User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Քուն

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քուն

    Տարբեր գիտնականներ տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե քանի ժամ պետք է մարդը քնի: Ոմանք առանձին թվեր են սահմանում յուրաքանչյուր տարիքի համար, ոմանք էլ պնդում են, թե չափահաս դառնալուց հետո մինչև կյանքի վերջ անհրաժեշտ է 7 ժամ քնել: Ի՞նչ կարծիքի եք: Եթե իմ սեփական փորձից խոսեմ, ապա ուղեղս թարմ պահպանվում է միայն այն դեպքում, եթե աշխատանքային օրերին քնում եմ 8 ժամ, շաբաթ օրը՝ 9, իսկ կիրակի՝ 10-11:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.07.2017)

  3. #2
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    ես մի բան եմ նկատել
    եթե մի ժամանակաշրջանում քիչ եմ քնում, անպայման տեղը հանում եմ.

    շատ եմ քնում, իսկ երբ հոգնաց եմ կոմպլեքսիս համաձայն գործ չեմ ձեռնարկում.

    իսկ իմ մի ծանոթը ինձ ասում էի որ մարդ հավասար քանակությամբ է քնում. ինչ որ տոկոս կա .. այդ տոկոսաինությամբ. նույնիսկ եթե երկար ժամանակ քիչ քնես, միևնույնն է տեղը կհանես. (կամել դագաղի մեջ :Ճ)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Լոսի հետ համաձայն եմ, որ քնի պակասը անպայման լրացվում է հաջորդ օրերին սովորականից ավելի շատ քնելով կամ, համենայնդեպս, ավելի շատ քնելու ցանկությամբ։ Ինչու եմ այսպես ասու՞մ, որովհետև կոնկրետ ես, որքան էլ սովորականից քիչ քնեմ, միևնույն է, շուտ եմ արթնանում, այսինքն՝ ժամը գիշերվա 04.00-ին քնելու դեպքում էլ եմ ամենաուշը 07.00-ին արթնանում, ժամը 22.00-ին քնելու դեպքում էլ։ Ուրիշ հարց է, որ քիչ քնած ժամանակ արթնանալուց հետո ամբողջ օրը ինձ քնկոտ եմ զգում ու անաշխատունակ, բայց միևնույն է, առավոտյան երկար քնել չեմ կարողանում, նույնիսկ ցանկության դեպքում։ Այնպես որ քնիս պակասը լրացնելու համար ինձ մնում է միայն հաջորդ օրերին շատ շուտ պառկել քնելու, չնայած ես սովորաբար այդպես էլ անում եմ. իմ քնելու ժամը մոտավորապես ժամը 23.00-ն է։

    Ինչ վերաբերում է ժամերի քանակին, ապա իմ օրական նորման 6-8 ժամն է։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ այդ չափաբաժինն անհատական է, և այս հարցում չի կարելի ստանդարտ նորմա սահմանել ու դա տարածել բոլորի վրա։ Դե, բնական է, փոքրերը, ամեն դեպքում, ավելի շատ քնի կարիք պիտի ունենան, քան մեծահասակները։ Բայց նրանց համար էլ չի կարելի ստանդարտներ սահմանել, և ես համարում եմ, որ սխալ է երեխաներին զոռով քնեցնելը, երբ նրանք քնելու պահանջ չունեն, ինչը, ցավոք, հաշվի չեն առնում ինչպես շատ ծնողներ, այնպես էլ շատ մանկապարտեզի դաստիարակներ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին մանկապարտեզում ինձ ամեն օր ստիպում քնել այն դեպքում, երբ ես ցերեկը քնելու պահանջ բոլորովին չունեի , ու ոչ մի անգամ մանկապարտեզում քնած չկամ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    ես այնքան շատ եմ սիրում քնել...հատկապես առավոտյան....
    բայց ցավոք պետք է շուտ արթնանալ, իսկ երեկոյան երբեմն շատ ուշ եմ քնում, պարապում եմ... լինում է երբ պարկում եմ շուտ, բայց չեմ կարողանում քնել մինչև գիշերվա 4-5-ը ...անքնություն...

  6. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    39
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Շատ մարդիք կան, որ քնելու համար կարող են թողնել նույնիսկ կարևոր շատ գործեր...
    Բայց ես անձամբ քնել չեմ սիրում, դրա փոխարեն կարելի ա ավելի հետաքրքիր ու օգտակար բաներով զբաղվել: Էլ չեմ խոսում ցերեկը քնելու մասին:
    Մեզ տրված ժամանկը կյանքում շատ բաների չի հերիքում, էլ ուր մնաց շատ քնեմ:
    Ինձ թվում ա օրեկան 6,7 ժամ քնելը բավարար է ու դեռ մի բան էլ ավել:
    Բայց չեմ կարող ընդհանուր ասել, ես մարդկանց եմ ճանաչում, որոնք քնում եմ ամբողջ գիշեր ու որ թողնես ցերեկվա կեսն էլ քնած անց կկացնեն:
    Չգիտեմ, ոնց ա ճիշտ, շատ թե քիչ քնելը, բայց պետք ա ժամանակը ռացիոնալ օգտագործել...........

  7. #6
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    այ հենց նոր մտքիս եկավ
    հնարավոր է որ քիչ քնեղները կարծում են որ ժամանակը թանկ է և պետք բարձր գնահատել այն: իսկ իսկ այն մարդիկ, որոնց բնորոշ չե այս մտածելակերպը, հիմնովին տարբերվում են իրենց հոգեկան աշխարհներով. հնարավոր է որ կախված լինի մարդու օրվա որակից. անբախտները երևի շատ են քնում .. մի բանել անկողնում արթուն երազում գոնե 10 րոպե.
    չգիտեմ.. ուղղակի պտքեր են, որ գլխովս, կամ մի այլ օրգանով անցան..

  8. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քուն

    Մի անգամ մի գիտական ամսագրում հետաքրքիր հոդված կարդացի:

    Այնտեղ պատմում էին գերմանացիների կատարած մի փորձի մասին: 300-ից ավելի մարդու (կամավորների) 3 ամիս շարունակ փակել են ստորերկրյա մի տարածքում, որն արտաքին աշխարհից ամբողջովին առանձնացված է: Բոլորի մոտից հավաքել էին ժամացույցները, տարածքն ամբողջ ժամանակ լուսավորված էր էլեկտրական լույսով: Փաստորեն մարդիկ չէին կարող իմանալ թե երբ է ցերեկ, երբ գիշեր: Քնում էին, երբ նրանց քունը տանում էր, արթնանում էին, երբ քնից հագենում էին:

    Եվ հետաքրքիրն այն էր, որ բոլոր այդ մարդիկ սկսել էին ապրել այնպիսի ռեժիմով, որ կարծես թե օրը 25 ժամ ունենա: Եվ բոլորը միշտ եղել էին շատ առույգ, առողջ...

    Գիտնականները եզրակացրել էին, որ փաստորեն մեզ միշտ օրվա մեջ 1 ժամ պակասում է: Նրանք նաև սրանով էին բացատրել, որ կան մարդիկ, ովքեր գիշերներն են արթուն մնում (բու), կան որ ցերեկները...

    Որևէ մեկը այս փորձի մասին ավելի մանրամասն տեղեկություն ունի՞:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (04.08.2010)

  10. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Քնի համար անհրաժեշտ ժամանակը կախված է բազմաթիվ գործոններից.
    1. Սենյակում օդի մաքրությունից
    2. Ծովի մակերևույթից տեղանքի բարձրությունից (որքան ավելի բարձր է տեղանքը, այնքան ավելի քիչ ժամանակ է պետք քնից հագենալու համար)։
    3. Քնելիս մարդու հոգեվիճակից (հանգիստ, ներդաշնակ, հավասարակշռված վիճակում մարդ ավելի քիչ է քնում)։
    Կարծում եմ, որ այս հարցը քննարկելիս կարևոր է հաշվի առնել, որ քունը միայն մարմինը հանգստացնելու համար չէ։ Սակայն դա մատերիալիստական գաղափարներով կարծրացած գիտակցություն ունեցող մարդկանց խելքի բանը չէ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Կարևոր է նաև քնի որակը: Կոպիտ հաշվարկներով ցերեկային մակերեսային երկժամյա քունը նույն օգուտն է տալիս, ինչ գիշերվա մեկժամյա քունը:

  12. #10
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    ես հասկանում եմ, որ կյանքը հետաքրքիր է և երբեմն ոմանք համարում են ժամանակի զուր կորուստ քնելը, բայց դա սխալ է իմ կարծիքով...մարդ պետք է քնի ու գոնե մինիմալ չափով հանգստանա, միևնույն է հետագայում պակասը զգացնել կտա...

  13. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Քունը ակտիվ կյանքի մի այլ ձև է, որը շատ ավելի բազմազան է ու գործելու ավելի լայն հնարավորություններ է տալիս։ Ուղղակի պետք է կարողանալ օգտագործել այդ հնարավորությունները։ Ափսո՜ս, որ այն մոռացվել է ու քունը վերածվել է ժամանակի անիմաստ կորստի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Քունը ժամանակի անիմաստ կորուստ չէ, հակառակը, չքնելն է ժամանակի անիմաստ կորուստ: Չգիտեմ՝ կարո՞ղ եմ ասածս ճիշտ ձևակերպել: Ասենք, պարապելու վրա օրինակը բերեմ: Դու պետք է մի օրում 200 էջ սովորես և ևս 200-ը հաջորդ որը: Ասենք, այդ 200-ից 70-ը ստիպված ես լինում քնիդ հաշվին կարդալ: Նախ, ավելի շատ ժամանակ ես ծախսում այն ընկալելու համար, երկրորդ այնպես չի ընկալվում, ինչպես թարմ ուղեղով: Գիշերը քիչ ես քնում, գալիս է հաջորդ որը: Կիսաքնած վիճակում կարդում ես մյուս 200 եջը: Կարելի է ասել, որ դա էլ լավ չի ընկալվում: Ի՞նչ է ստացվում: 400 էջից միայն 130-ը լիարժեք գիտես: Իսկ եթե այն 70-ը թողնեիր հաջորդ օրվա, առավոտյան շուտ (նկատի ունեմ 7-8 ժամ քնելուց հետո) արթնանայիր, ավելի կենտրոնացած պարապեիր... լավ, եկեք ամենավատ տարբերակը վերցնենք, այսինքն՝ նորից 130 էջ, ապա օրվա վերջում կստացվեր, որ 260-ը 400-ից հասցրել ես:
    Ա'յ, եթե ամբողջ 400-ը պետք է մի օրում հասցնես, ուրիշ ճար չունես: Բայց շատ լավ է, եթե ամեն ինչ վերջին պահին չես թողնում: Նյարդերդ գոնե հանգիստ են լինում:

  15. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քուն

    Ամառը ընդամենը 3-4 ժամ, կամ ավելի քիչ, իսկ ձմեռը ինչքան էլ քնեմ քիչա

  16. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Իսկ այդ 3-4 ժամը քեզ բավարարու՞մ է:

  17. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քուն

    Ամառը այո, նույնիսկ շատ է, իսկ ձմեռը 8-12 ժամն էլ քիչ է

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեթարգիական քուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.07.2008, 20:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •