User Tag List

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Քուն

  1. #91
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց մի հատ ուրիշ էքսպերիմենտ եմ անում։ Առաջ մի յոթ ութ բաժակ օրական խեղդում էի։ Հիմա դրան օրական 2,0 կոֆեինի բենզոատն ա փոխարինել, մի շաթ 1,0 առավոտը մի հատ էլ ցերեկվա կողմը։ Կես ժամ-քառասուն րոպեից ակտիվությունը սկսվում ա, ու տևում ա 7-8 ժամ։ Ախպերս ասում ա ոնց որ կոկաինից հելնես նստես հերոյինի վրա
    SWTS

  2. #92
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էսօր Ֆեյսբուքում հանդիպեցի, մտածեցի` արժե էստեղ էլ դնել:
    Շատ կարևոր վիդեո էն մասին, թե ինչ վախենալու բաներ են տեղի ունենում մեր օրգանիզմի հետ քնի պակասի դեպքում։ Լսեք, սարսափեք ու լրջորեն մտածեք էս ամենի մասին։ Վերջում նաև խորհուրդ է տալիս, թե ինչ կարելի է անել քունը կարգավորելու համար։
    Ընդամենը մի քանի րոպե է, մի ալարեք, նայեք, իսկապես շատ կարևոր է.

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (03.09.2019), StrangeLittleGirl (02.09.2019), Varzor (03.09.2019), Արշակ (03.09.2019), Վիշապ (03.09.2019)

  4. #93
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էսօր Ֆեյսբուքում հանդիպեցի, մտածեցի` արժե էստեղ էլ դնել:
    Շատ կարևոր վիդեո էն մասին, թե ինչ վախենալու բաներ են տեղի ունենում մեր օրգանիզմի հետ քնի պակասի դեպքում։ Լսեք, սարսափեք ու լրջորեն մտածեք էս ամենի մասին։ Վերջում նաև խորհուրդ է տալիս, թե ինչ կարելի է անել քունը կարգավորելու համար։
    Ընդամենը մի քանի րոպե է, մի ալարեք, նայեք, իսկապես շատ կարևոր է.

    Լավն էր։ Լավ պորտատեղադրում ա էն գլուխ գովաններին, թե՝ չորս ժամ քունն ինձ հերիք ա։
    Ու ասենք էս իրա ասածների մի մասը ես ինքս ինձ վրա եմ նկատել. որ ուսանող ժամանակ գիշերները արթուն պարապում էի, գնում քննության, առավոտը բան չէի հիշում։ Տենց սկսեցի կիսատ պարապած գնալ, բայց գոնե պարապածս հիշել։ Կամ որ գիշերային չվերթներից հետո միշտ հիվանդանում եմ։ Ասենք մարդ ո՞նց կարա էլի էս սաղ բաներն իրա սեփական մաշկի վրա չնկատի։ Թե՞ ուրիշներն ավելի դիմացկուն են։

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (03.09.2019), Varzor (04.09.2019), Արշակ (03.09.2019), Վիշապ (04.09.2019)

  6. #94
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ գիտի, ո՞նց կարելի է խորը քնի տևողությունը ավելացնել: Ես խրոնիկ քնի խանգարման պրոբլեմ ունեի, հիմա քչից շատից քնում եմ օրը 7-9 ժամ, REM քունս ըստ գարմինիս 2-4 ժամ է, բայց խորը քունը մաքսիմում 40 րոպե է: Նորման ասում են ժամուկեսից երկու ժամ պիտի լինի:
    Քնի որակը ավելի կարևոր է, քան տևողությունը, մարդ կարող ա օրեկան 12 ժամ անհանգիստ, մակերեսային քուն ունենա ու մեռնի դրանից:
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.09.2019)

  8. #95
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ գիտի, ո՞նց կարելի է խորը քնի տևողությունը ավելացնել: Ես խրոնիկ քնի խանգարման պրոբլեմ ունեի, հիմա քչից շատից քնում եմ օրը 7-9 ժամ, REM քունս ըստ գարմինիս 2-4 ժամ է, բայց խորը քունը մաքսիմում 40 րոպե է: Նորման ասում են ժամուկեսից երկու ժամ պիտի լինի:
    Քնի որակը ավելի կարևոր է, քան տևողությունը, մարդ կարող ա օրեկան 12 ժամ անհանգիստ, մակերեսային քուն ունենա ու մեռնի դրանից:
    Ես էլ վախտին գառմինով քունս ստուգում։ Լինում էր որ խորը քունը ասենք 2 ժամ էր լինում, լինեում էր ընդհանրապես 30 րոպե ու որակական իմ վրա ոչ մի փոփոխություն չէի զգում։ Հետո թարգեցի դրան նայել։ Ինձ թվում ա էդքան էլ ճշգրիտ չեն դրա տվյալները։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (05.09.2019)

  10. #96
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ գիտի, ո՞նց կարելի է խորը քնի տևողությունը ավելացնել: Ես խրոնիկ քնի խանգարման պրոբլեմ ունեի, հիմա քչից շատից քնում եմ օրը 7-9 ժամ, REM քունս ըստ գարմինիս 2-4 ժամ է, բայց խորը քունը մաքսիմում 40 րոպե է: Նորման ասում են ժամուկեսից երկու ժամ պիտի լինի:
    Քնի որակը ավելի կարևոր է, քան տևողությունը, մարդ կարող ա օրեկան 12 ժամ անհանգիստ, մակերեսային քուն ունենա ու մեռնի դրանից:
    Մի բնական մեթոդ ասեմ, որ իմ վրա աշխատում ա: Իհարկե պիտի զգույշ լինել, որ չմրսել ու չհիվանդանալ ու մարմնին սովորացնել (շրջապատումս բոլորն էդպես են անում ու մարմինները ոնց որ թե սովորած լինի դրան). սենյակի ջերմաստիճանը բավական ցածր պիտի լինի: Աշնան ու ձմռան մասին ա հիմնականում խոսքս: Պատուհանն են մի քիչ կիսաբաց անում ու հովին մուշ-մուշ քնում են՝ տաք վերմակի տակ: Չգիտեմ ինչ ա անում էդ սառը օդը, բայց դրա տակ վերմակի մեջ մուշ-մուշ կուչ եկած վիճակում ես սկսել եմ ամենաարդյունավետ քունն ունենալ: 8 ժամ: Կարևոր ա՝ ժամը 22:00 քուն մտնելն ու 6-ին արթնանալը: Ամենաառողջ ֆրանսիացիների ռեժիմը դա ա: Որ ոչ ավելորդ քաշ են հավաքում, ոչ գլխացավեր ունեն, ոչ էլ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (04.09.2019), Վիշապ (05.09.2019)

  12. #97
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ՝ բարձի ջերմաստիճանն ա շատ կարևոր: Պիտի սառը լինի: Չեք զգացե՞լ՝ սառը բարձի վրա ինչ ավելի խորը քուն ա մտնվում, քան տաք բարձի՞: Ու ընդհանրապես՝ սառը բարձն ավելի հաճելի ա ու ներվեր հանգստացնող:

  13. #98
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բնական մեթոդ ասեմ, որ իմ վրա աշխատում ա: Իհարկե պիտի զգույշ լինել, որ չմրսել ու չհիվանդանալ ու մարմնին սովորացնել (շրջապատումս բոլորն էդպես են անում ու մարմինները ոնց որ թե սովորած լինի դրան). սենյակի ջերմաստիճանը բավական ցածր պիտի լինի: Աշնան ու ձմռան մասին ա հիմնականում խոսքս: Պատուհանն են մի քիչ կիսաբաց անում ու հովին մուշ-մուշ քնում են՝ տաք վերմակի տակ: Չգիտեմ ինչ ա անում էդ սառը օդը, բայց դրա տակ վերմակի մեջ մուշ-մուշ կուչ եկած վիճակում ես սկսել եմ ամենաարդյունավետ քունն ունենալ: 8 ժամ: Կարևոր ա՝ ժամը 22:00 քուն մտնելն ու 6-ին արթնանալը: Ամենաառողջ ֆրանսիացիների ռեժիմը դա ա: Որ ոչ ավելորդ քաշ են հավաքում, ոչ գլխացավեր ունեն, ոչ էլ:
    Էս վիդեոյում հենց ջերմաստիճանի մասին ասում ա։ Քնելու համար մարմինը պիտի ջերմաստիճանն իջեցնի։ Եթե շրջապատում հով ա, ավելի հեշտ ա դա անում։
    Իսկ քնելու ճիշտ ժամեր չկան։ Դա բավական անհատական ա։ Ավելին ասեմ՝ հենց վեցին արթնանալը բավական անառողջ բան ա։ Էս թեմայում մի տեղ հոդվածներ եմ դրել դրա մասին։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (04.09.2019)

  15. #99
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քնելու ճիշտ ժամեր չկան։ Դա բավական անհատական ա։
    ԻՀԿ, էդ մասով բնությունն ու կենսաբանությունը քեզ հետ համամիտ չեն։
    Մարդը նույնպես կենսաբանական ժամացույց ունի, որն ի դեպ անհատական կարելի է կարգաբերել՝ երկար տարիների փորձի շնորհիվ, բայց արի ու տես, որ էդ կարգաբերումները բնական պրոցեսների հետ այդքան էլ զուգահեռ չեն քայլում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. #100
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես չգիտեմ՝ ինչ բնության ու կենսաբանության մասին ես ասում ու որտեղից քեզ էդպիսի տվյալներ, բայց քնի ժամերը, ինչպես և այլ ֆիզիոլոգիական պարամետրեր (զարկերակային ճնշում, սրտի զարկեր րոպեում, հեմոգլոբին արյան մեջ և այլն) մի մարդուց մյուսը խիստ տատանվում են՝ իհարկե սահմանված նորմայի պայմաններում։ Ավելին՝ որոշակի իրավիճակներում նաև նույն անձի մոտ են փոփոխություններ լինում։ Մեջբերում եմ հին գրառումս, մեջն էլ հղում մի գիտահանրամատչելի հոդվածի, որտեղ մանրամասն բացատրվում ա քնելու ռիթմի՝ խիստ անհատական լինելու գիտական հիմնավորումները։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե չեմ ասում՝ գիշերը ցերեկ սարքել, ցերեկը՝ գիշեր: Բայց անգամ քնելու ու արթնանալու ժամերն են խիստ անհատական: Տո նույնիսկ նույն անհատի մոտ կարա փոխվի՝ կախված տարվա եղանակից, աշխարհագրական դիրքից ու զբաղվածության տեսակից: Չգիտեմ՝ ով ա ժամանակին որոշել, թե երբ պետք ա արթնանալ ու երբ պետք ա աշխատանքային օրը սկսել, բայց դա կործանարար հետևանքների ա բերել, որովհետև մարդիկ ուղղակի տարբեր են, ու դա պետք ա հասկանալ: Ասենք ես սաղ կյանքս մտածել եմ, որ սխալ եմ ապրում: Ինձ համար միշտ խնդիր ա էղել ութից առաջ արթնանալը ու տասից առաջ մտավոր աշխատանք կատարելը: Ի վերջո հանգել եմ էն եզրակացության, որ էդ սաղ տուֆտոց ա, չկա մի ժամ, որը ճիշտ ա սաղի համար: Բարեբախտաբար, վերջերս նաև գիտությունն ա ցույց տալիս, որ բուեր ու արտույտներ իրոք գոյություն ունեն։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.09.2019)

  18. #101
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չգիտեմ՝ ինչ բնության ու կենսաբանության մասին ես ասում ու որտեղից քեզ էդպիսի տվյալներ, բայց քնի ժամերը, ինչպես և այլ ֆիզիոլոգիական պարամետրեր (զարկերակային ճնշում, սրտի զարկեր րոպեում, հեմոգլոբին արյան մեջ և այլն) մի մարդուց մյուսը խիստ տատանվում են՝ իհարկե սահմանված նորմայի պայմաններում։ Ավելին՝ որոշակի իրավիճակներում նաև նույն անձի մոտ են փոփոխություններ լինում։ Մեջբերում եմ հին գրառումս, մեջն էլ հղում մի գիտահանրամատչելի հոդվածի, որտեղ մանրամասն բացատրվում ա քնելու ռիթմի՝ խիստ անհատական լինելու գիտական հիմնավորումները։
    Իրար ճիշտ չենք հասկանում։ Ես համամիտ եմ, որ քնի ժամը, տևողությունն ու որակը պայմանավորված են նաև խիստ անհատական գործոններով։ Բայց ընդհանուր պատկերի մեջ վերցրած էդ "անհատականությունները" շատ փոքր մաս են կազմում։ Ոնքանով կարդացել եմ, կան մարդիկ, որ ընդհանրապես չեն քնում։
    Կապ ունի ամեն ինչ՝ սկասած քնելու տեղի կառուցվածքային նյութերից ու վերջացրած նրանով, թե ինչ ես կերել։
    Բայց խոսքը ընդհանուր կենսաբանական պրոցեսների մասին էր։ Օրինակ՝ որոշ հորմոնների արտազատում, նյարդային համակարգի զգայունություն, լուսավորության ազդեցություն և այլն։
    Մեկա, մենք էլ ենք մեր օրգանիզմով կենդանի և մեծամասամբ ենթարկվում ենք կենդանական աշխարհի օրինաչափությունների։ Դա բնավ չի բացառում անհատականությունն ու բացառությունները
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #102
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրար ճիշտ չենք հասկանում։ Ես համամիտ եմ, որ քնի ժամը, տևողությունն ու որակը պայմանավորված են նաև խիստ անհատական գործոններով։ Բայց ընդհանուր պատկերի մեջ վերցրած էդ "անհատականությունները" շատ փոքր մաս են կազմում։ Ոնքանով կարդացել եմ, կան մարդիկ, որ ընդհանրապես չեն քնում։
    Կապ ունի ամեն ինչ՝ սկասած քնելու տեղի կառուցվածքային նյութերից ու վերջացրած նրանով, թե ինչ ես կերել։
    Բայց խոսքը ընդհանուր կենսաբանական պրոցեսների մասին էր։ Օրինակ՝ որոշ հորմոնների արտազատում, նյարդային համակարգի զգայունություն, լուսավորության ազդեցություն և այլն։
    Մեկա, մենք էլ ենք մեր օրգանիզմով կենդանի և մեծամասամբ ենթարկվում ենք կենդանական աշխարհի օրինաչափությունների։ Դա բնավ չի բացառում անհատականությունն ու բացառությունները
    Դե սաղ հարցն էն ա, որ նորման կարա տատանվի ասենք երեկոյան իննից մինչև տասներկուսը֊մեկը, իսկ առավոտյան արթնանալը՝ յոթից մինչև տասը։ Այսինքն, բավական լայն տատանումներ կան, իսկ որոշ տեղերում գործը, օրինակ, ուղիղ ժամը ութից ա սկսվում։ Էն անձը, ում անհատական ժամացույցը էդ ժամին դեռ քնած ա, ուզում ա հիսուն տարի նույն գործն անի, մեկ ա, ժամը ութին քնած ա լինելու։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.09.2019)

  21. #103
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե սաղ հարցն էն ա, որ նորման կարա տատանվի ասենք երեկոյան իննից մինչև տասներկուսը֊մեկը, իսկ առավոտյան արթնանալը՝ յոթից մինչև տասը։ Այսինքն, բավական լայն տատանումներ կան, իսկ որոշ տեղերում գործը, օրինակ, ուղիղ ժամը ութից ա սկսվում։ Էն անձը, ում անհատական ժամացույցը էդ ժամին դեռ քնած ա, ուզում ա հիսուն տարի նույն գործն անի, մեկ ա, ժամը ութին քնած ա լինելու։
    Միանշանակ համամիտ եմ։ Ու էդ դեպքում "փրկությունը" մեկն է՝ գտնել գործ, որ անձնական բիոռիթմի հետ համընկնի

    Հ․Գ․
    Ես էլ եմ "բու" և երկար տարիներ քնել եմ օրական 4-5 ժամ, երբեմն էլ երկու օրվա մեջ 5-6 ժամ։ Ժամանակին որևէ բան չէի զգում, բայց դե տարիներն իրենց դերը խաղացին
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  22. #104
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ համամիտ եմ։ Ու էդ դեպքում "փրկությունը" մեկն է՝ գտնել գործ, որ անձնական բիոռիթմի հետ համընկնի

    Հ․Գ․
    Ես էլ եմ "բու" և երկար տարիներ քնել եմ օրական 4-5 ժամ, երբեմն էլ երկու օրվա մեջ 5-6 ժամ։ Ժամանակին որևէ բան չէի զգում, բայց դե տարիներն իրենց դերը խաղացին
    Կամ էլ գործատուները պետք ա մի քիչ ճկուն լինեն Ասենք մեզ մոտ առավոտը ութից դասեր կան։ Ո՛չ դասախոսը, ո՛չ ուսանողները արթուն չեն էդ ժամին։

    Դե 4-5-6 ժամը մի քիչ շատ քիչ ա, քրոնիկ քնապակաս ա։ Անհատական նորմաները 7-9 ժամի արանքում ա, տարիքի հետ էլ փոխվում ա։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.09.2019)

  24. #105
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ գործատուները պետք ա մի քիչ ճկուն լինեն Ասենք մեզ մոտ առավոտը ութից դասեր կան։ Ո՛չ դասախոսը, ո՛չ ուսանողները արթուն չեն էդ ժամին։
    Դե ամեն գործատու չէ, որ իրեն կարող է ճկունություն թույլ տալ։ Պատկերացնում ես, ասենք հրշեջները կամ զինվորները ճկուն գրաֆիկով քնեն ու զարթնեն
    Միշտ մոտս հարց է առաջացրել, թե ինչու են դասերը շուտ սկսվում։ Չէ ո՞ր երկրորդ հերթ հասկացություն էլ կա, երեկոյան կրթություն կար ժամանակին։
    Ու հետո հասկացա, որ համակարգն իր համար կառավարելի և ստանդարտ կաղապարով է պահանջում։ Որքան շուտ զարթնես, այնքան շատ կարող ես բանել ստանդարտ գործատուի համար։
    Պապս էլ մի խոսք ուներ․ "Կյանքում շահում է առավոտ շուտ զարթնողը, մեկ էլ շուտ ամուսնացողը" Ստացվում է ես էդ շահերից զրկված եմ Էդ խոսքն ըստ իս կաղապարային միջավայրն է "շահեցնում", կամ էլ ընդհանրապես գալիս է վաղ միջնադարից։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե 4-5-6 ժամը մի քիչ շատ քիչ ա, քրոնիկ քնապակաս ա։ Անհատական նորմաները 7-9 ժամի արանքում ա, տարիքի հետ էլ փոխվում ա։
    Ես զգում եմ, որ երբեմն 10-12 ժամն էլ է քիչ լինում՝ կախված նախորդ օրվա բեռնվածությունից։ Մի 4-5 տարի առաջ հեչ պետքս չէր՝ 48 ժամ չէի քնում ու չէի նեղվում, բայց հիմա 48 ժամ չքնելու դեպքում ուղղակի օդերով եմ լինում։ Դե ծերացել եմ, հո զոռով չի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեթարգիական քուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.07.2008, 20:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •