User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: 5. Հացի խնդիր

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    5. Հացի խնդիր

    5. Հացի խնդիր
    Զորամասում ամեն ինչ կանոնակարգված է: Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է ապրել այնպես, ինչպես մյուսները, սովածանալ նույն ժամին, որ ժամին մյուսները, կշտանալ ճիշտ նույնքան ուտելիս, որքան մյուսները...
    Մեր զորամասում օրվա ամենից սպասված ժամերն են առավոտյան 9:00-ն, ցերեկը 14:00-ն և երեկոյան 19:00-ն՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամերը: Այս ժամերին բոլոր զինծառայողները միահամուռ սովածացած մտնում են ճաշարան: Բայց այնքան էլ հաճելի ժամեր չեն 9:10-ը, 14:10-ը և 19:10-ը, քանի որ այս ժամերին զինծառայողները կշտացած դուրս են գալիս ճաշարանից: Եվ այնուամենայնիվ այդ երանելի տասական րոպեներին զինծառայողների մեծամասնությունը սպասում է անհամբեր. նախ, եթե անգամ իրենք դա արտաքուստ չեն գիտակցում, ապա ներքուստ զգում են, որ դրանք օրվա չարչարանքից հետո հանգստանալու հավելյալ րոպեներ են, հետո կարելի է հաց ուտել: Եվ բնավ կապ չունի թե այստեղի սնունդն ինչպիսին է: Սովորաբար այնքան քաղցած են լինում, որ չեն նկատում, որ ուտում են ճիշտ նույն ճաշից, ինչ երեք օր առաջ...
    Ընդհանրապես զինվորական ճաշարանն իր բազմազանությամբ չի փայլում: Ճաշացանկը, ինչպես և պետք էր սպասել, խիստ սահմանափակ է: Յուրաքանչյուր քիչ թե շատ ստաժավոր զինծառայող կարող է միանշանակ ասել, թե այդ օրը ճաշին ի՛նչ սուպ և ի՛նչ փլավ է ուտելու: Եվ ընդհանրապես զինվորական ճաշարաններից դժգոհելու տեղ զինծառայողները քիչ ունեն: Որպես օրինակ կարելի է ասել, որ այստեղ տիրում է շատ մարդասիրական մթնոլորտ. հրաշալի հայտնի է, թե զինծառայողներին ինչ քանակությամբ է պետք լցնել ճաշից, որպեսզի նա հասցնի այդ ճաշն ուտել տաս րոպեների ընթացքում: Հակառակ դեպքում պատկերացրեք թե ի՜նչ դժվարությամբ էր զինվորն իր ճաշով լի ամանը տանելու լվացման կետ, ի՜նչ դժվարությամբ էր հրաժարվելու իր դեռևս չկերած ճաշի մնացորդներից: Բարեբախտաբար այդպիսի խնդիր չկա...
    Ընդհանրապես մարդիկ ունակ են հարմարվելու միջավայրին: Բանակում մարդկանց մոտ այդ ունակությունն ավելի վառ է արտահայտված: Այնպես որ բոլոր զինծառայողները կարճ ժամանակում սովորում են սովածանալ ճիշտ ժամին, կշտանալ ճիշտ ժամին, կշտանալ ճիշտ քանակությամբ ճաշից, ուտել ճիշտ ժամանակամիջոցում, մետաղյա ամանների մեջ հմտորեն սառեցնել տաք ճաշը կամ թեյը (այս ամանները շատ մարդասեր են, քանի որ չեն թույլատրում մարդկանց սառը կերակուր ընդունել. նրանք խիստ ջերմակայուն են), սովորում են հացն ուտելու եղանակները, այսինքն բուխանկայակերպ հացերի փափուկ խմորը հանել և նետել՝ ուտել միայն չոր, այսինքն՝ միայն եփած, մասերը... Մի խոսքով ուտելու բոլոր եղանակները զինծառայողներն ընկալում են շատ արագ:

    * * *
    Յուրաքանչյուր զինծառայող ունի հացի խնդիր: Բոլորը ձգտում են հավելյալ (կամ փոխարինող) սնունդ ճարել: Քաղաքացիական սնունդը կա՛մ երազանք է, կա՛մ երազանքի իրականացում՝ կախված այն ճարվե՞լ է, թե՞ ոչ:
    Հացի խնդիրը լուծելու տարբեր եղանակներ կան: Յուրաքանչյուր զինծառայող, զորամասին հարմարվելուց հետո, որոնում ու գտնում է խնդրի լուծման իրեն ամենից հարազատ եղանակը: Խնդրի լուծում չգտնողները հարկադրված են լինում բավարարվել զինվորական ճաշարանի ճաշացանկով և ճաշաժամերով՝ սպասելով, թե երբ է գալու հերթական ՏՈՒԼԻԿը:
    ՏՈՒԼԻԿը զինվորների ամենից սիրած բաներից է: Տնային ՈՒտեստներով ԼԻ Կապոցից չի հրաժարվի և ոչ մի զինծառայող: Զինվորական ձանձրացնող ուտելիքը քաղաքացիական համեղ և մոռացված ուտելիքով թեկուզ մի քանի րոպե փոխելը իսկական վայելք է, տնից բերված ուտելիքը զինվորական ընկերների հետ կիսելը՝ հաճույք և հպարտություն: ՏՈՒԼԻԿն այնքան սպասված երևույթ է, որ երբեմն անհնար է լինում կողմնորոշվել, թե այս կամ այն զինծառայողն ավելի շատ տնեցիների՞ն է կարոտել, թե այդ ՏՈՒԼԻԿին... բայց արդեն շեղվեցինք, վերադառնանք մեր եղն ու բրնձին, որը զինծառայողի սեղանի վրա գերագույն վայելքի աղբյուր կլիներ...

    * * *
    Սամսոնն ու իր ընկերները՝ Խչոն ու Շավոն, գտել էին հացի խնդրի լուծման իրենց հարմար տարբերակը: Բոլորին հայտնի է, որ տաս դրամը առանձին ուտելիք չի կարող դառնալ, բայց այ եթե տասնյակ կամ հարյուրավոր տաս դրամներ իրար հետ կցես, ապա դա արդեն ուրիշ հարց է: Այսպիսով խնդրի լուծման հրաշալի տարբերակ: Ով ունի տաս դրամ, որն իրեն պետք չի, քանի որ մեկ է չի կշտացնելու, տալիս է Սամսոնին ու իր ընկերներին: Եթե պատահմամբ ունի իրեն պետք չեկող քսան, երեսուն կամ հիսուն դրամ, ապա ավելի լավ: Երեկոյան այդ ավելորդ գումարները հավաքելով Սամսոնենք ունենում էին կլորիկ գումար, որով կարող էին լուծել իրենց հացի խնդիրը: Ափսոս միայն, որ այդ գումարն այնքան շատ չէր լինում, որ դրանով լուծվեր բոլոր զինծառայողների հացի խնդիրը, այլապես բարեսիրտ Սամսոնն ու նրա ընկերները բոլորի հացի խնդիրը կլուծեին՝ գուցե անգամ արժանանալով նրանց օրհնանքին: Բայց դժբախտաբար գումարը չէր հերիքում...

    շարունակելի ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (28.08.2013), armen9494 (03.08.2013), Lyonik (25.10.2009), Mr. Annoying (18.08.2017), Արևածագ (09.11.2010)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    5. Հացի խնդիր - շարունակություն

    ... շարունակություն

    * * *
    Սամսոնն ու իր ընկերները հերթական անգամ լուծում էին հացի խնդիրը: Ընթրիքին չէին գնացել, քանի որ գիտեին, որ ավելի համեղ պատառ վայելելու հնարավորություն կա: Արդեն հանգստի ժամն էր: Զորամասում հնչել էր գիշերային քուն հրամանը և բոլոր զինծառայողները պառկել էին հանգստանալու: Սամսոնենց ննջասենյակում ևս բոլորը պառկել էին քնելու: Սամսոնին ու Խչոյին հյուր էր եկել Շավոն, որի մահճակալը հարևան ննջասենյակում է: Նրանցից ու Վրեժից բացի բոլոր զինծառայողները քնած էին, կամ էլ փորձում էին քնել: Իսկ Սամսոնենք քննարկում էին օրվա հացի խնդիրը: Խնդրի առաջին պահանջը արդեն իսկ լուծված էր՝ փողը հավաքել էին: Լուծված էր նաև խնդրի երրորդ պահանջը. որոշված էր, թե ո՞վ է գնալու անհրաժեշտ սննդամթերքն առնելու, իհարկե՝ Վրեժը: Մնում էր լուծել վերջին՝ հացն ուտելու պահանջն ու երկրորդ, ոչ պակաս կարևոր պահանջը՝ ընտրելը: Այո: Խնդրի երկրորդ պահանջն իրոք բարդ էր, պետք էր որոշել, թե այսօր ի՞նչ են ուտելու: Ու ննջասենյակում մոտ կես ժամ քննարկվում էր այդ հարցը...
    -Կարելի է լահմաջո ուտել:
    -Էս ժամին ու՞ր ղրկենք լահմաջո բերելու:
    -Մեկ կիլոմետրի վրայի մի հատ տեղ կա, լահմաջո սարքում են...
    -Էս դանդալոշին չգիտես, մինչև էդ ճամփեն ալարելով գա, լահմաջոն կսառի, սառն էլ բանի պետք չի:
    -Դե ուրեմն եկեք էսոր հաց ու շոկոլադ-կարագ ուտենք:
    -Հա, էդ լավ միտք ա...
    -Չէ է, չեմ սիրում, համ էլ ատամս ցավում ա...
    -Պանիր ուտե՞նք, կարող ենք ասել որ չեչիլ պանիր բերի, խանութում նոր են ստացել...
    -Լեննակա՞նի ա:
    -Հա:
    -Արժե:
    -Տո չէ է, էդ անտերը չի կշտացնում, չարազի տեղ գնում ա:
    -Լավ, բա ի՞նչ ուտենք:
    -Թող երշիկ ու բաստուրմա բերի, մեկ էլ սուջուխ կարելի ա:
    -Հա՛, հետն էլ կոլա:
    -Չէ, չարժի, երշիկեղենից հոգնել ենք: Ասենք թող ապխտած ձուկ բերի:
    -Դրա հոտն էլ ուշ ա անցնում:
    -Դե թող են պահածո ձկներից բերի:
    -Էդ բացելը ջանջալ ա:
    -Թթվասեր, կաթնաշոռ առնենք, խառնենք ու հացով ուտենք:
    -Էդ էլ ջանջալ ա: Համ էլ երևի չկշտացնի:
    -Սենց մինչև լուս կխոսենք: Եկեք պանիր, հաց ու երշիկ թող բերի...
    -Մեկ էլ թթվասեր...
    -Մեկ էլ կոլա...
    -Չէ՜, մտածեցի, եկեք էսօր էն յոգուրտներից ուտենք....
    -Տո՛ լա՜վ է...
    -Բա ի՞նչ ուտենք:
    Մինչ Սամսոնը, Խչոն ու Շավոն քննարկում էին, թե այդ օրն ինչ կարելի է ուտել, Վրեժը նստած համբերատար որոշմանն էր սպասում, իր սեփական ախորժակն ու ցանկությունները թաքցնելով ու մտքում մտածելով. «Տեսնե՞ս ինձ բան կհասնի, թե հյուրեր կունենանք...»: Մյուս զինծառայողները երևի թե քնած էին, համենայն դեպս այդ էր վկայում ննջասենյակում լսվող թուք կուլ տալու ձայնը, որը գալիս էր հերթով բոլոր մահճակալներին: Այդ թուք կուլ տալը երևի տեսած երազների հետևանք էր, թեև շատ նման էր սոված մարդու՝ թուքը կուլ տալու ձայնին: Բայց չէ, տղերքը կուշտ կերած ու հոգնած քնած էին, այնպես որ, նախ անհնար էր, որ նրանք արթուն լինեին ու լսեին Սամսոնենց շատ բարձր ձայները, երկրորդ, եթե անգամ արթուն լինեին, ապա այնքան կուշտ էին, որ դժվար թե նրանց ախորժակը բացվեր ու սկսեին սովածությունից թուքը կուլ տալ: Ու մինչ տղերք այսպես իրենց երազի մեջ թուքն էին կուլ տալիս, անցավ վաղուց սպասված կես ժամն ու Սամսոնենք վերջապես որոշում ընդունեցին ուտել հաց, պանիր և երշիկ՝ թթվասերով, իսկ վրայից կոլա խմել: Վրեժը տեղից վեր կացավ, որպեսզի հերթական անգամ ինքնակամ լքի զորամասը մոտակա խանութ այցելելու ու ամենօրյա ցանկով միևնույն սնունդը գնելով նորից վերադառնա: Վրեժը գնաց, իսկ Սամսոնենք պառկելով (Շավոն պառկեց Վրեժի մահճակալին) սկսեցին բջջային հեռախոսով բարձր երաժշտություն լսել ու քննարկել սնունդի իրենց կատարած ընտրության ճիշտ ու սխալ լինելը: Զինծառայողները շարունակում էին «լռության» մեջ «հանգիստ քնել», «երազում» հանգիստ կուլ տալով թուքն ու անգամ «չկասկածելով», որ իրենց ննջասենյակում շուտով «խնջույք» է լինելու: Ու այսպես անցնում էին րոպեներն ու աստիճանաբար մոտենում էր Վրեժի վերադառնալու ժամը...

    * * *
    Ննջասենյակի դուռը բացվեց ու ներս մտավ Գոքորը: Սա արտառոց երևույթ էր, որովհետև բոլորին հայտնի է, որ Գոքորն ինքը հազվադեպ է այցելություններ կատարում: Ավելի հաճախ ում հետ որ ուզում է խոսել, ինչ-որ մեկի միջոցով իր մոտ է կանչում: Բայց այս անգամ ննջասենյակի դուռը բացվեց և ներս մտավ ո՛չ ավել, ո՛չ պակաս Գոքորը:
    Գոքորը... Գոքորը զորամասի ամենահայտնի մարդկանցից մեկն է: Նա ամեն ինչով տարբերվում է մյուս զինծառայողներից: Տառացիորեն ամեն ինչով: Նրա արտաքինի մեջ ամենից առաջ աչքի են զարնում զինծառայողի համար անսովոր երկար մազերը: Գոքորն այն տղերքից է, որ քաղաքացիական կյանքում ամենայն հավանականությամբ կխուզի իր մազերն ու ամեն օր կսափրի ճաղատ գլուխը, դրանով իսկ առանձնանալով իրեն շրջապատողներից, դառնալով երևացող մարդ: Բայց զորամասում կարճ կտրված կամ խուզված մազերը սովորական երևույթ են, այնպես որ աչքի ընկնելու համար հարկավոր է հնարավորին չափ երկարացնել մազերը: Իհարկե ոչ այնքան, որ հարիր չլինի տղամարդուն: Գոքորը եվրոպական «սուտի-մուտի» մոդաներից հեռու, տղամարդկային բարձր արժանապատվություն ունեցող մարդ է, այնպես որ անհնար է, որ նրա մազերն այնքան երկարեն, որ նմանվեն... արդեն պարզ է թե ում մազերի երկարությանը: Բայց մինչև այդ տղամարդկային արժանապատվությունը չխախտող սահմանը նրա մազերը երկարում են: Միամտություն է կարծել, թե զորամասի հրամանատարությունը դա թույլատրում էր: Միամտություն է կարծել, թե նրանք դրա համար չէին «հանդիմանում» Գոքորին: Բայց նրա՝ զորամասում ունեցած հեղինակությունը ամրապնդվում էր նաև հենց այդ հանդիմանություններին դիմակայելուց: Միամտություն է կարծել, թե Գոքորին դուր էին գալիս երկար մազերը կամ այդ հանդիմանությունները անընդհատ լսելը, բայց իր հեղինակությունը, իր տղամարդկությունն ապացուցելու համար դա երևի թե անհրաժեշտ էր:
    Գոքորը հաղթանդամ տղամարդ էր, մարդ, ում մեկ հարվածը կարող է լուծել շատ հարցեր, բայց նա այնքան ամուր հեղինակություն ունի, որ սովորաբար ծագած խնդիրները լուծում էր կա՛մ մեկ հայացքով, կա՛մ մեկ խոսքով: Այսպիսին էր այն Գոքորը, որ մտավ ննջասենյակ: Նրա ներս մտնելուն պես կտրվեցին ննջասենյակի բոլոր ձայները. բջջային հեռախոսի երաժշտությունը, Սամսոնենց քննարկումը, քնած տղերքի թուքը կուլ տալու ձայնը... Գոքորը խոսեց:
    -Լսել եմ, տաքսի ունեք:
    -Ի՞նչ տաքսի:
    -Ձեզ հիմարի տեղ մի դրեք, ում եք ուղարկել հացի:
    -Հա՜, է՞դ էս ասում: Վրեժին:
    -Ի՞նչ ա բերելու:
    -Հաց, պանիր, երշիկ, թթվասեր, կոլա...
    -Ավելի լավ բան չէի՞ք կարող ուզել:
    -Դե...
    -Լավ, պրծանք: Հինգ հոգու բաժին կուղարկեք մոտս, քաղաքացիական հյուրեր ունեմ:
    -Բայց Գոքոր...
    -Բան ասի՞ր:
    -Դե... ուղղակի էդքան չկա, փողը քիչ էր:
    -Որ տենց ա, ինչքան կա կուղարկեք:
    -Գոքոր, բա մենք սովա՞ծ մնանք:
    -Բան ասի՞ր:
    -Ասում եմ, էսօր հաց չենք կերել էլի, դուք էլի շատից-քչից կերած կլինենք:
    -Յա՜:
    -Կեսն ուղարկենք, կեսը պահենք մեզ, հա՞:
    -Յա՜՞:
    -Գոքոր ուղղակի իսկականից սո...
    -Ասում եմ, յա՛:
    -Լավ Գոքոր, կուղարկենք:
    -Տղերքը խմելու բան ման են բերել: Էդքան էլ շատ չի, ձեզ չի հերիքի, դուք ուտելիքն ուղարկիք: Ուտելիք քիչ են բերել:
    -Լա՛վ Գոքոր:
    -Դե արագացրեք, նստած սպասում ենք:
    Ասաց գու գնաց Գոքորը: Գնաց՝ Սամսոնենց թողնելով մտատանջության ու լռության մեջ: Այդ գիշեր բջջայինով երաժշտություն ննջասենյակում էլ չլսվեց: Արդեն հազվադեպ էին լսվում նաև զինվորների թուքը կուլ տալու ձայները. նրանք արդեն խոր քնի մեջ հանգստանում օրվա տանջանքից ու տառապանքից:
    Գոքորն այդ օրվա իր հացի խնդիրը լուծեց:

    20.03.2007-23.03.2007

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (03.08.2013), comet (01.07.2009), Lyonik (25.10.2009), Mr. Annoying (18.08.2017), Progart (11.04.2019), stepanyanarg (19.05.2011), Արևածագ (09.11.2010)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 5. Հացի խնդիր

    Արտ, ինձ էնքան հոգեհարազատ ոճով ես գրել, ոնց որ ես գրած լինեմ։

    Ես էլ նմանտիպ մի բան ունեմ գրած, բայց մանկապարտեզիս մասին, որն, ի դեպ, շատ քիչ է տարբերվում քո նկարագրած բանակից...

    Շատ հետաքրքիր ու հեշտ էր կարդացվում։ Սիրում եմ, որ ստեղծագործության մեջ ավելորդ մանրամասներ ու ձգձգված հատվածներ չեն լինում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 5. Հացի խնդիր

    դե էլ ինչ երկար-բարակ ասեմ ...ամեն ինչ շատ լավ էր ու ամենակարևորը՝ բնական ու իրական...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 5. Հացի խնդիր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, ինձ էնքան հոգեհարազատ ոճով ես գրել, ոնց որ ես գրած լինեմ։

    Ես էլ նմանտիպ մի բան ունեմ գրած, բայց մանկապարտեզիս մասին, որն, ի դեպ, շատ քիչ է տարբերվում քո նկարագրած բանակից...

    Շատ հետաքրքիր ու հեշտ էր կարդացվում։ Սիրում եմ, որ ստեղծագործության մեջ ավելորդ մանրամասներ ու ձգձգված հատվածներ չեն լինում։
    Ժողովուրդ, փաստորեն ես մանկապարտեզու՞մ եմ ծառայում
    Շնորհակալ եմ Անահիտ ջան
    Ես էլ չեմ սիրում ձգձգված բաները, բայց չգիտեմ ինչու մտածում եմ, որ այս շարքում շատ եմ ձգձգում, երբեմն արհեստական
    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    դե էլ ինչ երկար-բարակ ասեմ ...ամեն ինչ շատ լավ էր ու ամենակարևորը՝ բնական ու իրական...
    Շատ շնորհակալություն
    Փորձել եմ չափազանցություններս այնքան անել, որ իրականի մեջ մնամ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (18.08.2017)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 5. Հացի խնդիր

    Չու՛կ, չսպանես ինձ, բայց էսօր նոր կարդացի:
    Մնացածը՝ հետո

  10. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 5. Հացի խնդիր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չու՛կ, չսպանես ինձ, բայց էսօր նոր կարդացի:
    Մնացածը՝ հետո
    Բյու՛ր, սպանելու եմ
    Բայց ինչի՞ համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 5. Հացի խնդիր

    հեշտ ու արագ է կարդացվում: Ազատ պատմվածքի ոճով է գրված, ոչ բոլորին է հաջողվում առանց ավելորդաբանությունների: Ինձ դուր եկավ դառը ճշմարտությունը…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 5. Հացի խնդիր

    Պարզ իրականություն

    Կյանքի դպրոց
    պետք է այս բաժինը այդպես կոչել
    Loading your personal settings....

  13. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 5. Հացի խնդիր

    Չուկ ջան, լավ էս գրել: մեկ էլ մնումա գրես, թե ծխախոտ ուզելու համար մարդիկ ինչ ստորությունների են դիմում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #11
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 5. Հացի խնդիր - շարունակություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ... շարունակություն

    * * *
    .Գոքորը... Գոքորը զորամասի ամենահայտնի մարդկանցից մեկն է: Նա ամեն ինչով տարբերվում է մյուս զինծառայողներից: Տառացիորեն ամեն ինչով: Նրա արտաքինի մեջ ամենից առաջ աչքի են զարնում զինծառայողի համար անսովոր երկար մազերը: Գոքորն այն տղերքից է, որ քաղաքացիական կյանքում ամենայն հավանականությամբ կխուզի իր մազերն ու ամեն օր կսափրի ճաղատ գլուխը, դրանով իսկ առանձնանալով իրեն շրջապատողներից, դառնալով երևացող մարդ: Բայց զորամասում կարճ կտրված կամ խուզված մազերը սովորական երևույթ են, այնպես որ աչքի ընկնելու համար հարկավոր է հնարավորին չափ երկարացնել մազերը: Իհարկե ոչ այնքան, որ հարիր չլինի տղամարդուն: Գոքորը եվրոպական «սուտի-մուտի» մոդաներից հեռու, տղամարդկային բարձր արժանապատվություն ունեցող մարդ է, այնպես որ անհնար է, որ նրա մազերն այնքան երկարեն, որ նմանվեն... արդեն պարզ է թե ում մազերի երկարությանը: Բայց մինչև այդ տղամարդկային արժանապատվությունը չխախտող սահմանը նրա մազերը երկարում են: Միամտություն է կարծել, թե զորամասի հրամանատարությունը դա թույլատրում էր: Միամտություն է կարծել, թե նրանք դրա համար չէին «հանդիմանում» Գոքորին: Բայց նրա՝ զորամասում ունեցած հեղինակությունը ամրապնդվում էր նաև հենց այդ հանդիմանություններին դիմակայելուց: Միամտություն է կարծել, թե Գոքորին դուր էին գալիս երկար մազերը կամ այդ հանդիմանությունները անընդհատ լսելը, բայց իր հեղինակությունը, իր տղամարդկությունն ապացուցելու համար դա երևի թե անհրաժեշտ էր:
    Գոքորը հաղթանդամ տղամարդ էր, մարդ, ում մեկ հարվածը կարող է լուծել շատ հարցեր, բայց նա այնքան ամուր հեղինակություն ունի, որ սովորաբար ծագած խնդիրները լուծում էր կա՛մ մեկ հայացքով, կա՛մ մեկ խոսքով: Այսպիսին էր այն Գոքորը, որ մտավ ննջասենյակ: Նրա ներս մտնելուն պես կտրվեցին ննջասենյակի բոլոր ձայները. բջջային հեռախոսի երաժշտությունը, Սամսոնենց քննարկումը, քնած տղերքի թուքը կուլ տալու ձայնը... Գոքորը խոսեց:
    Բրավո, խոսք չունեմ, ես էլ եմ տածել բանակային պատմություններ գրելու մասին իհարկե մի այլ ուղղությամբ, բայց դեռ խմորման փուլում է, զորամասում լավ խմորված էր, եկա տուն, շատ թթվեց:
    Այս կտորը չափազանց հյութեղ, կյանքից ու իրական էր, եթե ամբողջ գործը մշակես ու հասցնես այս մակարդակին, ինչը արդեն այս կտորից զգացվում ա, որ կարող ես, համոզված եմ, որ ժամանակակից հայ գրականության մեջ մեծ աժիոտաժ կառաջացնես… Կեցցես:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հացի բույրը
    Հեղինակ՝ Թամարա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 13.10.2014, 10:06
  2. Խնդիր .txt ֆայլերի հետ
    Հեղինակ՝ FC-MIKA, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2008, 16:16
  3. Խնդիր խաղից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.09.2008, 23:14
  4. Խնդիր 1
    Հեղինակ՝ linus, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.03.2007, 12:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •