Աշունն էլ Արուս տատի կյանքի պես սպառվել ու իր ավարտին էր հասել:Օրերը կարճացել ու ցրտել էին: Արևն էլ, ասես զգուշավոր կատվի պես ,վախենում էր Արուս տատի տուն մտնել, վախենում էր սենյակի ցրտից:Գալիս, բակի մի անկյունում կուչ էր գալիս ու իր վերջին ճիգերով ջերմացնում այն:
Արուս տատը , հնությունից ճռռոցով բողոքող աթոռն առած, գալիս ու նստում էր պարգև ստացած մի ափ ջերմության տակ ու անցնում հիշողությունների գիրկը: Փորձում էր հիշել այն քաղցր ու երանելի կյանքը, որ ապրել է, միշտ խուսափելով դառը հիշողություններից:
Մտքի թելը կտրվեց ականջին հասած ճնճղուկների աղմուկից: Նայեց վերև ու ծառի վրա տեսավ նրանց բույնը: Ախ այդ ծիրանենին, որդին էր տնկել ու խնամել:
Բայց ինչի՞ էին աղմկում , կռվում: Բնի մեջ ձագեր կային: Աղմուկը նրանցն էր: Մայրը ցանկանում էր կերակրել, նրանք էլ իրար հերթ չտալով ծվծվում էին, կռվում:
Ձագե՞ր, այս ուշ աշնանը՞:Գժվե՞լ է այս ճնճղուկը: Ի՞նչ է, նա էլ է իր պես ուշացած գտել իր երջանկությունը:
Հիշեց իր տղային: Հա՛, հա՛ , իր : Հետո ինչ, որ ինքը չէր լույս աշխարհ բերել, բայց առաջին օրից ինքն է խնամել, գուրգուրել, տվել իր հոգու ողջ ջերմությունը:
Արուս տատի բարությամբ լի աչքերը կարծես փայլեցին երեսին հայտնված ժպիտից:
Հիշեց, թե ինքն ու ամուսինը ոնց էին տանջվում, տառապում, թե ինչ ձևով պահեն, ինչ ուտեցնեն, ինչքան քնացնեն: Էլ գիրք ու բարեկամ չթողեցին: Ամեն տեղ խորհուրդ էին փնտրում:
Առողջ ու գեղեցիկ էր իր տղան: Քնացնում ու երկար նայում էր նրա սպիտակ ու առողջությունից արյուն կաթող երեսին, նայում ու կռիվ էր տալիս այն կնոջ հետ, որ հանգիստ, առանց «ախ» անելու հրաժարվեց այս հրաշքից: Հետո իրեն բռնում էր այն մտքի վրա, որ ինքը ուրախ էր այդ արարքից: Հետո էլ մեղավոր արդարանում էր . եթե չհրաժարեր, իր տունը անհոգի կմնար:
Հիմա էլ հիշեց, թե ոնց էր ամուսինը կատակով կռվում.
–Այ կին, դու մի անգամ էլ ինձ կհիշե՞ս, ես քո թխած գաթաներին կարոտել եմ:
Հա, ճիշտ է, բայց դե զբաղված է, չէ՞, ե՞րբ հասցնի: Զբաղվա՞ծ, տղան շատ հանգիստ էր, ժամերով քնում ու իրեն չէր խանգարում, բայց ինքը չէր կարողանում կտրվել նրանից: Նայում էր,նայում…
Հետո սեղանին շատ գաթաներ ու էլի տարբեր թխվածքներ երևացին: Էս տղան իսկական քաղցրակեր էր, ու ինքն էլ մեծ սիրով թխում էր: Ամուսինը հիմա էլ, թե.
–Այ բալա, լավ է գոնե քաղցրակեր ես, թե չէ ես ստիպված անցնելու էի կծվին ու թթվին:
Ու երջանիկ էին, գոհ էին իրենց բախտից , մինչև…
Մինչև սկսվեց խառը ժամանակները: Անլույս ու ցուրտ, պատերազմ: Ամուսինն էլ չէր կարողանում հանգիստ նստել, որոշեց գնալ կամավորների հետ:
Դժվար էր, բայց գոհ էր, որ ամուսնուց լուր ունի, որ հաղթանակը մոտ է, մինչև որ մի օր էլ իմացավ այդ բոթը: Կորցրել էր իրեն, չգիտեր ինչ անել: Լավ է, որ ամուսնու ընկերներն օգնեցին , թաղման բոլոր հոգսերը վերցրին իրենց վրա: Ու կիսատվեց Արուսի կյանքը, կարծես որբացավ: Բայց ոչ մի անգամ տղային ցույց չէր տալիս իր ցավը: Շարունակեց ապրել, ապրել իր կյանքի լույս ու արև տղայի համար:
Որքան են տառապել, ինչ դժվարություններ: Չէ, չէր բողոքում: Կարողանում էր հասցնել, տղային չզրկեց ոչինչից, անգամ ուսումի տվեց: Մտածում էր, խելացի է, կավարտի, մի լավ գործի կլինի, իր հոգսն էլ կթեթևանա, մինչև որ…
Մինչև որ մի օր էլ եկավ այդ կինը: Եկավ տիրոջ իրավունքով, պահանջեց իր որդուն, հա՛, հա՛, իր որդուն: Ի՞նչ, չէ՞ր հասկանում, որ նա Արուսինն է, իր կյանքը, իր հոգու լույսը:
Չէ, չէր հասկանում ու սկսվեց քաշքշուկը. դատարան- տուն- դատարան: Շահեց դատը, իրենն էր ու վերջ: Բայց շահեց նաև որդու սառնությունը:Զգում էր, որ առաջվանը չէ, ինչ- որ բան տանջում էր: Չէր համարձակվում խոսել դրա մասին, երկուսն էլ լռում էին:
Մի օր էլ, հայացքն իր աչքերից փախցնելով , տղան ասած, որ գնալու է իր իսկական մոր հետ:Չհասկացավ, թե ինչ կատաչվեց, հո՞ղը փախավ ոտքերի տակ, թե՞ երկինքը փուլ եկավ:
Մի ամբողջ ամիս չկարողացավ անկողնուց վեր կենալ : Տղան լուռ խնամում էր: Երկուսն էլ լռու էին, չէին համարձակվում սկսել այն խոսաքցությունը, որ կախված էր իրենց գլխավերևում հարցականի պես:
Մտքերը հանգիստ չէին տալիս Արուսին, ի՞նչն էր տղային ստիպում նման քայլի գնալ, արյան կա՞նչը, թե այդ կնոջ հարստությունը: Հա, իսկապես շատ հարուստ էր: Կարծես թե կյանքը դասավորվել էր, սիրող ամուսին, հարստություն, բայց երեխայի հարցում բախտը չէր բերել: Ու այսքան տարի հետո հիշել ու եկել է որդուն տանելու:Արուսը որոշեց, որ չի արգելի որդուն գնա, թող գնա ու չի էլ հարցնի, թե ինչի համար է նման որոշում կայացրել: Իր համար ավելի հեշտ է հաշտվել այն մտքի հետ, որ դա արյան կանչ է: Չէր ուզում, որ հակառակը պարզվի:
Արուս տատի աչքերը կկոցվեցին հոգու դառնությունից: Նորից նայեց վերև: Բնում ամեն ինչ խաղաղ էր: Մայր ճնճղուկը ձագուկների հետ աշնան արևի ջերմությունն էր վայելում: Արև…ասես նա էլ կծկվել, թվում է, թե նա էլ մրսում ու ուրիշ արև է փնտրում: Արուս տատը վերցրեց աթոռն ու դանդաղ քայլերով գնաց տուն, գնաց իր սառն ու անհոգի տունը:
Դու էլ գնա , Արև, ցուրտ է, կմրսես…


Մեջբերել
Լացս եկավ:
այնքան գեղեցիկ ու տպավորիչ էիր գրել ու այնքան սրտի հույզ ու մտքի փոթորկում կար որ անտարբեր անհնար էր անցնել: Այնպես որ չկարծես թե միայն աղջիկների վրա է գրվածքդ այդպես ուժեղ ազդեցություն թողնում: Մի խնդրանք ունեմ քեզ - շատ գրի, տեսնում ես որ շատ լավ է ստացվում քեզ մոտ: Մի էջ գրվածքովդ կարողանում ես մարդկանց սրտեր հուզես ու ասելիքդ ասես ու դեռ մտածելու առիթ ես տալիս ընթերցողին: Շատ լավ ես գրել
խնդրում եմ լուրջ վերաբերվի քո այդ ընդունակությանն ու շնորհին, թե չէ շնորհ տվողը խիսկ կարողա բարկանա
Էլ չգիտեմ ի՞նչ անեմ որ լսես խոսքս ու իրոք լուրջ մոտենաս ու լուրջ զբաղվես գրելով - արդեն փորձել եմ համոզել ու վախեցնել
էլ ինչպե՞ս ասեմ որ գրես...
Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
…


Էջանիշներ