User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: 6. Փոքր ընդմիջում

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    6. Փոքր ընդմիջում

    6. Փոքր ընդմիջում
    Այս գլուխն ընթերցելիս չփորձեք «ընդմիջում» բառի, կամ ավելի ճիշտ «փոքր ընդմիջում» արտահայտության բացատրությունը փնտրել նրա թաքնված իմաստում: Չէ, վերնագիրն ընդհանրապես կապ չունի գլխի բովանդակության հետ: Պարզապես ուզում էի նախորդ և հաջորդ գլուխների միջև մի փոքրիկ ընդմիջում հայտարարել և խոսել կիսով չափ այլ թեմայից: Փոքրիկ մանրապատումը գրելուն ինձ կօգնի այս զորամաս գալուս առաջին հիշողություններից մեկը, որը չգիտեմ, թե ինչու՞ այսօր էլի հիշեցի:
    Հին զորամասից նորն եկանք մի քանի հոգով: Եկանք հոգնած ու սոված. ամբողջ օրը ճանապարհին էինք եղել՝ առանց մի կտոր բան ուտելու: Դիմավորեցին լավ, ինչպես սպասված հյուրերի, թեև չգիտեին, որ գալու ենք: Չնայած ուշ ժամին անմիջապես ուղեկցեցին զինվորական ճաշարան ու թեև մեր ժամանման մասին նախօրոք տեղյակ չլինելու պատճառով տաք ճաշ չկար, հյուրասիրեցին չոր ուտելիքով՝ հաց, պանիր, թեյ:
    Զորամասի հրամանատարական և ընդհանրապես սպայական կազմից զորամասում էին միայն վերակարգում գտնվող սպաները, այնպես որ հրամանատարության հետ ծանոթությունը հետաձգվեց հաջորդ օրվան: Այդ օրը մեզ մնաց ծանոթանալ միայն զինվորների հետ:
    Ծանոթությունն անցավ շատ սովորական, ընդունված տարբերակով: Նախ մեզ հավաստիացրին, որ ընկել ենք հրաշալի զորամաս, ապա սկսեցինք հայկական ավանդույթի համաձայն ընդհանուր ծանոթներ որոնել: Ինչպես հայտնի է, աշխարհը կլոր է, իսկ Հայաստանը փոքր, և դժվար է գտնել երկու այնպիսի մարդկանց, ովքեր իրենց ողջ ծանոթությունը վերհիշելով դրանց մեջ գոնե մեկ ընդհանուր ծանոթի չգտնեն:
    Նստեցինք ու սկսվեց փոխադարձ հարցաքննությունը: Աղոտ եմ հիշում, թե ովքեր կային, քանի որ դեռ նրանց չէի ճանաչում: Հիշում եմ Գոքորին ու Շավոին, Սամին ու Քլունգին, ովքեր հիմնականում լուռ էին: Մեզ հետ հիմնականում խոսում էր Անանը:
    -Որտեղի՞ց ես, - սա էր առաջին հարցը (իհարկե միմյանց անունները հարցնելուց հետո) մեզնից չեմ հիշում, թե ու՞մ:
    Անկախ ինձնից մտքով տեղափոխվեցի իմ նախորդ զորամասը, որտեղ ժամանելուս առաջին օրերին այդ ավանդույթը նույն կերպ կատարվել էր, այնպես որ փոքր ընդմիջում հայտարարենք:
    * * *

    -Որտեղի՞ց ես, - հարցրել էին ինձ:
    -Երևանից, - պատասխանել էի:
    -Երևանցի Գուգոյին ճանաչու՞մ ես, - հարցրել էին:
    Չեմ հիշում, հենց Գուգո՞ էին ասել, թե՞ մեկ այլ անուն էին տվել, որովհետև ինչպես բոլորս գիտենք Երևանը մեծ քաղաք է և այնտեղ շատ Գուգոներ ու Գագոներ կան և վերջիններիցս գոնե մի քանիսին պետք է, որ իմանայի ու հարցնեի. «Ո՞ր Գուգոյին, էն որ կանաչ շալվա՞ր է հագնում»: Կանաչ շալվարն օրինակի համար եմ ասում, որովհետև էական չէ, թե Գուգոն ինչ շալվար է հագնում: Էականն այն է, որ պետք է մտովի հիշեի ինձ ծանոթ Գուգոներից մեկին, հիշեի նրա առանձնահատկությունները, գոնե ինչ-որ մի բան, որով մյուսներից տարբերվում է ու հարցնեի, նա՞ է, թե՞ ոչ: Եթե բախտներս բերեր, ընդհանուր ծանոթ դուրս կգար, և դրանից նոր ու ջերմ խոսակցություններ կսկսվեին: Կհիշեինք Գուգոյին, նրա հետ կապված դեպքերը, հետո կփորձեինք րոպեով հեռախոս գտնել ու զանգահարել Գուգոյին, որ ասենք. «Բա գիտե՞ս, ընկերոջդ հետ եմ ծառայելու»:
    Փոխարենը, չգիտեմ թե ինչու, որոշել էի չնշել ինձ ծանոթ Գուգոներից մեկի առանձնահատկություններից ոչ մեկը ու ընդամենն ասել էի, որ մի քանի Գուգո ճանաչում եմ, բայց չգիտեմ, իրենց ասածը մեջները կա՞, թե՞ ոչ: Իրենց հերթին տղերքն էլ էին որոշել չնկարագրել իրենց ասած Գուգոյին, որպեսզի ես մտքումս նրանց համեմատեմ ինձ ծանոթ Գուգոներին, այլ որոշել էին բախտը փորձել մեկ այլ ծանոթի միջոցով ու կոնկրետացրել էին հարցը.
    -Բա ո՞ր թաղից ես:
    -Արաբկիր, Կոմիտաս փողոցից, - պատասխանել էի:
    Որոշ ժամանակ լռել էին, չգիտեմ փորձելով Կոմիտասում բնակվող այնպիսի ծանոթի հիշել, որին ես էլ եմ ճանաչում, թե այլ նպատակով, ամեն դեպքում հաջորդ հարցը իմ դեմքին ժպիտ էր առաջացրել, որից հետո ժպտացել էին նաև նրանք ու այդ ժպիտն էլ մտերմության հիմք էր դրել. ի՜նչ ծանոթ, ի՜նչ բան: Ինչպես սիրում էր ասել հարցաքննողս՝ մարդս մարդ լինի: Իսկ հարցրել էին հետևյալը.
    -Բա ո՞ր թաղից ես:
    -Արաբկիր, Կոմիտաս փողոցից, - պատասխանել էի:
    Փոքր ընդմիջում:
    -Մասիվցի Գագոյին ճանաչու՞մ ես...
    * * *
    Ավարտենք այս փոքրիկ ընդմիջումն ու վերադառնանք մեր հիմնական՝ փոքր ընդմիջմանը:
    -Որտեղի՞ց ես, - սա էր առաջին հարցը (իհարկե միմյանց անունները հարցնելուց հետո) մեզնից չեմ հիշում, թե ու՞մ:
    -Այսինչ տեղից, - պատասխանել էր վերջինս (կոնկրետ տեղանուններն ու անունները նշելն անիմաստ եմ համարում այս գրքում, այնպես որ սահմանափակվենք այսինչով ու այնինչով):
    -Բա Էսինչին ճանաչու՞մ ես:
    -Հա՛:
    կամ էլ
    -Չէ՛:
    Էլի այս գրքում կարևոր չէ, թե ով որ հարցին ինչպես էր պատասխանում, գտնում կամ չէին գտնում ընդհանուր ծանոթներ: Սա ընդամենը մի սովորական զրույց էր, որն այնքան էլ կարևոր չէ ու չգիտեմ, թե ինչու՞ եմ գրում:
    Եվ մինչ կիսաուշադիր, կիսաանուշադիր լսում էի այս խոսակցությունը, հերթը ինձ հասավ:
    -Որտեղի՞ց ես, - հարցրին:
    -Կոմիտասից, - այս անգամ որոշեցի միանգամից ավելի կոնկրետ ասել:
    -Կոմիտասցի Գուգոյին ճանաչում ես:
    Չմտաբերեցի Կոմիտասում բնակվող Գուգո անունով ծանոթ: Ասենք չէի էլ ջանացել, հոգնած էի, քնել էի ուզում ու միայն քաղաքավարությունն էր ստիպում մնալ ու շարունակել ծանոթությունը. վերջապես նոր տեղ ենք եկել, այդտեղի հին բնակիչների հետ պե՞տք է ծանոնթանանք, թե՞ ոչ: Էլի երկու կամ երեք անուն տվեցին, չմտաբերեցի: Իրենց լավ ընկերների անուններն էին տալիս ու ցավոք չէի մտաբերում: Հետո տվեցին հաջորդ հարցը.
    -Բա որտե՞ղ ես սովորել:
    -Համալսարանում:
    -Պետակա՞ն:
    -Պետական:
    -Բա Գագոյին ճանաչում ես:
    Այս անգամ վայրկենական հիշեցի մի ծանոթ Գագոյի ու որոշեցի նկարագրել, որ տեսնեմ նու՞յն մարդու մասին ենք, թե՞ ոչ.
    -Որ կանաչ շալվա՞ր է հագնում:
    -Հա՜, հա՛:
    -Հա, ճանաչում եմ, իմ լավ ընկերներից է:
    Սպասում էի ոգևորություն կարդալ նրանց դեմքին ու ակնկալում էի հետագա ջերմ զրույցը: Փոխարենն ինչ-որ տարօրինակ, փոքր ընդմիջում էր: Սպասեցի ևս մի քանի վայրկյան ու հարցրի.
    -Բա դու որտեղի՞ց ես ճանաչում կանաչ շալվարով համալսարանցի Գագոյին:
    -Դե՛, մի անգամ հանդիպել ենք, ծանոթացրել են, մի հինգ րոպեի չափ իրար կողք կանգնած էինք, տղերքը խոսում էին: Էդքան չէմ էլ ճանաչում:
    Ափսո՜ս, հազա՛ր ափսոս, Գագոյի ընկերս լինելու փաստը չօգնեց մթնոլորտի ջերմանալուն: Ափսո՛ս: Հարկադրված ենք ուրիշ առիթ, ուրիշ եզրեր փնտրել մտերմանալու համար...
    Փոքր ընդմիջումն ավարտվեց ու այդպես էլ չհասկացա, թե հատկապես ինչու՞ եմ սա պատմում:

    28.03.2007

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (11.12.2010), Արևածագ (09.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 6. Փոքր ընդմիջում

    Արտ լիքը ու էլի լիքը գրի...չես պատկերացնում ինչ հավեսով ու մի շնչով եմ կարդում...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  4. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,432
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 6. Փոքր ընդմիջում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Փոքր ընդմիջումն ավարտվեց ու այդպես էլ չհասկացա, թե հատկապես ինչու՞ եմ սա պատմում:
    Պետք էլ չի, որ իմանաս, Արտակ ջան. ոչ մի ստեղծագործող էլ չգիտի, թե ինքն ինչու է գրում այս կամ այն բանը: Պարզապես ստեղծագործում ես, մտքերդ թղթին ես հանձնում… ու դա հրաշալի է :
    Շատ լավ ես գրում՝ անմիջական, անկեղծ ու գրավիչ:
    Շնորհակալություն, որ մեզ հնարավորություն ես տալիս կարդալ քո գրածները: Դժվարանում եմ բացատրել, թե ինչ եմ զգում դրանք կարդալով, բայց… ըմմ… լավ, ըսենց ասեմ. խիստ դրական բաներ եմ զգում (մեղմ ասած): Ապրես :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 6. Փոքր ընդմիջում

    Լավն էր։ Էնքան պատկերավոր ես նկարագրել, որ կարդալիս մարդ կարծես սեփական մաշկի վրա զգա էդ ամեն ինչը... տիրող լոքշի ծանր ու ասես անհաղթահարելի զգացողությունը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 6. Փոքր ընդմիջում

    Հավես էր…սիրում եմ երբ ամեն ինչ պարզ է, բայցև խորը մտածելու առիթ է տալիս

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 6. Փոքր ընդմիջում

    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ լիքը ու էլի լիքը գրի...չես պատկերացնում ինչ հավեսով ու մի շնչով եմ կարդում...
    Անպայման կգրեմ, քեզ նորից շնորհակալություն, իմ ամենից ակտիվ ընթերցող ջան
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք էլ չի, որ իմանաս, Արտակ ջան. ոչ մի ստեղծագործող էլ չգիտի, թե ինքն ինչու է գրում այս կամ այն բանը: Պարզապես ստեղծագործում ես, մտքերդ թղթին ես հանձնում… ու դա հրաշալի է :
    Շատ լավ ես գրում՝ անմիջական, անկեղծ ու գրավիչ:
    Շնորհակալություն, որ մեզ հնարավորություն ես տալիս կարդալ քո գրածները: Դժվարանում եմ բացատրել, թե ինչ եմ զգում դրանք կարդալով, բայց… ըմմ… լավ, ըսենց ասեմ. խիստ դրական բաներ եմ զգում (մեղմ ասած): Ապրես :
    Չես պատկերացնի, թե ինչ բերկրանքով է լցվում սիրտս այս տողերդ կարդալիս: Շատ շնորհակալություն: Կշարունակեմ գրել՝ առանց հասկանալու
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր։ Էնքան պատկերավոր ես նկարագրել, որ կարդալիս մարդ կարծես սեփական մաշկի վրա զգա էդ ամեն ինչը... տիրող լոքշի ծանր ու ասես անհաղթահարելի զգացողությունը...
    Շնորհակալություն
    Լոքշը փարատվում է հիշողություններով ու զգացումով, որ այդ ամենի մասին խոսել է պետք ու փորձում եմ խոսել...
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավես էր…սիրում եմ երբ ամեն ինչ պարզ է, բայցև խորը մտածելու առիթ է տալիս
    Նորից շնորհակալություն
    Ի դեպ կարող է Երևանցի Լուսոյին ճանաչու՞մ ես Կատակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 6. Փոքր ընդմիջում

    Ի դեպ – ըստ իմ դիտարկումների այդ մշտական հարցուփորձերը ունեն նաև որոշակի հետախուզական իմաստ: Նոր կոլեկտիվը, քանի որ պետք է արագորեն կարծիք կազմի նորեկի մասին, վերջինիս շրջապատը ուսումնասիրելու, ինչպես նաև նորեկին խոսեցնելու միջոցով փորձում է գոնե նախապես պարզե – ով է դիմացի կանգնածը…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 6. Փոքր ընդմիջում

    Lion ջան, չնայած այս գործերս առօրյա խնդիրներ են քննարկում, ներկայացնում որոշակի անկյունից, բայց այնուամենայնիվ սրանք զուտ գրական ստեղծագործություններ են, այնպես որ խնդրում եմ, որպեսզի քննարկվեն ոչ թե ստեղծագործություններում շոշափված երևույթները, որոնք տարբեր բացատրություններ ու տարբեր մեկնություններ կարող են ունենալ (օրինակ քո նշածն ակնհայտ ճշմարտություն է, որ հասու է բոլորին, ամենքը գիտեն, բայց ես դրա վրա ուշադրություն չեմ ուզել դարձնել, քանզի այս գործի շրջանակներում դա չէր կարևորը), այլ քննարկել միայն ու միայն ստեղծագործությունը, գրական գործը:

    Ես կարծում եմ, որ անհամեստություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ վստահ եմ, որ սրանք որոշակի գրական արժեք իրենցից ներկայացնում են և ուրեմն քննարկվելուց թող քննարկվի այդ գրական արժեքը (անկախ նրանից, կքննարկվի ու կգնահատվի բացասակա՞ն, թե՞ դրական):

    Շնորհակալություն ըմբռնմամբ մոտենալու համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 6. Փոքր ընդմիջում

    Իմ խորին համոզմամբ գրական ստեղծագործության գրական արժեքի կարևորագույն բաղադրատարրեից է նաև այն, թե ինչ հասարակական երևույթ է ընկած դրա տակ: Իսկ հասարակական երևույթը քննարկելն էլ կպարզի ստեղծագործության արժեքի, այսպես ասենք, մի մասը...

    Իսկ գրում ես, իրոք, լավ Թերությունդ ել ասեմ /ըստ ինձ, իհարկե/: Ստեղծագործություններդ երբեն չափազանց իդեալիստական են
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիները փոքր ժամանակ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 667
    Վերջինը: 04.06.2017, 15:02
  2. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  3. 14. Մեծ ընդմիջում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.11.2008, 18:00
  4. Նրանք այնքան փոքր են
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.09.2008, 14:31
  5. Փոքր Ծրագրեր
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 65
    Վերջինը: 25.01.2007, 10:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •