Չէ, հարրգելի՛ս, դու շատ ես սխալվում. կռիվ անելը ավելի դժվար չի , քան խաղաղ ապրելը: Վերցրու պատմությունը ու նաիր, կամ ուումնասիրիր հենց քո առորյան, կռվի համար առիթ գտնելն ու տուրուդմպոց սարքելը միշտ էլ ավելի հեշտ է, քան իրավիճակից այլ ելք գտնելը, մանավանդ երբ ուժեղ ես ավելի, քան դիմացինդ:Սահակ-ի խոսքերից
Հետո էլ էստեղ ես ոչ մի կարծիք չգտա քո նշածներից: Պաշտպանիր քո հողը, ընտանիքը, բայց մի նմանվիր ինքդ էն "շակալներին" , որոնց գոյությունը երկրի վրա ավելնորդ ես համարում : Քո կարծիքով "Արևելյան Հրաշքը"(Բեյրութը) ավերելով Իսրաելը կազատագրի իր երեք զինվորներին՞… և եթե ազատի էլ մի՞թե պարզ չի, որ իր անմեղ երեխային կորցրած ամնեղ ծնողը վաղը նույն՝ պաշտպանիր քո ընտրանիքը սկզբունքով երեսուն հոգու է գերի վերցնելու և գուցե արդեն ոչ թե զինվորների, այլ հենց երեխաների:
Եթե տականքության դեմ ենք պայքարում, գոնե աշխատենք ինքներս տականք չլինել:


Մեջբերել

Էջանիշներ