Օգնեք ընտրել տղայի անուն. Ո՞ր անուններն են այժմ պոպուլյար
Օգնեք ընտրել տղայի անուն. Ո՞ր անուններն են այժմ պոպուլյար
Կարող ես Անուններ թեմայում փնտրել:![]()

Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա՞ որ: Ես գիտեմ «Տարօրինակ անուններ» թեման զվարճալի բաժնում է:
Լավ քո ասածն ա, բայց ես կասակծում եմ![]()
Էրիկ, Արման, Միշել, Ալեն, Դավիթ, Ժան…
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Այ այստեղ http://www.akumb.am/showthread.php?t=4441 երևի ավելի հարմար անուններ կգտնես, քան թե Քաղաքացու ասած թեմայում որ նայես![]()
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Շնորակալ եմ, Angelina.
Ես ինքս կուզեի ժամանակակից անուն լինի, ընդ որում միջազգային:
Հայրիկիս անունը Արշավիր է, բայց, մտածում եմ, դա ժամանակակից չէ, հին անուն է: Ի՞նչ կասեիք այդ մասին:
Angelina-ի թվարկած անուններից Միշելն ու ժանը խորհուրդ չէի տա, որովհետև երկուսն էլ unisex անուններ են, այսինքն երկու սեռերի համար օգտագործվում է:
Միշել - Michel և Michelle
Ժան - Jean և Janne
![]()

Ի դեպ, Նարեկն էլ է ժամանակակից անուն համարվում,չնայած որ ծագման մեջ խորանանք, հակառակն է դուրս գալիս։ Բայցևայնպես, նկատել եմ, այդ անունը սկսել է տարածվել 80-ականներից հետո ծնվածների շրջանում։ Մինչ այդ կարծես թե չի եղել։ Օրինակ, ես իմ տարիքի Նարեկ ընդհանրապես չեմ ճանաչում (ավելի մեծ տարիքի մասին առավել ևս խոսք չկա), իսկ, օրինակ, եղբորս ու քրոջս տարիքի Նարեկներ շատ կան։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ի՞նչ կասեիք, ժողովուրդ ջան, Արշավիր անվան համար:
Մտածում եմ, գոնե Արշակ լիներ:
Իմ կարծիքով Արշավիրն այնքան էլ հաջող անուն չի, համ էլ հետո պստլոն որ մեծանա, պիտի ասա.« Այ պապա, մի ուրիշ, ավելի լավ անուն չէիր կարողանում դնել»: Դե որպեսզի հայրիկիդ այնքան էլ չնեղացնես, ավելի լավ է Արշակ դնես տղայիդ անունը, հայրիկիդ փորձիր համոզել, ասա դա Արշավիրի ժամանակակից տարբերակն է, այսինքն էլի թոռնիկը պապիկի անունն է կրելու
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates

Արշավիր...![]()
Ընդհանուր առմամբ վատ անուն չի, առավել ևս՝ հայրական. հորդ կողմից՝ ներքուստ գնահատանք ու երախտագիտություն, քեզ համար՝ ազատություն հասարակական պարտադրանքներից: Շատերին կարող ա թվա, թե պարտադրանքը հենց հոր անունը դնելն ա, բայց իրականում՝ ճիշտ հակառակը, մանավանդ երբ ոչ այնքան տարածված ու ժամանակակից ա անունը: Չէ՞ որ հորդ անունը հաստատ քեզ համար խորթ ու անբարեհունչ չի, բայց երբ մտահոգվում ես, թե ուրիշներին դա ոնց կերևա, արդեն ենթարկվում ես հասարակական պարտադրանքի: Վերջապես, մարդն ա գեղեցկացնում անունը: Շատ ներողություն եմ խնդրում Մեսրոպից, բայց իր անունը որքան էլ հին ու ոչ պոպուլյար, ինձ համար շատ սիրելի ու բարեհունչ ա զուտ այն կրողի՝ այսինքն մեր այս Մեսրոպի շնորհիվ, ու իրան շատ սազում ա![]()
Վերջին հաշվով, Արշավիրը խոսակցականում դառնալու ա Արշո, կամ ավելի հաջողված՝ Արշ, որն ի դեպ quite sexy ա հնչում![]()
![]()
Իսկ եթե այնուամենայնիվ ուզում ես մտածել նաև այլ անունների շուրջ, կարելի ա հաշվի առնել, որ ի վերջո ու հատկապես, երբ բալիկդ մեծանա, սահմաններն ավելի են բացվելու, ու լավ կլինի, որ անունը լինի բարեհունչ ու հեշտ արտաբերվող դրսեցիների համար էլ: Այդ առումով սրանք էլ նայի ՝
ԱՐԵԳ
ՀԱՅԿ
ԴԱՎԻԹ
ՄԻՔԱՅԵԼ
ԴԱՆԻԵԼ
ԱՐՄԱՆ
ԱՐԱՄ
ՆԱՐԵԿ
Երվանդ վերջապես![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ