User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Արաբա-իսրայելական պատերազմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արաբա-իսրայելական պատերազմ

    Արդեն տասներեքերորդ օրն է ինչ իսրաելական բանակը ռմբակոծում է Լիբանանը. ավելի քան չորս հարյուր սպանված, հազարավոր վիրավորներ, որոնցից շատերը անմեղ կանայք ու երեխաներ են…
    Արդարացված է՞ այս ամենը:

  2. #2
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Բացարձակ իմաստով իհարկե արդարացված չէ, մյուս կողմից սակայն, Իսրայելը բավականին հանգիստ խղճով կարող է հայտարարել, որ պատերազմը, ավելի ճիշտ պատժիչ գործողությունները մղվում են ոչ թե Լիբանանի , այլ Հզբոլլահի դեմ, ինչ էլ հենց անում է։ Իսկ եթե Լիբանանը լիներ այնքան կայացած ու ինքնուրույն պետություն, որում բանակին զուգահեռ չգործեին նման ահաբեկչական կազմակերպություններ, ամեն ինչ այդպես չէր դասավորվի։ Իսկ հիմա տեսնում եք, թե ինչ եղավ Լիբանանի հետ, նրանք կարծես թե ազատվեցին սիրիական բանակից, ազդեցությունից ու հետևանքներից ոչ, սա ասում հատուկ «պապայասեր» հայերի համար
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  3. #3
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Ընդհանրապես, կարծում եմ, ցանկացած պատերազմ արդարացված չէ, և ավելի ստույգ` հիմարություն է, եթե կարելի է խաղաղ ապրել, ապա ինչու՞ պատերազմել:
    Life is too short...

  4. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    Ընդհանրապես, կարծում եմ, ցանկացած պատերազմ արդարացված չէ, և ավելի ստույգ` հիմարություն է, եթե կարելի է խաղաղ ապրել, ապա ինչու՞ պատերազմել:
    կարելի՞ է ստորագրել ձեր խոսքերի տակ, պարզապես իմ մտքերն արտահայտեցիք...

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Պատերազմը արդարացված եմ համարում։ Ամեն ազգ պարտավոր է իր հայրենիքը պաշտպանել օտար ագրեսիայից, մանավանդ Հզբոլլահի նման շակալներից։
    հարգելիս, իսկ ի՞նչ կապ ունեն այդ ագրեսորների հետ խաղաղ բնակիչները... նրանք մեղաո՞ր են, որ այդ քո ասած շակալները ամեն ինչ անում էին, որ այդ պատերազմը սկսվի ու շարունակվի...

  5. #5
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    հարգելիս, իսկ ի՞նչ կապ ունեն այդ ագրեսորների հետ խաղաղ բնակիչները...
    Ագրեսորների և խաղաղ բնակիչների միջև եղած կապը նրանում է կայանում որ ագրեսորները սպանում էին խաղաղ բնակիչներին պատերազմ սկսելու նպատակով։ Միայն երբ որ շակալներին ոչնչացնեն, կամ գոնե սահմանից ավելի հեռու քշեն, այսպես կոչված խաղաղ բնակիչները կարող են իսկապես խաղաղ ապրել։

  6. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Դոստոևսկի."Աշխարհի բոլոր գաղափարները միասին, մի երեխայի մի կաթիլ արցունքը չարժեն":
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 26.07.2006, 15:04:

  7. #7
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Դոստոևսկի."Աշխարհի բոլոր գաղափարները միասին, մի երեխայի մի կաթիլ արցունքը չարժեն":
    Մաքիավելի. «Նպատակն արդարացնում է միջոցները»։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  8. #8
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Մաքիավելի. «Նպատակն արդարացնում է միջոցները»։
    իմ կարծիքով մարդկության ամենահիմար արտահայտոթյուններից մեկը...

  9. #9
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Դոստոևսկի. "Աշխարհի բոլոր գաղափարները միասին, մի երեխայի մի կաթիլ արցունքը չարժեն":
    Իսկ հրեա երեխեքի թափած արցունքները հաշի՞վ չեն։

  10. #10
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Ոչ մի պատերազմ արդարացված չի, մանավանդ էս մեկը: Կան պատերազմներ, որոնք պատճառներ ունեն սկսվելու, բայց էս պատերազմի սկսվելը անհեթհեթություն ա: Սա ես ասում եմ որպես մի քիչ պացիֆիստ մարդ: Չնայած հնարավոր ա գտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ պատերազմը լավ բան ա, առայժմ տենց կերպարի մենակ գրքում եմ հանդիպել:


    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Իսկ հրեա երեխեքի թափած արցունքները հաշի՞վ չեն։
    Ուրեմն եթե հրեա էրեխեքի արցունքներ են թափվել, մի հատ էլ թող արաբ էրեխեքինը թափվի, տենց քվիդ կլինի չէ՞:

  11. #11
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Արդարացված է՞ այս ամենը:
    Պատերազմը արդարացված եմ համարում։ Ամեն ազգ պարտավոր է իր հայրենիքը պաշտպանել օտար ագրեսիայից, մանավանդ Հզբոլլահի նման շակալներից։

    Մարդիկ միշտ թույլի կողմն են սիրում վերցնել։ Բայց այս դեպքում թույլ կողմը շակալի պես է իրեն պահում, և Իսրաելը այդ շակալների ոհմակին ուզում է իր սահմաններից հեռու պահել։

  12. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Մարդիկ միշտ թույլի կողմն են սիրում վերցնել։ Բայց այս դեպքում թույլ կողմը շակալի պես է իրեն պահում, և Իսրաելը այդ շակալների ոհմակին ուզում է իր սահմաններից հեռու պահել։
    Հիմա դու կարծում ես, որ նրանք որ մի ամբողջ երկիր սովի են մատնում, որ պայթեցնում են դպրոցներն ու մանկապարտեզները պակաս շակալ են նրանցից, որ երեք զինվոր են գերի վերցրել:
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Պատերազմը արդարացված եմ համարում։ Ամեն ազգ պարտավոր է իր հայրենիքը պաշտպանել օտար ագրեսիայից, մանավանդ Հզբոլլահի նման շակալներից։
    Էս տրամաբանությամբ կարելի է ցանկացած կեղտոտ ագրեսիա արդարացնել, նույնիսկ միջուկային զենքի օգտագործումը. եթե այդքան անմեղ մարդկանց մահը արդարացվում է , ուրեմն կարելի է աշխարհի հանգստության համար նաև մի քանի միջուկային ռումբ նետել Մերձավոր Արևելքի վրա, չէ՞ որ հիմնականում այստեղ են տեռորիզմի օջախները:

  13. #13
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբա-իսրաելական պատերազմ

    kiki, ուրախ եմ, որ այս հարցում ունեմ համախոհներ,..
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Պատերազմը արդարացված եմ համարում։ Ամեն ազգ պարտավոր է իր հայրենիքը պաշտպանել օտար ագրեսիայից,
    Նախ եկեք պարզենք, թե դա ում հայրենիքն է ,
    1967թ. իրենց Հայրենիքից` Պաղեստինից քշված պաղեստինցիների՞, թե այդ տարածքը բռնազավթաց ու վերաբնակեցրած հրեաների… պատմական փաստերը միանշանակ խոսում են ի օգուտ պաղեստինցիների… ուրիշ հարց է, որ բռնությունը` բռնություն է ծնում, և հիմա հրեաները լիովին “վայելում” են 1967-ին իրենց իսկ ցանած սերմերի դառը պտուղները…

    Այդպես միշտ եղել է, և միշտ էլ կլինի ապագայում , ագրեսիան ծնում է հակաագրեսիա,.. այդ իսկ պատճառով` ես դեմ եմ պատերազմներին ընդհանրապես, որոնց ուղղակի չկա ոչ մի արդարացում,.. ին՞չ է նշանակում` մարդկանց սպանելը, բնակավայրեր ավիրելը` հերոսություն է, դա` մեծագույն հանցագործություն է, որն ամեն գնով պետք է կանխել,.. վերջիվերջո այս Մոլորակը` մեր բոլորիս ընդհանուր Տունն է,..
    Life is too short...

  14. #14
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արաբա-իսրայելական պատերազմ

    Հետաքրքիրա, էս թեման բացվելա 2 տարի առաջ, բայց դեռ իրա արդիականությունը չի կորցրել ուղղակի անուներն են փոխվել Լիբանանի փոխարեն, Պաղեստին:

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արաբա-իսրայելական պատերազմ

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա, էս թեման բացվելա 2 տարի առաջ, բայց դեռ իրա արդիականությունը չի կորցրել ուղղակի անուներն են փոխվել Լիբանանի փոխարեն, Պաղեստին:
    Լիբանանի վրա հիմա նոր ճակատ ա բացել

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թուրք-Իսրայելական հարաբերություններ
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 13.06.2010, 01:25
  2. Եթե վաղը պատերազմ լինի...
    Հեղինակ՝ urartu, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 126
    Վերջինը: 28.11.2009, 16:57
  3. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34
  4. Պատերազմ ահաբեկչության դեմ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.09.2007, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •