User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հայ կենսաբաններ ու քիմիկոսներ

  1. #1
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ կենսաբաններ ու քիմիկոսներ

    http://azg.am/?lang=AR&num=2007040425

    ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՆՇՈՒՄ Է ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

    «Սիսակյանի համար գիտական բանականությունը մարդու մեջ ամենաճշմարիտ եւ մաքուր էությունն է: Իրապես, այդ անվիճելի մաքրությունն ու ճշմարտացիությունը հասան բարձունքի, որովհետեւ դրանք լուսավորված էին դեպի արդարություն ու հավասարություն ճանապարհ հարթող լույսով, գիտելիքը՝ ազատագրական ուժի վերածող լույսով», ակադեմիկոս Նորայր Սիսակյանի շիրմի առաջ 1966 թվականի մարտի 12-ին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ռենե Մայոն:

    Խաղողագործ ու գինեգործ շինականի ընտանիքում 1907 թվականի հունվարի 25-ին, այն ժամանակ դեռեւս գյուղ Աշտարակում ծնված Սիսակյանն օժտված էր գիտական հետազոտություններ կատարելու անօրինակ ձիրքով: Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի լրջմիտ ուսանողն ուղարկվեց Մոսկվա՝ Կ. Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիայում ուսանելու: Հենց այդ ժամանակվանից լայն թափ առավ նրա գիտական գործունեությունը՝ սկզբում որպես պարարտանյութերի, ագրոհողագիտության եւ ագրոտեխնիկայի ինստիտուտի ասպիրանտ ակադեմիկոս Դ. Ն. Պրյանիշնիկովի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրել է բույսերի ածխածնային փոխանակությունում ֆոսֆորի դերը կապված շաքարակուտակման հետ: Պրյանիշնիկովի երաշխավորությամբ հրավիրվեց ակադեմիկոս Ա. Բախի նախաձեռնությամբ կազմակերպվող ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտ, որտեղ եւ աշխատեց մինչեւ կյանքի վերջին օրերը: Գիտական կյանքի 25 տարիների ընթացքում ասպիրանտից դարձավ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ նախագահության գլխավոր գիտնական-քարտուղար:

    Հիմնարար հետազոտությունների ոլորտում Սիսակյանի գործունեությունը բաժանվում է 2 հիմնական շրջանների՝ ֆիզիոլոգա-կենսաքիմիական եւ մոլեկուլային-կենսաբանական: Նրա անվան հետ են կապվում տիեզերական կենսաբանության եւ բժշկության սկզբնավորումն ու զարգացումը: Նրա եռանդի ու ջանքերի շնորհիվ 60-ականների սկզբին հիմք է դրվել «Տիեզերական կենսաբանության եւ բժշկության հիմունքները» սովետա-ամերիկյան հիմնարար աշխատության նախապատրաստման շրջանում, որը հրատարակվեց 1975 թվականին ռուսերեն եւ անգլերեն:

    Քչերը գիտեն, որ հայ գիտնականը կարողացել է հաղթահարել քաղաքական դավերն ու նախապաշարմունքները, բոլոր երկրների ներկայացուցիչները նրան միաձայն ընտրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի XIII ժողովի նախագահ: Նա խորապես կանխատեսել է տիեզերքի ուսումնասիրության եւ յուրացման հեռանկարները, ընտրվել է աստղագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ եւ փոխնախագահ, միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաստղագնացության կոմիտեի նախագահ, միջազգային եւ ազգային գիտական մի շարք ընկերությունների անդամ:

    ՅՈՒնԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ այս տարի նշվում է նրա ծննդյան 100-ամյա հոբելյանը: Հունվարին գործունեությանը նվիրված գիտաժողով հրավիրվեց Մոսկվայում, իսկ ապրիլի 2-3-ը՝ Երեւանում: «Կենսաքիմիայի բնագավառում նա մի քանի ուղղությունների հիմնադիր է, տաղանդավոր անձնավորություն, հիանալի կենսաքիմիկոս: Անցած դարակեսին, երբ նոր էր զարգանում տիեզերական հետազոտությունը, նա դարձավ տիեզերական կենսաբանություն ստեղծող առաջին գիտնականներից մեկը: Աշխատել է տաղանդավոր շատ գիտնականների հետ ու նրա աշխատանքը գնահատվել է արժանորեն: Ցավոք, շատ կարճ ապրեց: Նա այնքան ճանաչված էր, համաշխարհային այնպիսի արժեք, որ նրա 100-ամյակը նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն», «Ազգի» հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վիլեն Հակոբյանը:

    Ժամանակակից կենսաքիմիայի մոլեկուլյար ճառագայթման եւ գենետիկայի հարցերին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու են եկել անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ Մոսկվայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Նրանց մեջ է նաեւ Նորայր Սիսակյանի որդին, որն այժմ ղեկավարում է Ռուսաստանի Դուբնա քաղաքի տիեզերական հետազոտությունների կենտրոնը: Գիտնականները այցելել են Աշտարակ՝ Նորայր Սիսակյանի տուն-թանգարան:

    Գիտաժողովում հնչել են բազմաթիվ զեկուցումներ՝ ակադեմիկոս Ա. Գրիգորեւն ընթերցել է «Տիեզերական կենսաբանությունը եւ Սիսակյանը», մեկառմեկ նշելով մեծանուն գիտնականի խոշոր հայտնագործությունները:

    Իր ժամանակին Նորայր Սիսակյանը կանխատեսել է, որ յուրաքանչյուր երկիր, ելնելով իրական հնարավորություններից, գիտությանն առանձնահատուկ ուշադրություն կհատկացնի: Գիտական հետազոտությունների ազգային ծրագրերը կդառնան համաշխարհային հանրության սեփականությունը, որպեսզի գիտական հետազոտությունները եւ դրանց գործնական կիրառությունը վերածվեն համաշխարհային ուժի: Դրա համար անվստահությունն իր տեղը պիտի զիջի վստահությանը, ատոմային բարբարոսությունը՝ խաղաղ գոյակցությանը:

    ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

    Ավելացվել է 5 րոպե անց
    Հետաքրքիր է ուրի՞շ ինչ հայտնի հայ կենսաբաններ կամ քիմիկոսներ ենք ունեցել:
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 04.04.2007, 08:23: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ կենսաբաններ ու քիմիկոսներ

    Սիսակյան որ տեսա, առաջինը ԵՊԲՀ ընդհանուր կենսաբանության և բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչին հիշեցի: Դե նա էլ է Սիսակյան: Հետաքրքիր է՝ այս Սիսակյանի հետ ի՞նչ կապ ունի

  3. #3
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ կենսաբաններ ու քիմիկոսներ

    Ժող, թող ինձ ներող լինեն Վազգենն ու Բյուրակնը, բայց ազնվորեն Ես առաջին անգամ եմ այս թեման նայում: Կփորձեմ մի գրառում էլ ինքս ավելացնել այս թեմայում՝

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիսակյան որ տեսա, Դե նա էլ է Սիսակյան:
    Հետաքրքիր է՝ այս Սիսակյանի հետ ի՞նչ կապ ունի
    Ես էլ եմ այդպես մտածում...
    Վերջին խմբագրող՝ Universe: 12.07.2007, 20:28:

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ կենսաբաններ ու քիմիկոսներ

    Նիկոլայ Սերգեյի Ենիկոլոպյան. աշխարհահռչակ ֆիզքիմիկոս (չնայած մենք այնքան հեռվացել ենք քիմիայից, որ նա մեզ համար անծանոթ անուն է): Զբաղվել է ածխաջրերի օքսիդացման ու իոնային պոլիմերիզացման կինետիկայի և մեխանիզմի ուսումնասիրմամբ: Եղել է ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս, արժանացել է Լենինյան մրցանակի: Այժմ նրա անունով է կոչվում Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանության ճարտարագիտության դեպարտամենտը:

  5. #5
    Mobile Repair Master Արմկար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Հասցե
    Արմավիր
    Տարիք
    44
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ կենսաբաններ ու քիմիկոսներ

    Վռամ Վաղինակի Դովլաթյան Հայաստանի Ազգային Ակադեմիայի Ակադեմիկոս, հայտնի մեծ կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի եղբայրը: Եղել է Հայաստանում Պեստիցիդների քիմիայի հիմնադիրը, որի լաբորատորիան գտնվում է Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանում, Նրա կողմից հայտնաբերված պեստիցիդներից (պարարտանյութեր ) 15 ից ավելին երկար ժամանակ օգտագործվել և օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, Բազմաթիվ տարիներ ղեկավարել է Ագրարային Համալսարանի Ընդհանուր քիմիայի ամբիոնը և դասավանդել նույն համալսարանում , 1996 թ-ին Յունեսկօ ի կողմից ընդգրկվել է Աշխարհի 500 խոշորագույն գիտնականների ցուցակում, 2000 թ-ին Հայաստանում ճանաչվել է որպես Դարի մարդ իսկ 2002թ-ին որպես Տարվա մարդ, մահացել է 2005 թ-ի դեկտեմբերի 25 ին 85 տարեկան հասակում:


    P.S. ինքս համարվում եմ նրա վերջին աշակերտն և նրա սկսած գորցի հետնորդը

  6. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ կենսաբաններ ու քիմիկոսներ

    Մեջբերում Արմկար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վռամ Վաղինակի Դովլաթյան Հայաստանի Ազգային Ակադեմիայի Ակադեմիկոս, հայտնի մեծ կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի եղբայրը: Եղել է Հայաստանում Պեստիցիդների քիմիայի հիմնադիրը, որի լաբորատորիան գտնվում է Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանում, Նրա կողմից հայտնաբերված պեստիցիդներից (պարարտանյութեր ) 15 ից ավելին երկար ժամանակ օգտագործվել և օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, Բազմաթիվ տարիներ ղեկավարել է Ագրարային Համալսարանի Ընդհանուր քիմիայի ամբիոնը և դասավանդել նույն համալսարանում , 1996 թ-ին Յունեսկօ ի կողմից ընդգրկվել է Աշխարհի 500 խոշորագույն գիտնականների ցուցակում, 2000 թ-ին Հայաստանում ճանաչվել է որպես Դարի մարդ իսկ 2002թ-ին որպես Տարվա մարդ, մահացել է 2005 թ-ի դեկտեմբերի 25 ին 85 տարեկան հասակում:
    P.S. ինքս համարվում եմ նրա վերջին աշակերտն և նրա սկսած գորցի հետնորդը
    ՈՒ~խ...
    ...կուրսղեկիս հայրիկն ա
    հատուկ ապրե´ս Հ.Գ.-իդ համար
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •