Ազգային Անվտանգություն ջան: Նախ ուզում եմ քեզ մի հարց ուղղել: Ի՞նչ կապ ուներ Gohar-ի տարիքը, կամ ինչու՞ չպետք է քննադատի… լավ անցած լինի:
Ես ասել եմ, որ պետք չէ ձեռ առնել նրանց: Միևնույն ժամանակ ես ասել եմ
Ծաղրելու կարիքը չկա, քանի որ բոլորն են այն տեսնում:
Եվ քանի որ բոլորն այն տեսնում են, ես գրել եմ այն ինչ տեսել եմ:
Հիմա ինձ մի հարց է հետաքրքում: Դու «ձեռ առնել» ասելով ի՞նչ ես հասկանում: Ես ձեռ առնելու երկու ձև գիտեմ, մեկը՝ մասսայական, բոլորի առջև մեկին խայտառակել, հումիլացիայի ենթարկել, իսկ մյուս ձևը՝ ավելի նեղ շրջապատում, ընկերների մեջ:
«Կարգին հաղորդումը» հանրությանը ցույց է տալիս այն, ինչ բոլորը տեսնում են: Զարմանալին այն է, որ հեց «քյառթուները» իրենք էլ են զվարճանում այդ հաղորդումը նայելուց:
Ես որ ասում եմ պետք չէ ծաղրել, նկատի ունեմ հեռուստատեսությամբ, քանի որ հեռուստադիտողները լինում են տարբեր տարիքի ովքեր դեռ նոր են հասունանում և այն կարող է խանգառել երեխայի մտածելակերպի վրա, այսինքն դեռահաս պատանին ձգտի «քյառթույությանը»: Ծաղրելի կարելի է թատրոններում, որտեղ դու տոմս ես գնում և այդ տոմսը գնելուց առաջ նախապես իմանում ես, թե ինչ բովանդակություն ունի ներկայացումը:
Հա մեկ էլ մի բան: Ազգային Անվտանգությու՛ն, դու իմ գրառումը վերլուծեցիր, ինչ-որ հակասական բաներ փնտրեցի, բայց երբևէ չասացիր թե դու՛ ի՞նչ կարծիքի ես այս հարցի շուրջ:

Հ.Գ. քյառթուներին «ձեռ առնելուն» վերջ տալը նույնն է ինչ, «Ապարանցիների» հետ կապված անեկդոտներ այլևս չլինեն: