Որոշ դեպքում ես եմ ճիշտ, իսկ միորոշ դեպքում էլ Դուք:
Որոշ դեպքում ես եմ ճիշտ, իսկ միորոշ դեպքում էլ Դուք:
Ժող, մի բան էլ ասեմ: Քունը նաև ծերանում է: Ասենք նորածինը քնում է մի 20 ժամից ավելի ու ինչքան մարդը մեծանում է՝ քնի պահանջը նվազում է: Դրա գիտական բացատրությունը կապվում է աճի հորմոնի արտադրության հետ: Իսկ այդ հորմոնը արտադրվում է միայն քնի դանդաղ ցիկլում (հատկապես 4-րդ-ում): Իսկ քնի արագ ցիկլում մարդը հենց հանգստանում է և տեսնում է երազներ: Այսինքն ինչքան տարիքով է մարդը այդքան աճի հորմոտի կարիքը չի զգում և այդքան փոքրանում է քնի դանդաղ ցիկլի տեսակարար կշիռը ամբողջ քնած ժամանակահատվածում և համապատասխանաբար աճում է արագ ցիկլինը: Այսպիսով մարդը շան գտնվելով արագ ցիկլում շուտ հանգստանում է և արագ արթնանում: Հուսով եմ կարողացա բացատրել ցանկացածս:
Սա էլ մարդու քնի ցիլկերի գրաֆիկը՝
Եգանյան Նունե (10.09.2010), ՆանՍ (27.08.2010)
Քնկոտությունը հիվանդությո՞ւն ա։-
Արդեն մի շաբաթից ավել կլինի, ինչ ռեժիմս խառնվել ա իրար, չեմ կարողանում ինձ կարգի բերել, գիշերը 8-9ժամ քնում եմ, բայց ցերեկը էլի հոգնած եմ, մի 3ժամ էլ ցերեկն եմ քնում, ու դրանից հետո էլ չեմ կարողանում կենտրոնանալ մի բան անելու վրա, մտածում եմ մենակ քնելու մասին։
Քնի հիգենիան աշխատում եմ պահպանել, մի քանի օր էլ ինտերնետից , հեռախոսից ու կոմպից հրաժարվեցի, բայց էլի օգուտ չկար, ավելի վատացավ :/
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Իմ մոտ էլ ա մի քանի անգամ եղել:
Տարբեր ձևերով ձգձգում էի քնելը, ասենք կոֆե էի խմում կամ ինչ-որ բան կարդում: Ահագին համառություն էր պետք, մի քիչ դժվար ա սկիզբը, բայց հետո սկսում ես ավելի քիչ քնել ու անցնում ա:
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
էս վերջերս ես էլ էղել են օրեր, որ 13-14 ժամ քնել եմ ընդհատումներով։ Հետո սնվելուս սկսեցի ուշադրություն դարձնել, հիմա հիմնականում թեթև-բուսական եմ սնվում, համ էլ զբաղվածոտ եմ ցերեկները, ահագին կարգավորվել ա։ Կարծում եմ՝ շոգն էլ իր դերն ունի էդ քնկոտության մեջ։
Mr. Annoying (28.07.2017), Progart (27.07.2017)
Մի քանի օրն ահագին քիչ ա, ավելի երկար ժամանակ ա պետք, որ օրգանիզմդ հարմարվի նոր ռեժիմին, ու ըստ այդմ՝ քունդ էլ կարգավորվի։ Իսկ ցերեկները քնելուց հետո ավելի չես քնկոտանու՞մ։ Ինձ մոտ, օրինակ, միշտ տենց ա. հենց քնեցի, լրիվ եմ բժժում։ Դրա համար ինչքան էլ քունս տանի, աշխատում եմ չքնել ցերեկը։ Ու ընդհանրապես ցերեկը քնելու համար չի նախատեսված ։ Երևի էդտեղ մի բան կա, էլի։
Նաև պետք ա հաշվի առնել, որ բացի քնի քանակից, նաև որակն ա կարևոր, օրինակ՝ թե որ ժամերին ես քնում։ Ընդհանրապես ասում են՝ ցանկալի ա նենց պառկել, որ տասնմեկին արդեն քնած լինես, կարծեմ ամենալիարժեք քունը տասնմեկից սկսած մի քանի ժամն ա։ Տենց ճշգրիտ չեմ հիշում, բայց մոտավորապես տենց էր։ Էդ առումով իդեալականը տասից վեցը քնելն ա, կամ գոնե տասնմեկից յոթը։ Ասենք, եթե ժամը գիշերվա տասներկուսից հետո քնես, թեկուզ ինը–տասը ժամ քնես, դա որակական առումով զգալի չափով զիջում ա ասածս շուտ քնելու, շուտ արթնանալու ռեժիմին։ Ամեն դեպքում փորձի, տես։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Progart (29.07.2017)
Ի դեպ, սուրճի հետ կապված մի բան ասեմ։ Էդ զուտ իմ դիտարկումն ա, որևէ տեսակի գիտական հիմք չունի, բայց գուցե քեզ օգնի։
Ուրեմն հայ կանանցից շատերի ճնշումը շատ ցածր ա՝ 90/60: Համաշխարհային բժշկական գրականության մեջ սա համարվում ա շոկային ճնշում։ Բայց արի ու տես, որ հայ կանանց ուշքը տեղն ա էդ ճնշմամբ։ Պատճառների մասին չգիտեմ, թե ինչու ա տենց, պետք ա հետազոտել ու պարզել։ Բայց փաստն էն ա, որ էսպիսի ճնշում ունեցողներն օրվա ընթացքում բավական քնկոտ են։ Ուրեմն ի՞նչ անել։ Ուղղակի պետք ա սուրճ խմել։ Չափավոր քանակով սուրճն առողջությանը վնաս չի (այ սա գիտականորեն հաստատված ա): Գուցե փորձես գտնել սուրճի էն քանակը ու ժամանակը, որ քեզ օգուտ ա տալիս: Օրինակ ես հիմնականում օրը երկու բաժակ եմ խմում (մեկ-մեկ երեք՝ կախված տարվա եղանակից, գիշերը վատ քնելուց, ուղեղի ծանր աշխատանք կատարելու անհրաժեշտությունից և այլն)։ Առաջին բաժակը խմում եմ առավոտյան՝ նախաճաշի հետ կամ առանց, որպես առաջին բան, որ մտնում ա ստամոքսս։ Իսկ երկրորդը՝ ճաշից հետո։ Եթե երրորդի անհրաժեշտություն ա լինում, ցերեկը ուշոտ, բայց երբեք ոչ մի դեպքում երեկոյան վեցից հետո ոչ մի կաթիլ սուրճ չեմ խմում, որ քունս չխանգարվի։
Հիմա դու կարող ես էս սխեմային հետևել, բայց ավելի կարևոր ա, որ գտնես, թե ինչն ա քեզ մոտ աշխատում։ Մասնավորապես, առավոտյան ամեն ինչից առաջ սուրճ խմելն իմ դեպքում շատ սպեցիֆիկ ա։ Մարդկանց մեծ մասն արթնանալուց հետո առաջին երկու-երեք ժամերի ընթացքում սուրճի կարիք չունի։
Իհարկե չեմ ասում՝ գիշերը ցերեկ սարքել, ցերեկը՝ գիշեր: Բայց անգամ քնելու ու արթնանալու ժամերն են խիստ անհատական: Տո նույնիսկ նույն անհատի մոտ կարա փոխվի՝ կախված տարվա եղանակից, աշխարհագրական դիրքից ու զբաղվածության տեսակից: Չգիտեմ՝ ով ա ժամանակին որոշել, թե երբ պետք ա արթնանալ ու երբ պետք ա աշխատանքային օրը սկսել, բայց դա կործանարար հետևանքների ա բերել, որովհետև մարդիկ ուղղակի տարբեր են, ու դա պետք ա հասկանալ: Ասենք ես սաղ կյանքս մտածել եմ, որ սխալ եմ ապրում: Ինձ համար միշտ խնդիր ա էղել ութից առաջ արթնանալը ու տասից առաջ մտավոր աշխատանք կատարելը: Ի վերջո հանգել եմ էն եզրակացության, որ էդ սաղ տուֆտոց ա, չկա մի ժամ, որը ճիշտ ա սաղի համար: Բարեբախտաբար, վերջերս նաև գիտությունն ա ցույց տալիս, որ բուեր ու արտույտներ իրոք գոյություն ունեն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ