User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 43 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

  1. #31
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    Իմ կարծիքով ժամանակը ու տարածությունը նպաստում են նրան, որ տվյալ մարդու հանդեպ զգացմունքներդ՝ ուժեղ սերը, ինքնամոռաց սիրահարվածությունը, ինքդ քեզանից «թաքնվեն» սրտիդ խորքում: Ու երբ չես տեսնում, չես շփվում, երկարատև տառապանքներից հետո ժամանակի հետ գալիս է մի պահ, երբ քեզ թվում է, որ «անցավ»: Դա էլ հենց այն պահն է, երբ ուժասպառ հոգիդ ուղղակի սկսում է սրտիդ մութ անկյուններում թաքցնել, իբր թե մոռացության տալ զգացմունքներդ: Եվ էդպես տարիների ընքացքում քեզ կարող է թվալ, որ ացավ գնաց, նույնիսկ արդեն չես էլ հիշում էդ մարդու մասին... Բայց եթե մի օր, թեկուզ տասը տարի հետո պատահաբար հանդիպես էդ մարդուն կյանքի խաչմերուկներում, հավատում եմ, որ ամբողջ ջանքերով «թաքցրածն ու մոռացվածը» մի վայրկյանում կհայտնվի իր նույն տեղում:

    Էնպես որ, կարծում եմ, եթե մարդիկ անհրաժեշտաբար հրաժեշտ են տալիս միմյանց ու հետո էլ փորձում «բուժվել» ժամանակի ընքացքում, ճիշտ կլինի, որ էլ երբեք չտեսնեն իրար, այլապես այդ տարիների բուԺումը ոչ մի գրոշ չի արժենա ու կանհետանա մի ակնթարթում:

  2. #32
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    Վերջին գրառման հետ լրիվ համաձայն եմ: Կարճ ժամանակով հրաժեշտ տալու դեպքում անընդհատ ուշքդ ետ ա մնում, երբ պիտի գա, երբ պիտի տեսնես, երևի սկսում ես կարոտել, չնայած էտ բառի իմաստը ես չեմ հասկանում, բայց երկար ժամանակվա ընդմիջումից հետո կյանքի փոփոխությունների ազդեցության տակ Սեր կոչվածը սառում ա ու հնարավոր ա լիովին վերանա, հնարավո ա փշրանքներ մնա ու էտ մարդուն տեսնելուց նորից վերապրես էտ զգագմունքը ու ամեն ինչ սկսվի սկզբից: Օֆ ժողովուրդ ձևեր շատ կան: Բայց երևի էս էն դեպքում, երբ ոչ տեղեկություն, ոչ զանք ու նմանատիպ բաներ:
    http://www.conversebank.am/am/IntBank

  3. #33
    Սկսնակ անդամ Anush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2006
    Հասցե
    Arcax
    Տարիք
    33
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    Ես իմ փորձի վրա կասեի ինչքան աչքից հեռու սրտին այնքան մոտ:ivy-ի հետ միանգամայն համաձայն եմ:Երբ մտածում ես որ վերջ ել չես հիշում նրան բավական է միայն 1-ի ակնթարթ տեսնես նրան հասկանում ես որ այդ բոլորը շփոթմունք է ու դու երբեք չես մոռացել նրան:

  4. #34
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    Ես կասեի նույնիսկ որ անպայման չէ տեսնել. Մի էակ կարող է լինել, որին դու և չտեսնելով ավելի ու ավոլի կարոտես. Նույնիսկ եթե դու մտածես որ մոռանում ես նրան, դա արդեն նշանակում է որ դու ավելի ուավելի ես կապվում իրեն

  5. #35
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    Հավես չլինելու պատճառով վօօբշե չկարդացի մնացածի գրածները, բայց անչափ մեծ ցանկություն ունեմ իմ կարծիքը գրելու/ասա ում համար վռոդի/

    Աչքից հեռու սրտից դուրսը աշխատումա եթե մարդուն չես սիրում այլ պրոստը ահավոր կապվածությունա ստեղծվել , ու զգում ես արդեն կախվածություն էլա ստեղծվում, իսկ իսկական սիրո համար բաժանումը նույնն է ինչ քամին կրակի համար, ինչքան ուժեղ փչի կրակը այնքան վառ կվառվի, իհարկե եթե փայտ/այս դեպքում սեր/ լինի անվերջ

  6. #36
    Անդամության թեկնածու Naya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2007
    Հասցե
    Rassia
    Տարիք
    38
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    սուտա ամեն ինչ, եթե մարդուն իսկականից սիրում ես երբեք չես կարա նրան մոռանալ, քանի որ իսկական սերը ոչ սառումա (ոնց մեկ մեկ ասում են), ոչել անհայտանումա: ivy-աի հետ լռիվ համաձայն եմ:

  7. #37
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    Այստեղ արտահայտված կարծիքները բոլորն էլ ճիշտ են, քանզի ամեն մարդու հետ մի ձև է լինում, մարդ կա մի անգամ է սիրում ու մեկինև աչքից հեռու սրտից դուրսը նրանց մոտ հակառակ ազդեցությունն է ունենում, մարդ էլ կա իր կյանքի ընթացքում հասցնում է շատերին սիրել և աչքից հեռու սրտից դուրսը նրա մոտ աշխատում է, ուղղակի 2րդ դեպքում այն մարդիք են, որոնք կարող են սիրել բայց չկապնվել անձի հետ:
    Ինչ խոսք իմ կյանքի փորձը մեկ ուրիշ բան սովորեցրեց ինձ. ես սովորեցի տարանջատել ՍԵՐ-ը սիրո օբյեկտից/սուբյեկտից: Սերը ես պահեցի իմ մեջ, չթողեցի, որ այն կորի գնա կամ հիասթափվի, իսկ սուբյեկտը ինքնակամ հեռացել էր կյանքիցս: Իմ առջև 2 տարբերակ էր այն ժամանակ կամ սպանել սերս կամ սիրել ամբողջ կյանք, իսկ Աստված ինչպես միշտ տվեց ամենահիասքանչ լուծումը…
    Սերը չկորավ, ոչ էլ սուբյեկտը մոռացվեց, կորավ ցավը հիասթափությունը, մնաց հավատքը և հույսը, որ ՆՈՐԻՑ կսիրեմ, այլ ոչ կրկին…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #38
    Սկսնակ անդամ Lernci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2008
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարոտ. հեռավորություն, ժամանակ

    Ինձ թվում է, որ իսկական սիրուն չեն կարող խոչընդոտել նույնիսկ այնպիսի հզոր գործոններ, ինչպիսիք են հեռավորությունն ու ժամանակ, իսկ ի՞նչ են կարծում Ակումբի մյուս անդամները:
    Անվանիր ինձ, և ես արդեն չկամ.........

  9. #39
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ. հեռավորություն, ժամանակ

    Երբ ես հեռանում էի բավականին երկար ժամանակով իմ սիրելին ասաց, որ սերն նման է կրակին իսկ հեռավորությունն քամուն, եթե կրակն թույլ է քամին այն կհանգցի, եթե ուժեղ է, կրակն միայն կբորբոքվի… Եվ ես լրիվ համաձայն եմ այդ խոսքերի հետ:

  10. #40
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ. հեռավորություն, ժամանակ

    Կախված է ժամանակից ու հեռավորությունից, ինչպես նաև մի շարք այլ գործոններից: Օրինակ, եթե երկար ժամանակ կա հեռավորություն, բայց շփում չկա, տվյալ մարդն էլ հեռվում լիարժեք կյանք է ապրում, հաստատ սերը կամաց-կամաց կմարի: Եթե կա շփում, գուցե ավելի բորբոքի:
    Իմ սեփական փորձից եմ ասում. ժամանակը, երկարատև անջատումը, շփման բացակայությունն ու բուռն կյանքն ինձ ստիպեցին մոռանալ սերս: Ու թող մեկը համարձակվի ասել, թե դա իսկական սեր չէր…

  11. #41
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ. հեռավորություն, ժամանակ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կախված է ժամանակից ու հեռավորությունից, ինչպես նաև մի շարք այլ գործոններից: Օրինակ, եթե երկար ժամանակ կա հեռավորություն, բայց շփում չկա, տվյալ մարդն էլ հեռվում լիարժեք կյանք է ապրում, հաստատ սերը կամաց-կամաց կմարի: Եթե կա շփում, գուցե ավելի բորբոքի:
    Իմ սեփական փորձից եմ ասում. ժամանակը, երկարատև անջատումը, շփման բացակայությունն ու բուռն կյանքն ինձ ստիպեցին մոռանալ սերս: Ու թող մեկը համարձակվի ասել, թե դա իսկական սեր չէր…
    Լրիվ համամիտ եմ Բյուրի հետ։ Նաև մի լրացում կանեմ. եթե այդ ընթացքում էլ հայտնվի կյանքումդ մեկը, որը կսկսի քեզ հետաքրքրել, հաստատ կբուժվեն կարոտի հետ կապված բոլոր վերքերը։ Միգուցե դա ցինիկ կամ կոպիտ է հնչում, բայց դե կյանք է, ու երբեմն ստիպված ենք լինում սառը մտածել։ Իհարկե, լրիվ այլ դեպք է, երբ մարդիկ իրար սիրում են շատ, ու ասենք մեկը գնում է մի տարով աշխատելու, կամ սովորելու, վերադառնալու պայմանով, բնական է, որ եթե իսկական սեր է, կսպասեն, կկարոտեն, ավելի շատ կսկսեն սիրել։
    When life gives you lemons, make lemonade

  12. #42
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ ռուսական ասացվածք է, այսպես քիչ ավելի լավ է հնչում.
    "С глаз долой, из сердце вон..."
    Ի՞նչ եք կարծում, այս տողերում կա՞ ճշմարտություն: Իսկապե՞ս ժամանակն ու տարածությունը կարող են բթացնել խոր զգացմունքները, թե՞...

    Այդքան էլ համաձայն չեմ, որ հեռավորությունը սպանում է սերը…
    եթե սերն ուժգին է, հեռավորությունն ու խոչընդոտները ավելի են այն ուժեղացնում… իսկ եթե թույլ է, մոռացվում է և սառչում…
    Բացի այդ չպետք է մոռանանք, որ մեր կյանքում միշտ ամենա-ամենան է մնում նա, ում չենք կարողացել հասնել… նրան անթերի ենք հիշում... ու շատ հաճախակի, երկար ժամանակ իրարից հեռու գտնվելով, կարող ենք զգալ, որ այլևս սեր չկա… բայց հերիք է մի հայացք, որ ինքդ էլ չհասկանաս` արդյոք մոռացել ես, թե՞ դեռ սիրում ես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. #43
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքից հեռու, սրտից՝ դուրս…

    Եթե խոսքը գնում է սիրո մասին, այսինքն «խոր զգացմունք» ասելով տվյալ դեպքում հասկանում ենք «սեր», Ինձ թվում է, որ տարածությունն ու ժամանակը չեն կարող զգալի փոփոխության ենթարկել այն: Իսկ փոփոխության չափը կախված է նրանից, թե որքան է սիրում մարդը՝ իրենից հեռու գտնվող էակին: Այսինքն, որքան շատ է սիրում, այնքան քիչ է փոփոխությունը, կամ ընդհանրապես չկա: Ինձ կարծիքով՝ շատ սիրելու դեպքում հնարավոր է նաև, որ տարածությունն ավելի ամրապնդի և ուժեղացնի զգացմունքը
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարաբերություններ՝ իրարից հեռու / Long distance relationship
    Հեղինակ՝ մարդագայլուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 23.03.2017, 02:48
  2. Մի իրական կյանք, բայց հեռու իրականությունից / Una Vida Real Pero Lejos De Realidad
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2011, 01:15
  3. 2. Ինչու՞ կամ շառից-փորձանքից հեռու
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.08.2009, 08:17
  4. Պոեզիա. Ուզում եմ մի հեռու, արևոտ քաղաք
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.07.2009, 16:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •