Վայ, շատ ծանոթ բան ա, քանի որ միշտ տառապել եմ էս ցավով, միշտ բողոքում էի, որ ինձ չեն լսում իմ զրուցակիցները, ընդհատում են ինձ և գիտե՞ս ինչ պատասխան եմ ստացել: Այսպիսի. «անհետաքրքիր ես խոսում, երկար ես պատմում» , ահա այս պատասխանն եմ ստացել: Դրանից հետո փորձել եմ ինձ դնել իմ դիմացինի տեղը և նկատել եմ, որ երբ մարդ ինչ-որ բան ա պատմում ու պատմում ա ամենայն մանրամասնությամբ, որոնք առանց տեսնելու պատկերացնել բարդ ա՝ մարդ նյարդայնանում ա էդ մանրուքներից, ուզում ա մենակ պատմածիդ բուն իմաստը լսել:

Հասկանում եմ, լինում են դեպքեր, երբ ցանկանում ես ամենայն մանրամասնությամբ պատմել, որպեսզի զրուցակիցներդ լավ պատկերացնեն էն, ինչի մասին խոսում ես, դե բայց արի համաձայնի ինձ հետ, որ դրանք ավելորդություններ են: Որքան կարճ, լակոնիկ խոսես, այնքան ավելի մեծ հաճույքով քեզ կլսեն և նույնիսկ ընդհատել չեն հասցնի :

Ճիշտ ա, սենց ինձնից գոհ ասում եմ, դե բայց ես էլ չեմ դեռ թարգել իմ էդ վատ սովորությունը՝ ամենայն մանրամասնությամբ պատմել :