Այո, բայց չարժե մոռանալ, որ երեխայի անունը դրվում է նախ և առաջ իր համար, ոչ թե մեկ այլ անձի, թեկուզ շատ մտերիմ ու հարազատ, և այդ անձի նկատմամբ հարգանքից դրդված՝ երեխային հին անունով կոչելը, որի համար հետագայում նա կարող է բարդույթներ ունենալ, կարծում եմ, շատ սխալ է, որովհետև անունը մի բան է, որը մարդուն ուղեկցում է ողջ կյանքում (դե, չհաշված անվանափոխության դեպքերը, որոնք այնքան էլ հաճախ չեն հանդիպում)։ Եվ ընդհանրապես ճիշտ կլինի, որ ծնողներն իրենք ավելի ազատ մտածեն ու չակնկալեն, որ իրենց անունը պարտադիր պիտի թոռներից գոնե մեկի «վրա» լինի։ Ծնողի անունը դնելը պետք է լինի բնական ցանկություն (կամ էլ չլինի), ոչ թե ընտանեկան, ավանդական պարտականություն։
Էջանիշներ