Նախ ուզում եմ ասել, որ լավ թեմա ես բացել։![]()
Կարծում եմ, որ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ բառապաշարը զարգացնելու լավագույն միջոցը համարվում է ընթերցանությունը։ Սակայն ընթերցանություն հասկացությունն էլ որոշ առումով լայն ու վերացական է. կյանքը ցույց է տալիս, որ լինում նաև բազմաթիվ գրքեր կարդացած մարդիկ, ովքեր բոլորովին էլ հարուստ ու գեղեցիկ բառապաշար չունեն, էլ չեմ ասում խոսքը հստակ, համառոտ ու գեղեցիկ ձևակերպելու մասին։
Այս թեմայի հետ կապված այնքան ասելիք կա, բայց այս պահին մի տեսակ չեմ կարողանում մտաբերել...![]()
Հուսով եմ՝ թեման չի քնի։ Եթե քնի էլ, դժվար թե հասցնի շատ խորը քնել, որովհետև շուտով ես անպայման կարթնացնեմ։
![]()
Էջանիշներ