User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Սպանություն Ջավախքում

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպանություն Ջավախքում

    ՎՐԱՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ... ՉԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    Այսօր կեսօրին Ախալցխայի շրջանում Ածղոր-Ախալցխա ճանապարհահատվածի վրա տարածաշրջանային պարեկային ոստիկանության վրացի աշխատակիցը ծառայության ժամանակ հրազենով սպանել է ախալցխացի 28-ամյա մի հայի` Միշա Կիրակոսյանին: Նա սրտից վիրավորվել է և տեղում մահացել:

    Ա-ինֆոյի հաղորդմամբ, Միշա Կիրակոսյանը Ախալցխայի մոտոսիրողների խմբակի անդամ էր: «Ախալցխայի շրջանի Ածղոր գյուղից շրջկենտրոն վերադառնալիս նրան իբր փորձել է կանգնեցնել վրացի ոստիկանը, և իբր չկանգնելու համար կրակել է:

    Սակայն ակատատեսների վկայությամբ Միշան ճանապարհատրանսպորտային որևէ խախտում չի կատարել և, հնարավոր է, որ գլխին սաղավարտ կրելու պատճառով չնկատեր ոստիկանի կանգնեցնելու ազդանշանը: Իսկ ոստիկանը, եթե այդքան անհրաժեշտ էր համարում մոտոցիկլետիստի կանգնելը, պետք է նախազգուշացման համար սկզբում գոնե դեպի օդ կրակեր»,- գրում է Ա-ինֆոն:

    Միշա Կիրակոսյանի դին տեղափոխել են Ախալցխայի հիվանդանոց, որտեղ ի նշան բողոքի հավաքվել են հարյուրավոր հայ երիտասարդներ: Ոստիկանությունը շրջապատել է հիվանդանոցի շենքը:
    http://www.panorama.am/am/law/2007/04/02/vrastan/

  2. #2
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    Ցավալի ա
    Ետ ոստիկանը հաստատ պատասխանատվության կենթարկվի սպանության համար,քանի որ իրավապահ մարմինները զենք կարող են օգտագործել միայն ինքնապաշտպանության,կամ ել այլ անձանց պաշտպանության համար,իսկ այս դեպքում ետ տվարը ոչ մի իրավունք չուներ կրակեր ետ խեղճ մարդու վրա....

  3. #3
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    Մոդերատորական: Ջնջվել է, քանի որ կանոնադրության 5րդ գլխի 2.1.6 կետի խախտում էր:

    Հ.Գ. Կանոնադրությունն ու համապատասխան կետը գտե՛ք ինքներդ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.04.2007, 15:18:

  4. #4
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    Մոդերատորական: Ջնջվել է, քանի որ կանոնադրության 5րդ գլխի 2.1.6 կետի խախտում էր:

    Հ.Գ. Կանոնադրությունն ու համապատասխան կետը գտե՛ք ինքներդ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.04.2007, 15:19:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավալի ա
    Ետ ոստիկանը հաստատ պատասխանատվության կենթարկվի սպանության համար,քանի որ իրավապահ մարմինները զենք կարող են օգտագործել միայն ինքնապաշտպանության,կամ ել այլ անձանց պաշտպանության համար,իսկ այս դեպքում ետ տվարը ոչ մի իրավունք չուներ կրակեր ետ խեղճ մարդու վրա....
    Արդեօք ի՞նչ եղաւ:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    «Այսօր կեսօրինը» դա անցյալ տարվա ապրիլի 2–ին է հավանաբար եղել, համենայն դեպս նյութը այդ ժամանակվա է։ Հետաքրքիր է, ի՞նչու է այն հիմա դրվում քննարկման, դա մեկ։ Որևէ կապ ունի՞ այս սպանությունը քաղաքականության հետ, որ այս բաժնում է տեղադրվել, դա երկուս։ Եվ մենք պիտի՞ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ վրացին սպանել է հային, դա երեք։ Արդյոք եթե որևէ ազգի ներկայացուցիչ սպանում է այլ ազգի ներկայացուցչի, ապա այդ սպանության պատճառը միայն կարող է լինել զոհի այլազգի լինելը, դա չորս։
    Իմ կարծիքով նման թեման կարող է միայն ատելություն գռգռել որոշ մարդկանց մոտ, այլապես նման հին ինֆորմացիաների իմաստը չեմ հասկանում։
    Si vis pacem, para bellum

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Այսօր կեսօրինը» դա անցյալ տարվա ապրիլի 2–ին է հավանաբար եղել, համենայն դեպս նյութը այդ ժամանակվա է։ Հետաքրքիր է, ի՞նչու է այն հիմա դրվում քննարկման, դա մեկ։ Որևէ կապ ունի՞ այս սպանությունը քաղաքականության հետ, որ այս բաժնում է տեղադրվել, դա երկուս։ Եվ մենք պիտի՞ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ վրացին սպանել է հային, դա երեք։ Արդյոք եթե որևէ ազգի ներկայացուցիչ սպանում է այլ ազգի ներկայացուցչի, ապա այդ սպանության պատճառը միայն կարող է լինել զոհի այլազգի լինելը, դա չորս։
    Իմ կարծիքով նման թեման կարող է միայն ատելություն գռգռել որոշ մարդկանց մոտ, այլապես նման հին ինֆորմացիաների իմաստը չեմ հասկանում։
    Սպանդների մասին թեմաներ շատ են քաղաքականութեան բաժնում: Կարծում եմ Վրաստանի ժողովրդավարական գործընթացի յաջողութիւնից կտեղեկանանք, եթէ իմանանք՝ ի'նչի է հասել դատական գործընթացը: Բայց նաեւ հարեւան Ջաւախքի, ու նրա ժողովրդի մասին է թեման:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպանդների մասին թեմաներ շատ են քաղաքականութեան բաժնում: Կարծում եմ Վրաստանի ժողովրդավարական գործընթացի յաջողութիւնից կտեղեկանանք, եթէ իմանանք՝ ի'նչի է հասել դատական գործընթացը: Բայց նաեւ հարեւան Ջաւախքի, ու նրա ժողովրդի մասին է թեման:
    Սպա՞նդ, տարօրինակ է, որ սա սպանդ ես կոչում… Վրաստանի ժողովրդավարական գործընթա՞ց, հըմ… Պանդուխտ, դու ո՞ր երկրից ես… ուրեմն եթե ենթադրում ես որ այդ ոստիկանին պիտի գործից հանեին ու բանտ նստացնեին, ապա ես ենթադրում եմ, որ նա փողը տվել ու կրել է նվազագույն պատիժ… Իսկ դա կարծում եմ ներկայումս տարօրինակ չի թե Վրաստանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար, այստեղ դեռ ժողովրդավարությունը հորիզոնում ճոճվում է երազանքների ալիքների վրա, ինչի՞ մասին է խոսքը։ Վրացին վրացուն էլ է սպանում, ադրբեջանցին ադրբեջանցուն էլ, հայն էլ հային էլ… ռուսների մասին էլ չասեմ։ Որ նորություն լինի այդ ասպարեզում ու ժողովրդավարությունը վերջնականապես մեր չոլերում հաղթանակի, խոստանում եմ թեմա բացել
    Si vis pacem, para bellum

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանի ժողովրդավարական գործընթա՞ց, հըմ
    Ուզում էի հաւատալ...
    Շնորհակալ եմ պատասխանիդ: Համաձայն եմ:

  10. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    Հետաքրքիր է, ի՞նչու է այն հիմա դրվում քննարկման, դա մեկ։
    Այս թեման ես բացել եմ ապրիլին
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #11
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպանություն Ջավախքում

    բա վերջը ոստիկանին պատասխանատվության ենթարկեցին գոնե?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Էլի մի գազանային սպանություն.
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 77
    Վերջինը: 19.01.2011, 18:08
  3. Հայերի խնդիրները Ջավախքում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 156
    Վերջինը: 03.07.2010, 00:29
  4. Սպանություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.07.2009, 09:56
  5. Նոր նախագահ և... հին պատմություն, կրկին սպանություն...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.06.2008, 02:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •