անելու են

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ռուսաստանի ֆորպոստի վրա թքած ունեն բոլորը - պատասխանի տարբերակը չեմ դնում, քանի որ այն ինքնին պարզ ու հասկանալի է։
    Հենց դա է պատասխանը, իսկ թե ում հետ կլինի Հայաստանը՝ ինքն իր, ԱՄՆ–ի, թե Իրանի, դա կորոշի կոնկրետ վճարողը, Հայաստանը կլինի նրա հետ, ով կվճարի, ընդ որում կվճարի ստվերային պայմանավորվածություններով, որոնք ակնհայտ կդառնան հետագա տարիների ընթացքում միայն։ Չի բացառվում նաև, որ վճարեն Ռուսաստանին՝ այսինքն՝ պայմավորվեն ոչ թե Հայաստանի, այլ նրա կալվածատիրոջ հետ՝ Հայաստանի այս կամ այն դիրքորոշումը ստանալու համար։ Ի դեպ, Իրանն այն երկիրն է, որն ինքն էլ կարող է վճարել, այնպես որ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը լավ օրեր են սպասում... Մնացածը՝ վաճառողի ինքնագոհություն է ու վաճառվողի նսեմացում։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 05.04.2007, 16:43:

  5. #5
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Եվ եթե այդպիսի բան լինի, Հայաստանի միակ փրկությունը կլինի այն, որ ամերիկացիները օգտագործեն ՀՀ-ի տարածքը, և՛ օդային, և՛ ցամաքային: Դրանից հետո նոր կարող ենք «հույս» ունենալ, որ ԱՄՆ-ը մի փոքր պարգև թողնի լքելուց առաջ:
    Ինչի ա ձեզ թվում,թե ԱՄՆ-ն անպայման հաղթելու ա պատերազմում:Իրանի հայտարարել է,որ եթե Ամերիկան հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին(ինչպես հայտարարել էր Քոնդոլիզա Ռայսը),Իրանը հողին կհավասարեցնի Վրաստանը և ադրբեջանը,որտեղ գտնվում են Ամերիկայի ռազմաբազաները: Պատկերացնում եմ ինչ խանդավառությումբ են մեր «հարևաննեևը» սպասում պատերազմին: Բացի նրանից,որ աչք ունեն Իրանի հյուսիսային տարածքների`ինչպես իրենք են ասում, հարավային ադրբեջանի վրա,այլև համոզված եմ,որ կփորցեն վերսկսել մեր հետ պատերազմը:
    Բայց Իրանը աշխարհում երկրորդ խոշոր իսլամական երկիրն է,այնպես որ իսլամական մյուս երկրներն էլ կոգնեն Իրանին: Ու,եթե Իրանը հաղթեց, մեզ համար շատ լավ կլինի:
    Կարճ ասեմ,ինձ թվում է Իրանի հետ ենք լինելու
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 05.04.2007, 21:30:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  6. #6
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    ԱՄՆ -Իրան պատերազմը իմ կարծիքով հավասարազորա 3-րդ համաշխարհայինին:
    Հայտնի է , որ Ռուսաստանը իրանում միջուկային ծրագրեր է իրականացնում, ներկայանալով իբր թե հովանավոր՝խաղաղ միջուկային ծրագրի: Ու Բուշի հարձակումը ինձ թվումա կդիտվի որպես քաղաքական մարտահրավեր Ռուսաստանին:
    Ի վերջո իրանը ոչ Իրաք է, ոչ Լիբանան, ոչՍիրիա, ոչ էլ Վիետնամ է: Իրանը միջազգային ասպարեզում ծանրակշիռ դիրք ունի, իսկ արաբական երկրներից թերևս առաջատարնա:
    Նման անմիտ պատերազմը կհանգեցնի հենց միջուկային զենքի կիրառման, ինչը ակնհայտա, կունենա կործանարար հետևանքներ: Ու ո՞վ գիտի, գուցե Իրանը արդե՞ն ունի միջուկային զենք:
    Հայաստանի դիրքը իրականում ոչ մեկին էլ չի հետաքրքրի, ու նախորոք քննարկել թե ինչպիսին կլինի մեր երկրի կողմնորոշումը, երևի թե անիմաստա, քանի որ կախվածա բազմաթիվ գործոններից, ստեղծված իրադրությունից, ու դեպքերի զարգացումից:

    Ի դեպ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, իրանի նավթահորերից մեկի հորատանցքից ճեղք է առաջացել, որը ձգվում է մինչև հայկական ատոմակայան, ու պայթյունի դեպքում ինքներդ պատկերացրեք հետևանքները:
    Միգուցե սա լավ մշակված պաշտպանական ռեակցիա է, միգուցե իրականություն:
    Բայց որոշ ոչ հավաստի աղբյուրներ հայտնում են, որ հայկական կողմը պատրաստվում է դրա մասին նամակ գրել ԱՄՆ ռազմական գերատեսչությանը:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Իրանը իմ կարծիքով մեր հարևանների մեջ մեր միակ բարեկամ երկիրն ա: Աստված չանի Ամերիկան հարձակվի:

  8. #8
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    լավ կլինի Իրանի կողմը լինենք. ինչքան էլ չլինի Իրանը մեր, քիչ թե շատ, լավ հարևաննա. ու ԱՄՆ-ն պատերազմից հետո թողելուա փախնի ու մեղմ ասած թքած կունենա Հայաստանի ու հայերի վրա. ու այդ իսկ պատճառով Իրանի հետ չարժի վատանալ. բայց իհարկե նաև լավ չի լինի ԱՄՆ-ի հետ թշնամանալ. նենց որ ստեղ շատ զգուշա պետք գործել. իսկ եթե չեզոք դիրք գրավենք... եսի՞մ. կարելիա...

  9. #9
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    պետք չի պատերազմ սքսել, ուղակի պտի մեկնու մեկը ԲՈՒՇԻ գլխից խփի պրծնենք, ետ ...... արդեն համը հանումա, սկզբից իրաք հետ իրան, ԲՈՒՇԸ ուղակի պատերազմա սկսել մուսուրմանների դեմ:

  10. #10
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Դե Հայաստանի դիրքորոշումը միանշանակ բացասական պետք է լինի, քանի որ բացի հարևան լինելուց(որի հետ լավ ենք) կան նաև կոնկրետ քաղաքական և տնտեսական շահեր, 1 Գազամուղը, 2. Ճանապարհները.3. Ապագայում կարա նավթամուղ լինի.
    Եթե ԱՄՆ վերջնականապես որոշի հարվածել կարծում եմ դա կփորձի անել մի քանի ուղղություններից, ու կարևոր է որ մեր իշխանությունները ունեն քաղաքական կամք ու մեր օդային տարածքը չտրամադրեն ԱՄՆ-ին, բացի դա եթե ԱՄՆ-ն հարվածի ասենք Սպահանում գտնվող միջուկային օբյեկտներին ողջ տարածաշրջանում հնարավոր է աղետ, բայց կարծում եմ որ հարձակում չի լինի համենայն դեպս այս տարի հաստատ չի լինի, եթե եղավ մենքել պարսիկների հետ թքում ենք անկախ մեր դիրքորոշումից:

  11. #11
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Էսօր չէ՞ր էտ հանդիպումը
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #12
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Երևի նկատի ունեն այս գիշեր.
    Բայց մեկա էս ամերիկացիները բան չեն անենի. Հուսովեմ
    Թե չէ ամերիկացիքի վերջն էլ կգա, և իհարկե երրորդ համաշխարհայինի սկիզբը
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  13. #13
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի դեմ պատերազմ սկսելու մտադրության մասին այն բանից հետո, երբ Պարսից ծոցում ձերբակալվեցին անգլիացի «նավաստիները»: Ահմադինեժադը երեկ նրանց ազատ արձակեց: Կարելի է ենթադրել, որ պատերազմը հետաձգվում է:
    Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի դիրքորոշմանը հավանական ԱՄՆ-Իրան պատերազմում:
    ԱԳ նախարար Վ. Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը վարում է կոմպլիմենտար արտաքին քաղաքականություն: Այսինքն պետք է կարծել, որ պատերազմի ժամանակ Հայաստանը չեզոքություն է պահպանելու: Սակայն մյուս կողմից նայենք հարցին: Պարզ է, որ պատերազմին իր «ուղղակի և անուղղակի» մասնակցությունն է ունենալու նաև Ռուսաստանը, որը Իրանի հետ ունի սերտ բարիդրացիական հարաբերություններ: Այստեղ արդեն մեր կոմպլիմենտար քաղաքականության հիմքերը «մի քիչ» թուլանում են: Ինչ դիրքորոշում ունեցավ մեր «մեծ եղբայր, մեր ժողովրդի «բարեկամ» Ռուսաստանը», նույնպիսի դիրքորոշում պարտադրվելու է նաև մեզ:
    Ինչ վերաբերվում է այն կարծիքին, թե ազերիները կօգտվեն այդ պատերազմից և կվերսկսեն ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, կարծում եմ դա այդքան էլ իրատեսական չէ: ադրբեջանը ավելի շուտ կձգտի օգտվել իրավիճակից և իրեն միացնել իրանական ատրպատականը, որտեղ ապրում են մոտ 15-20 մլն ազերիներ:
    Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թե ԱՄՆ-ն, թե Իրանը դեռևս պատրաստ չեն այդպիսի լայնածավալ ռազմական գործողություններ ծավալել:
    Իսկ Հայաստանի համար ամենաճիշտ տարբերակը քաղաքական չեզոքություն պահպանելն է:

  14. #14
    Սկսնակ անդամ աբոկալիպս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Ժողովուդ ասեմ որ ես էտքանել չեմ հավատում որ ամերիկան էտքան հիմարա որ բռնի ու հարձակվի Պարսկաստանի նման համենայն դեպս միջին հզորությամբ պետության վրա Ու չեմ ել հավատում որ հըլը մի կղանքից դւրս չեկած շտապումա մյուսի մեջ մտնի

  15. #15
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը

    Ինչպես և ենթադրվում էր, քվեարկողների մեծամասնությունը քվեարկում է "չեզոք" պատասխանի օգտին։ Սակայն խնդիրն այն է, որ այդպիսի դիրոքորոշման ճոխություն ու ռեսուրս Հայաստանը չունի, հետևաբար՝ կամ այդ պատասխանը պետք է կոնկրետացվի և հարցման մեջ նշվի հենց այդ՝ կոնկրետացված տարբերակը, կամ չեզոք քվեարկողները պետք է բացատրեն, թե ինչպես է հիմնավորվում այդպիսի դիրքորոշման հնարավորությունը։ Այս դեպքում միայն մենք գործ կունենանք Հայաստանի հնարավոր դիրքորոշման խնդրի և ոչ թե մեր լավ ու բարի ցանկությունների հետ։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի գարունը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.04.2014, 00:56
  2. Հայաստանի Ձայնը
    Հեղինակ՝ wem, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 14.01.2013, 21:46
  3. Ձեր քաղաքական դիրքորոշումը։
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 02.08.2008, 00:36
  4. Հայաստանի Օդ
    Հեղինակ՝ malaletka, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 25.02.2008, 02:48
  5. Իրան-Հայաստան գազամուղ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 16.02.2007, 02:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •