Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
... շարունակություն

* * *
.Գոքորը... Գոքորը զորամասի ամենահայտնի մարդկանցից մեկն է: Նա ամեն ինչով տարբերվում է մյուս զինծառայողներից: Տառացիորեն ամեն ինչով: Նրա արտաքինի մեջ ամենից առաջ աչքի են զարնում զինծառայողի համար անսովոր երկար մազերը: Գոքորն այն տղերքից է, որ քաղաքացիական կյանքում ամենայն հավանականությամբ կխուզի իր մազերն ու ամեն օր կսափրի ճաղատ գլուխը, դրանով իսկ առանձնանալով իրեն շրջապատողներից, դառնալով երևացող մարդ: Բայց զորամասում կարճ կտրված կամ խուզված մազերը սովորական երևույթ են, այնպես որ աչքի ընկնելու համար հարկավոր է հնարավորին չափ երկարացնել մազերը: Իհարկե ոչ այնքան, որ հարիր չլինի տղամարդուն: Գոքորը եվրոպական «սուտի-մուտի» մոդաներից հեռու, տղամարդկային բարձր արժանապատվություն ունեցող մարդ է, այնպես որ անհնար է, որ նրա մազերն այնքան երկարեն, որ նմանվեն... արդեն պարզ է թե ում մազերի երկարությանը: Բայց մինչև այդ տղամարդկային արժանապատվությունը չխախտող սահմանը նրա մազերը երկարում են: Միամտություն է կարծել, թե զորամասի հրամանատարությունը դա թույլատրում էր: Միամտություն է կարծել, թե նրանք դրա համար չէին «հանդիմանում» Գոքորին: Բայց նրա՝ զորամասում ունեցած հեղինակությունը ամրապնդվում էր նաև հենց այդ հանդիմանություններին դիմակայելուց: Միամտություն է կարծել, թե Գոքորին դուր էին գալիս երկար մազերը կամ այդ հանդիմանությունները անընդհատ լսելը, բայց իր հեղինակությունը, իր տղամարդկությունն ապացուցելու համար դա երևի թե անհրաժեշտ էր:
Գոքորը հաղթանդամ տղամարդ էր, մարդ, ում մեկ հարվածը կարող է լուծել շատ հարցեր, բայց նա այնքան ամուր հեղինակություն ունի, որ սովորաբար ծագած խնդիրները լուծում էր կա՛մ մեկ հայացքով, կա՛մ մեկ խոսքով: Այսպիսին էր այն Գոքորը, որ մտավ ննջասենյակ: Նրա ներս մտնելուն պես կտրվեցին ննջասենյակի բոլոր ձայները. բջջային հեռախոսի երաժշտությունը, Սամսոնենց քննարկումը, քնած տղերքի թուքը կուլ տալու ձայնը... Գոքորը խոսեց:
Բրավո, խոսք չունեմ, ես էլ եմ տածել բանակային պատմություններ գրելու մասին իհարկե մի այլ ուղղությամբ, բայց դեռ խմորման փուլում է, զորամասում լավ խմորված էր, եկա տուն, շատ թթվեց:
Այս կտորը չափազանց հյութեղ, կյանքից ու իրական էր, եթե ամբողջ գործը մշակես ու հասցնես այս մակարդակին, ինչը արդեն այս կտորից զգացվում ա, որ կարող ես, համոզված եմ, որ ժամանակակից հայ գրականության մեջ մեծ աժիոտաժ կառաջացնես… Կեցցես: