User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Զրույցներ լեզվի մասին

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զրույցներ լեզվի մասին

    Ո՞րն է այս զրույցների նպատակը. Այն, որ այս ՖՈՐՈՒՄ-ից օգտվողներն ավելի լավ տիրապետեն մայրենի լեզվին, ավելի լավ գրեն եվ մանավանդ՝ ավելի լավ խոսեն հայերեն:
    Ո՞րն ե գաղտնիքը: Ինչի մեջ է մեկի թուլությունը եվ մյուսի ուժը, Ի՞նչն է հմայք տալիս մեկի խոսքին, իսկ մյուսի խոսքը զրկում դրանից:
    Սրանք հասարակ հարցեր չեն և սրանց պատասխաններն էլ չեն կարող հասարակ լինել: Մեր զրույցները նվիրված կլինեն հենց այս հարցերին…

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույցներ լեզվի մասին

    Ամենից առաջ պետք է իմանալ, որ խոսել` նշանակում է մտածել, իսկ .լավ խոսում և մտածում է նա, ով ունի մտածողության կոիլտուրա….
    Իմ կարծիքով խոսքի տիրապետման ամենալավ հասակը դա մանուկ եվ պատանի հասակն է…
    Այստեղ որևիցե մեկը կարդացե՞լ է Քիփլինգի «մաուգլին», Միանշանակ բոլորն, ովքեր կարդացել կամ տեղյակ են գիտեն, որ այս պատմությունը մի երեխայի մասին է, որին օրորոցից գայլերը փախցնում են, և նա հասակ է առնում գայլերի մեջ: Գիտության մեյ նկարագրված է նման մի քանի տասնյակ դեպք և բոլորն էլ նույն հետքերով. Երբ այդ մանուկները վերադարձվել են հասարակություն` այլևս անհնար է եղել նրանց լեզու սովորեցնել…
    Ինչո՞ւ… Իմ կարծիքով պատճառն այն է, որ նրանք անվերադարձ կորցրել են այ հասակը, որ սահմանել է բնությունը լեզու սովորելու համար…
    Եվ քանի որ այստեղ գրեթե բոլորս անցել ենք այդ հասակից, մեզ միայն մնում է ավելի ու ավելի հարստացնել մեր բառապաշարը… Իսկ ո՞վ կպատասխանի այն հարցիս, թե ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ Thanks...!

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,016
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույցներ լեզվի մասին

    Նախ ուզում եմ ասել, որ լավ թեմա ես բացել։

    Կարծում եմ, որ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ բառապաշարը զարգացնելու լավագույն միջոցը համարվում է ընթերցանությունը։ Սակայն ընթերցանություն հասկացությունն էլ որոշ առումով լայն ու վերացական է. կյանքը ցույց է տալիս, որ լինում նաև բազմաթիվ գրքեր կարդացած մարդիկ, ովքեր բոլորովին էլ հարուստ ու գեղեցիկ բառապաշար չունեն, էլ չեմ ասում խոսքը հստակ, համառոտ ու գեղեցիկ ձևակերպելու մասին։

    Այս թեմայի հետ կապված այնքան ասելիք կա, բայց այս պահին մի տեսակ չեմ կարողանում մտաբերել... Հուսով եմ՝ թեման չի քնի։ Եթե քնի էլ, դժվար թե հասցնի շատ խորը քնել, որովհետև շուտով ես անպայման կարթնացնեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույցներ լեզվի մասին

    Օրինակ ասենք,թե որմնադիրը պատ է շարում և նրա նպատակն է,որ պատը լինի ամուր, բայց նաև գեղեցիկ: Վարպետը թափված քարերից չի վերցնում, նա կատարում է ընտր8յուն, զննում է քարը, որ տեսնի բռնո՞ւմ է արդյոք նրա դրաշ քարը նախորդ քարերին, որ լինի և՛ հաստատուն, և՛ գեղեցիկ: Սակայն համապատասխան քարեր ընտրելու համար նա պետք է ունենա ընտրության հնարավորություն, Որքան մեծ , Այնքան `լավ…

    Ճիշտ և ճիշտ նույնն է կատարվում, երբ մենք խոսում ենք կամ գրում: Մենք բառերի ընտրություն ենք կատարում ըստ այն նպատակի, որին հետամուտ ենք… Այստեղ ևս որքան մեծ լինի մեր ընտրության հնարավորությունը, այնքան հեշտ կլինի գործը…
    Իմ կարծիքով մեզանից ամեն մեկն ունի իր բառապաշարը, բայց ոչ միանման, ոչ էլ հավասարապես հարուստ: դա պայմանավորված է բազմաթիվ հանգամաքներով` կրթության,ընտանեկան ու սպրոցական դաստիարակության աստիճանով…
    Ինչ խոսք, ես միանգամայն համամիտ եմ քո այն կարծիքի հետ, որ կարդացած ու զարգացած մարդու բառապաշարն ավելի հարուստ է…Բայց ոչ թե հենց այնպես կարդալն: Հիշում եմ, մեր դասարանում ոմանք չէին համբերում, կարդալիս նկարագրությունները բաց էին թողնում կամ էլ սկզբից թռնում էին գրքի վերջը` գործողության վախճանն իմանալու համար…
    Մեծ Օգուտ չկա այդպիսի ընթերցումից:Անհամեմատ օգտակար է ոչ թե հենց այնպես, այլ թափանցումով, տեքստի մեյ խորամուտ լինելով ընթերցելը:
    Իհարկե, միանգամայն այլ որակ է ` կարդալ այնպես,որ թափանցես հերոսների հոգեբանության ու նրանց հարաբերությունների, մանավանդ` ոճի ու լեզվի մեջ…
    Մի միջոց էլ կա, ոչ պակաս կարևոր. Գիրքկարդալիս այդ ընթացքին մասնակից են նաև մեր աչքերը և մեր մինքը, իսկ երբ կարդում ենք բարձրաձայն` դրանց ավելանում է նաև լսողականը, և դա ավելացնում է տպավորությունը, ես ինքս էլ սովոր եմ այդպես գիրք կարդալուն… Փորձեք և կհամոզվեք...
    Շատ դեպքերում արդիկ իրենց ծանոթ բառերը հավասարապես լավ չեն իմանում, ուստի և չեն կարող հավասար հաջողությամբ գործի դնել առօրյա կյանքում…

    Հուսով եմ՝ թեման չի քնի։ Եթե քնի էլ, դժվար թե հասցնի շատ խորը քնել, որովհետև շուտով ես անպայման կարթնացնեմ։
    Thanks for you dear Ուլուանա…
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.04.2007, 16:43:

  5. #5
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույցներ լեզվի մասին

    Ընդհանրապես մարդու բառապաշարը բաժանում են երկու մասի՝ ակտիվ և պասիվ բառապաշարների։ Ակտիվը դա այն բառերն են, որոնք ցանկացած պահի կարող եք մտաբերել։ Օրինակ՝ բոլոր այն բառերը, որոնք օգտագործում եք առորյայում: Պասիվն էլ այն բառերն են, որոնց երբ հանդիպում եք, իմաստը հասկանում եք, բայց ինքներդ այդ բառը չեք կարող մտաբերել։
    Խոսակցական բառապաշարը մեծացնելու ամենահեշտ եղանակը հենց այդ պասիվ բառապաշարի մեջ մտնող բառերը գտնելը ու դրանք դիտավորյալ խոսկացության մեջ օգտագործելն է , այսինքն՝ բառերը պասիվից ակտիվ տեղափոխելը։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց լեզվի մեթոդները
    Հեղինակ՝ Leto, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.09.2012, 16:59
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Վաճառք. Վաճառում եմ C++ լեզվի գիրք
    Հեղինակ՝ Edz, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.01.2010, 09:34
  4. Լեզվի ընտրություն
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.03.2007, 23:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •