User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Մրսած արև

  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մրսած արև

    Աշունն էլ Արուս տատի կյանքի պես սպառվել ու իր ավարտին էր հասել:Օրերը կարճացել ու ցրտել էին: Արևն էլ, ասես զգուշավոր կատվի պես ,վախենում էր Արուս տատի տուն մտնել, վախենում էր սենյակի ցրտից:Գալիս, բակի մի անկյունում կուչ էր գալիս ու իր վերջին ճիգերով ջերմացնում այն:
    Արուս տատը , հնությունից ճռռոցով բողոքող աթոռն առած, գալիս ու նստում էր պարգև ստացած մի ափ ջերմության տակ ու անցնում հիշողությունների գիրկը: Փորձում էր հիշել այն քաղցր ու երանելի կյանքը, որ ապրել է, միշտ խուսափելով դառը հիշողություններից:
    Մտքի թելը կտրվեց ականջին հասած ճնճղուկների աղմուկից: Նայեց վերև ու ծառի վրա տեսավ նրանց բույնը: Ախ այդ ծիրանենին, որդին էր տնկել ու խնամել:
    Բայց ինչի՞ էին աղմկում , կռվում: Բնի մեջ ձագեր կային: Աղմուկը նրանցն էր: Մայրը ցանկանում էր կերակրել, նրանք էլ իրար հերթ չտալով ծվծվում էին, կռվում:
    Ձագե՞ր, այս ուշ աշնանը՞:Գժվե՞լ է այս ճնճղուկը: Ի՞նչ է, նա էլ է իր պես ուշացած գտել իր երջանկությունը:
    Հիշեց իր տղային: Հա՛, հա՛ , իր : Հետո ինչ, որ ինքը չէր լույս աշխարհ բերել, բայց առաջին օրից ինքն է խնամել, գուրգուրել, տվել իր հոգու ողջ ջերմությունը:
    Արուս տատի բարությամբ լի աչքերը կարծես փայլեցին երեսին հայտնված ժպիտից:
    Հիշեց, թե ինքն ու ամուսինը ոնց էին տանջվում, տառապում, թե ինչ ձևով պահեն, ինչ ուտեցնեն, ինչքան քնացնեն: Էլ գիրք ու բարեկամ չթողեցին: Ամեն տեղ խորհուրդ էին փնտրում:
    Առողջ ու գեղեցիկ էր իր տղան: Քնացնում ու երկար նայում էր նրա սպիտակ ու առողջությունից արյուն կաթող երեսին, նայում ու կռիվ էր տալիս այն կնոջ հետ, որ հանգիստ, առանց «ախ» անելու հրաժարվեց այս հրաշքից: Հետո իրեն բռնում էր այն մտքի վրա, որ ինքը ուրախ էր այդ արարքից: Հետո էլ մեղավոր արդարանում էր . եթե չհրաժարեր, իր տունը անհոգի կմնար:
    Հիմա էլ հիշեց, թե ոնց էր ամուսինը կատակով կռվում.
    –Այ կին, դու մի անգամ էլ ինձ կհիշե՞ս, ես քո թխած գաթաներին կարոտել եմ:
    Հա, ճիշտ է, բայց դե զբաղված է, չէ՞, ե՞րբ հասցնի: Զբաղվա՞ծ, տղան շատ հանգիստ էր, ժամերով քնում ու իրեն չէր խանգարում, բայց ինքը չէր կարողանում կտրվել նրանից: Նայում էր,նայում…
    Հետո սեղանին շատ գաթաներ ու էլի տարբեր թխվածքներ երևացին: Էս տղան իսկական քաղցրակեր էր, ու ինքն էլ մեծ սիրով թխում էր: Ամուսինը հիմա էլ, թե.
    –Այ բալա, լավ է գոնե քաղցրակեր ես, թե չէ ես ստիպված անցնելու էի կծվին ու թթվին:
    Ու երջանիկ էին, գոհ էին իրենց բախտից , մինչև…
    Մինչև սկսվեց խառը ժամանակները: Անլույս ու ցուրտ, պատերազմ: Ամուսինն էլ չէր կարողանում հանգիստ նստել, որոշեց գնալ կամավորների հետ:
    Դժվար էր, բայց գոհ էր, որ ամուսնուց լուր ունի, որ հաղթանակը մոտ է, մինչև որ մի օր էլ իմացավ այդ բոթը: Կորցրել էր իրեն, չգիտեր ինչ անել: Լավ է, որ ամուսնու ընկերներն օգնեցին , թաղման բոլոր հոգսերը վերցրին իրենց վրա: Ու կիսատվեց Արուսի կյանքը, կարծես որբացավ: Բայց ոչ մի անգամ տղային ցույց չէր տալիս իր ցավը: Շարունակեց ապրել, ապրել իր կյանքի լույս ու արև տղայի համար:
    Որքան են տառապել, ինչ դժվարություններ: Չէ, չէր բողոքում: Կարողանում էր հասցնել, տղային չզրկեց ոչինչից, անգամ ուսումի տվեց: Մտածում էր, խելացի է, կավարտի, մի լավ գործի կլինի, իր հոգսն էլ կթեթևանա, մինչև որ…
    Մինչև որ մի օր էլ եկավ այդ կինը: Եկավ տիրոջ իրավունքով, պահանջեց իր որդուն, հա՛, հա՛, իր որդուն: Ի՞նչ, չէ՞ր հասկանում, որ նա Արուսինն է, իր կյանքը, իր հոգու լույսը:
    Չէ, չէր հասկանում ու սկսվեց քաշքշուկը. դատարան- տուն- դատարան: Շահեց դատը, իրենն էր ու վերջ: Բայց շահեց նաև որդու սառնությունը:Զգում էր, որ առաջվանը չէ, ինչ- որ բան տանջում էր: Չէր համարձակվում խոսել դրա մասին, երկուսն էլ լռում էին:
    Մի օր էլ, հայացքն իր աչքերից փախցնելով , տղան ասած, որ գնալու է իր իսկական մոր հետ:Չհասկացավ, թե ինչ կատաչվեց, հո՞ղը փախավ ոտքերի տակ, թե՞ երկինքը փուլ եկավ:
    Մի ամբողջ ամիս չկարողացավ անկողնուց վեր կենալ : Տղան լուռ խնամում էր: Երկուսն էլ լռու էին, չէին համարձակվում սկսել այն խոսաքցությունը, որ կախված էր իրենց գլխավերևում հարցականի պես:
    Մտքերը հանգիստ չէին տալիս Արուսին, ի՞նչն էր տղային ստիպում նման քայլի գնալ, արյան կա՞նչը, թե այդ կնոջ հարստությունը: Հա, իսկապես շատ հարուստ էր: Կարծես թե կյանքը դասավորվել էր, սիրող ամուսին, հարստություն, բայց երեխայի հարցում բախտը չէր բերել: Ու այսքան տարի հետո հիշել ու եկել է որդուն տանելու:Արուսը որոշեց, որ չի արգելի որդուն գնա, թող գնա ու չի էլ հարցնի, թե ինչի համար է նման որոշում կայացրել: Իր համար ավելի հեշտ է հաշտվել այն մտքի հետ, որ դա արյան կանչ է: Չէր ուզում, որ հակառակը պարզվի:

    Արուս տատի աչքերը կկոցվեցին հոգու դառնությունից: Նորից նայեց վերև: Բնում ամեն ինչ խաղաղ էր: Մայր ճնճղուկը ձագուկների հետ աշնան արևի ջերմությունն էր վայելում: Արև…ասես նա էլ կծկվել, թվում է, թե նա էլ մրսում ու ուրիշ արև է փնտրում: Արուս տատը վերցրեց աթոռն ու դանդաղ քայլերով գնաց տուն, գնաց իր սառն ու անհոգի տունը:
    Դու էլ գնա , Արև, ցուրտ է, կմրսես…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    Լացս եկավ:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    Կարդալու ամբողջ ընթացքում փշաքաղվում էի...
    Համ էլ տատիկիս անունն էլ է Արուս, դրա համար կարդալիս ակամա իրեն էի պատկերացնում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    Անգամ բառերն են պակասում՝ նկարագրելու այն ամենն ինչ զգացի պատմությունը կարդալու ողջ ընթացքում և ինչ զգում եմ հիմա…
    Կնոջ սիրտը միայն կարող է այսքան մեծ ու ներող լինել, հոգին՝ անմնացորդ նվիրված…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #5
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    52
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Մրսած արև

    lili-4 ջան ապրես դու, ասել Բյուրակն-ին՝ լացս եկավ, բայց և չկարողացա չարտասվել այնքան գեղեցիկ ու տպավորիչ էիր գրել ու այնքան սրտի հույզ ու մտքի փոթորկում կար որ անտարբեր անհնար էր անցնել: Այնպես որ չկարծես թե միայն աղջիկների վրա է գրվածքդ այդպես ուժեղ ազդեցություն թողնում: Մի խնդրանք ունեմ քեզ - շատ գրի, տեսնում ես որ շատ լավ է ստացվում քեզ մոտ: Մի էջ գրվածքովդ կարողանում ես մարդկանց սրտեր հուզես ու ասելիքդ ասես ու դեռ մտածելու առիթ ես տալիս ընթերցողին: Շատ լավ ես գրել խնդրում եմ լուրջ վերաբերվի քո այդ ընդունակությանն ու շնորհին, թե չէ շնորհ տվողը խիսկ կարողա բարկանա Էլ չգիտեմ ի՞նչ անեմ որ լսես խոսքս ու իրոք լուրջ մոտենաս ու լուրջ զբաղվես գրելով - արդեն փորձել եմ համոզել ու վախեցնել էլ ինչպե՞ս ասեմ որ գրես...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #6
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    lili-4 ջան, պատմվածքդ փոքր ինչ հիշեցնում էր Հրանտ Մաթևոսյանի գրվածքները: Գուցե նույն արմատներն ունենա՞լն է պատճառը... Շա՜տ հավանեցի: Ու գիտես, պիտի ասեմ, որ քո բոլոր ստեղծագործությունները կարդալուց հետո եզրակացրել եմ, որ դու կարողանում ես արտահայտել տարբեր տարիքի, տարբեր հոգեբանության տեր մարդկանց հույզերն ու ներքնաշխարհը: Դա մեծ ձեռքբերում է, ու խոստացիր, որ լրջորեն կվերաբերվես աստծո պարգևած քո տաղանդին:

  7. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ գնա , Արև, ցուրտ է, կմրսես…
    Է՜խ

    Գիտեմ, որ ֆորումում չեն ողջունվում միայն smile-եր և ձայնարկություններ պարունակող գրառումները, բայց այլ կերպ չէի կարող արտահայտել զգացածս
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. #8
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    Շնորհակալություն գեղեցիկ խոսքերի համար: Հաճելի է, որ ոգևորում եք: Կփորձեմ շարունակել ձեզ ներկայացնել իմ գործերից: Բայց տեսեք, եթե ինքնասիրահարված Նարցիսի պես սկսեմ չափն անցնել ու ձեզ ձանձրացնել, անպայման զդուշացրեք:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    Անհամբերությամբ սպասում եմ մյուս գործերին

  10. #10
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալու ամբողջ ընթացքում փշաքաղվում էի...
    ստորագրում եմ այս բառերի տակ, իրոք շատ ազդեցիկ գործ է , հենց դեպքը ինք ազդեցիկ է ու բավականին ծանոթ, և նաև շատ ցավալի, արյան կանչ, դա նաբացատրելի և միևնույն ժամանակ շատ բացատրելի մի երևույթ է և դու դա հրաշալի ես ներկայացրել

  11. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2007
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Մրսած արև

    Լիլի 4 ջան ԿԵՑՑԵՍ, սա հրաշք պատմություն է,
    խոսքեր կարելի ե ասել ինչքան ուզես, բայց ես կամփոփվեմ մեկ բառով
    ԿԵՑՑԵՍ..............................

  12. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մրսած արև

    lili-4 ջան, պատմվածքդ փոքր ինչ հիշեցնում էր Հրանտ Մաթևոսյանի գրվածքները:
    Ինձ այս գրելաոճն ավելի հիշեցրեց Ակսել Բակունցի պատմվածքները, Դիլան Դային ու իրա սերը…
    Լավն էր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •