Հարգելի Ազգային անվտանգություն, ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչի հիման վրա է Ձեր մեջ ձևավորվել այն կարծիքը, որ Ձեր այդ գրառումը «երևի կջնջենք», բայց ասեմ, որ այն ջնջելու համար ոչ մի պատճառ չունենք։
Ձեր կողմից ընդգծված մասերում ես ոչ մի վիրավորական բառ կամ արտահայտություն չտեսա. փաստերի արձանագրումը դեռևս վիրավորանք չէ։Ձեր գռառման մեջ դուք գրել եք որ պետք չէ ձեռ առնել նրանց բայց մի երկու տող վերև դուք հակասում եք ձեր խոսքերին ՆՇՈՒՄ ԵՄ......
<< Եթե շատ ուժեղ «թափ» ունի, արտասահմանցուն կստիպի «քյառթափոխ լինել», իսկ եթե չի կարողանում այն անել (և քանի որ ուրշ ոչինչ չեն կարողանում անել, որովհետև իրենք իրենց ասումն «տղեն ընչի պտի սովորի, սովորելը տղու բան չի») ստիպված նամակ է գրում հայրենիք և խնդրում. «Մամ ջան, Պապ ջան փող ղրգեք գամ ձեր մոտ», չնայած դժվար նամակ գրելու ունակություն ունենա երևի զանգելը ավելի ձեռնտու է: >>
Անձամբ ես, քաղաքացու գրառումը կարդալով, այդպիսի եզրակացության չեկա. եթե նրա արտահայտած տեսակետը Ձեր տեսակետին (որն ինձ համար, ճիշտն ասած, դեռևս պարզ էլ չէ)չի համընկնում, դա դեռ չի նշանակում, որ նա լուրջ չի վերաբերվում թեմային։ Ասեմ ավելին. եթե լուրջ չվերաբերվեր, դժվար թե այդքան ժամանակ ծախսեր նման երկարաշունչ գրառում կատարելու վրա։Ձեր գրառումը կարդալով ես հասկացա որ ՈՉ ՈՔ ԱՅՍ ԹԵՄԱՅԻՆ ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ և ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՃԻՇՏ ԵՆ ԱՆՈՒՄ ԹԵ ՈՉ.....![]()
Իսկ ընդհանրապես ֆորումի անդամների վերաբերմունքը որևէ թեմայի նկատմամբ շատ հաճախ կախված է լինում թեմայի առաջին գրառումից, տվյալ թեմայի հարցի ձևակերպման հստակությունից, կոռեկտությունից ու ճշգրտությունից։ Երբ մարդը կարդում է թեմայի առաջին գրառումը և միանգամից հստակ պատկերացում չի կազմում այն մասին, թե թեմայի հեղինակը հատկապես ինչ նկատի ունի այդ գրառումն անելով, ինչ է ակնկալում պարզել, բացահայտել՝ տվյալ հարցադրումն անելով, ապա պարզ է, որ նա շատ դեպքերում պարզապես կշրջանցի թեման՝ ավելի հասկանալի ու հետաքրքիր թեմա փնտրելով։ Այնպես որ նախքան ուրիշներին մեղադրելն ու նրանց պասիվությունից բողոքելը փորձեք թեմայի նկատմամբ հետաքրքրության պակասը Ձեր մեջ փնտրել։
Ասածս, իհարկե, չի նշանակում, որ թեման միայն այդ պատճառով կարող է հետաքրքիր չլինել. հնարավոր է նաև, որ մարդկանց գիտակցությունը չի բավարարում այսինչ կամ այնինչ թեմայի լրջությունը գիտակցելու համար, բայց այդ դեպքում նույնպես նրանց մեղադրելու իրավունք չունեք. եթե դա Ձեզ համար կարևոր ու մտահոգիչ հարց է, ապա փորձեք այնպիսի գրառումներ անել, որոնցով կփոխեք մարդկանց գիտակցությունը։ Ֆորումն այդ առումով բավական լայն հնարավորություններ է տալիս, օգտագործեք դրանք։
Իսկ ինչ վերաբերում է թեմային, ասեմ, որ, իմ կարծիքով, հեռուստատեսությամբ իրականությունը պատկերել միշտ էլ պետք է, բայց, օրինակ, «Կարգին հաղորդումը» (ինչպես նաև որոշ այլ նմանատիպ հաղորդումներ) դիտելիս ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ պատկերելով մեր ամոթալի իրականությունը, ոչ թե քննադատում են քյարթուներին, այլ կարծես կոչ են անում մարդկանց այդպիսին դառնալ, նմանվել այդ քյարթուներին։ Բան չունեմ ասելու, գուցե իրականում նրանց նպատակը բարի է և նրանց «քյարթուական նմանակումները» բոլորովին էլ քյարթուականությունը գովազդելու նպատակ չեն հետապնդում, բայց որ այդ հաղորդումն իրոք այդպիսի ազդեցություն է ունենում, փաստ է, որին ամեն օր բոլորս ականատես ենք լինում։ Նորից եմ ասում, գուցե հաղորդման կազմակերպիչները հակառակ նպատակն են հետապնդում, բայց նույնիսկ եթե այդպես է, ապա պետք է որ վաղուց նկատած լինեին, որ իրենց բարի մտադրությունները, մեղմ ասած, տեղ չեն հասնում, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ, ուրեմն հարկավոր է փնտրել պատճառը, այսինքն՝ պարզել, թե ինչն են սխալ անում, որ հակառակ ազդեցությունն է լինում, որ մեր ժողովուրդի քյարթու խավը, հաղորդման միջոցով իր պատկերը տեսնելով՝ դրանից բոլորովին էլ վատ չի զգում, չի ամաչում ու չի փորձում փոխվել, դեռ ավելին՝ տեղեկանում է քյարթուական արվեստի նորույթներին ու հմտություններին և շատ արագ յուրացնում դրանք։
Չգիտեմ, անձամբ ես այդ հաղորդումը դիտելիս հաղորդումն իրականացնողների կողմից քյարթուների նկատմամբ ծաղրական ու քննադատական վերաբերմունք չեմ զգում, և, չգիտեմ ինչու, կարծում եմ, որ և՛ Հայկոն, և՛ Մկոն իրենց առօրյայում շատ չեն տարբերվում իրենց կերտած կերպարներից։
Իսկ, օրինակ, Վարդան Պետրոսյանը, որն իր մանրապատումներում նույնպես ծաղրում է քյարթուներին, իմ կարծիքով, լրիվ այլ կերպ է մոտենում այդ հարցին։ Նրա ներկայացումներում ես բացահայտ տեսնում եմ հասարակության որոշակի արատների մերկացում, որն այլ կերպ կոչվում է երգիծանք։
Էջանիշներ