Ընտիր ժամանցային ֆիլմ ա: Հրաշալի: Շատ սիրուն նկարված ա, փայլուն էֆեկտներ են արված, բեմադրությունը շատ լավն ա, ու ընդհանրապես՝ գրեթե ոչ մի լուրջ թերություն չունի էդ ֆիլմը ինձ համար:

Ռնգեղջյուրների, կուզիկների, սևամորթ Դարեհների, հրեշների ու դևերի հակառակորդներին հիշեցնեմ, որ սա ոչ թե պատմական ֆիլմ ա, այլ՝ կոմիքսի էկրանացում: Ու պետք ա նայվի հենց որպես կոմիքսի էկրանացում, ոչ թե որպես «Սպարտակ» ու «Կլեոպատրա»: