Պաբլո Պիկասո
(1881 - 1973)
Յուրաքանչյուր երեխա նկարիչ է: Դժվարը մանկությունից հետո նկարիչ մնալն է:
Ժամանակի այս խոշորագույն նկարիչներից մեկի ստեղծագործական սկիզբը եղան 1890-ական թվականները: Նա ծնվել է իսպանական Մալագա փոքրիկ քաղաքում: Արդեն տասներկու տարեկան հասակում սկսել է աշխատել իր հոր՝ նկարիչ Խոսե Ռուիսի հետ եւ ստեղծել դիմանկարներ ու ինքնուրույն հորինվածքներ: 1901-ին Փարիզում, Վոլտարի ցուցասրահում կազմակերպում է իր անհատական ցուցահանդեսը: Հնարավոր է` հենց այդ ժամանակներում, 1908-ին, «Թափառական մարմնամարզիկները» գնել է ռուս մեծահարուստ Մորոզովը: Պիկասոյի վաղ շրջանի աշխատանքները վկայում են նրա բազմակողմանի հետաքրքրությունների մասին: Այդ գործերում զգացվում է Դոմյեի, Վան Գոգի ու հատկապես Թուլուզ Լոտրեկի ազդեցությունները: Նրա նախասիրած հերոսներն են աղքատները, թափառական դերասանները եւ այլն:
Պաբլո Պիկասոյի գեղարվեստական ընդհանրացումները ժանրային առումով վերափոխվում են մարդկային խորը բովանդակայնացման պատկերների:
Կյանքի վերջին տարիներին նա ստեղծում է գրավյուրներ (մոտ 400), որոնք կտրուկ շրջադարձ էին մարդկային խորը բովանդակության տարիներին:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Էջանիշներ