User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Քուն

  1. #46
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր տեղեկություններ

    Քնի չորս փուլերը


    Չորրորդ փուլը բնութագրվում է դելտա-ալիքների արձակմամբ և սկսվում է քուն մտնելու պահից մոտ 30 րոպե անց: Սա ամենախորը քնի փուլն է, որում ընդամենը 20 րոպե մնալուց հետո քնածը վերադառնում է մակերեսային քուն: Թեև այդ պահին ուղեղի ալիքների նկարագիրը շատ նման է առաջին փուլում ունեցածին, բայց այստեղ շատ դժվար է քնածին արթնացնել: Սա, այսպես կոչված, ԱԱՇ փուլն է (աչքերի արագ շարժում), որի ընթացքում էլ հենց այցելում են ամենապարզորոշ երազները: 10-20 րոպե տևող ԱԱՇ-ից հետո քնածը նորից անցնում է վերոհիշյալ բոլոր փուլերով:

    Այս ցիկլը գիշերվա ընթացքում կարող է բազմիցս կրկնվել:
    Ես միշտ 4-րդ փուլում եմ , քանի որ հենց աչքերս փակում եմ արդեն պարզորոշ երազներ եմ տեսնում , մեկը մյուսին հաջորդող ու որ կողքիս ատոմային ռումբ էլ պայթի , միևնույն է չեմ արթնանա / դրա համաար էլ հեռուստացույցս միշտ գիշերները "գոռում" է ու անջատվում է միայն առավոտյան /

  2. #47
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Քուն

    Եվս մի քանի հետաքրքիր տեղեկություններ


    – Արդյո՞ք աշխատում է քնած մարդու ուղեղը։

    Դեռևս ոչ վաղ անցյալում նույնիսկ շատ հեղինակավոր գիտնականներ, հատկապես ֆիզիոլոգներ, կարծում էին, որ երբ մարդ քուն է մտնում, ապա նրա գլխուղեղի նյարդային բջիջները (նեյրոնները) դադարեցնում են իրենց աշխատանքը, արգելակվում են և հանգստանում։ Իսկ արթնանալիս նեյրոնները նույնպես «արթնանում» և սկսում են գործել։ Հենց արգելակումն էլ համարվում էր քնելիս մարդու հանգստանալու մեխանիզմը։ Եվ իսկապես, 7-8 ժամ տևող նորմալ քնից հետո մարդիկ իրենց թարմացած ու եռանդով լի են զգում, ֆիզիկապես, հաճախ նաև հոգեպես, իրենց հանգստացած են զգում։

    – Բայց արդյո՞ք քնած ուղեղը հանգստանում է հենց արգելակման մեխանիզմի շնորհիվ։

    Սկսած մեր դարի 50-ական թվականներից կատարվել են մի շարք հայտնագործություններ, որոնք վկայում են, որ հիշյալ տեսակետը շատ հեռու է իրականությունից, ժամանակակից մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ, եթե ոչ ավելի, նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի պայմաններին։ Պարզվում է, որ քուն մտնելիս և քնած ժամանակ մարդու գլխուղեղն աշխատում է նույնքան ակտիվորեն, որքան և արթուն վիճակում, իսկ քնի, այսպես կոչված, «արագ» (երազային, պարադոքսալ) փուլերում՝ նույնիսկ շատ ավելի եռանդով, քան արթնության վիճակում։ Քնելիս ուղեղի աշխատանքը ոչ թե արգելակվում է, այլ վերակառուցվում։

    Իսկ աշխատող նեյրոնների թիվը նույնքան մեծ է, որքան և արթուն վիճակում։ Երազային փուլերում հատկապես ակտիվ է դառնում քնած մարդու, գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը։ Քնած մարդու հոգեկան գործունեությունը դառնում է ավելի արագընթաց և հուզականորեն հարուստ, իսկ այդպիսի հոգեկան գործունեություն հնարավոր է միայն ուղեղանյութի մեծ զանգվածների աշխատանքի շնորհիվ։ Քնած ուղեղն, այո, հանգստանում է, բայց հանգստանում Է իր աշխատանքի բնույթը փոխելու միջոցով։ Դրան նպաստում Է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար։

    – Որո՞նք են մարդու հիմնական հոգեվիճակները։

    Մարդու կյանքը հոգեվիճակների հերթափոխություն Է։ Դրանք հիմնականում երկուսն են` արթնություն և քուն։ Այդ վիճակների հերթափոխությունը մենք տեսնում ենք արդեն նորածին երեխաների մոտ, որոնք թեև մեծ մասամբ քնած են լինում, բայց ունենում են կարճատև արթնության փուլեր, երբ սնունդ են ընդունում և նորից քուն են մտնում։ Բայց արդեն կյանքի ստաժին ա֊միսներին արթնության փուլերը քանի գնում ավելի երկարատև են դառնում։ Կյանքի սկզբնական շրջանում երեխան հիմնականում գտնվում է անգիտակցական վիճակում։ Այնուհետև ծագում Է գիտակցությունը, որի առկայությունն ապացուցվում է նրանով, որ անհատը կարողանում է հաշիվ տալ իրեն իր ապրումների և գործողությունների մասին, կարողանում է տեղորոշել իրեն տարածության և ժամանակի մեջ։ Արթուն վիճակն, այսպիսով, ունի իր մակարդակները սկսած աղոտ գիտակցության աստիճանից մինչև արտաքին երևույթների և սեփական անձի հստակ գիտակցումը։

    Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։ Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր (քնի) վիճակի մեկ փուլից մյուսին մինչև արթնանալը։ Հետազոտությունները պարզել են, որ գոյություն ունի քնի երկու տեսակ, այսինքն քնած վիճակի երկու ենթատեսակ՝ «դանդաղ» (կամ «օրթոդոքսալ») և «արագ» («պարադոքսալ» կամ երազային) քուն։ «Արագ» քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22 տոկոսը, աչքերն արագ շարժումներ են կատարում և, ինչպես պարզվում է, քնածը հիմնականում տեսողական պատկերներից կազմված երազներ է տեսնում։ Նա ունենում է նաև լսողական, շոշափելիքի և այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկերները։ Այս պատճառով էլ ավանդաբար ասում են, որ մարդը «երազ է տեսնում», բայց չեն ասում, թե նա «երազ Է լսում», թեև հոգեբանորեն դա ևս ճիշտ Է։ «Դանդաղ» քնի փուլում ևս կան հոգեկան ապրումներ, բայց դրանք հիմնականում անպատկեր են և, ինչպես ենթադրում են, ունեն վերացական մտածողության բնույթ։ Հենց այս փուլում Է, որ որոշ թվով քնած մարդիկ բարձրաձայն խոսում են՝ շարունակելով քնած մնալ։ Քնածի խոսքի ուսումնասիրությունը որոշակի հետաքրքրություն Է ներկայացնում մարդու ենթագիտակցության առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։ Ավելացնենք, որ քնի օրթոդոքսալ փուլն, իր հերթին, ըստ խորության ունի չորս մակարդակ, որոնց միջև ֆիզիոլոգիական և հոգեբանական տարբերություններն ակնհայտ են։

    Ի վերջո, կան նաև հոգեկանի հատուկ վիճակներ, այսպես կոչված, «տրանսի» տեսակներ, որոնցում նույնպես մարդիկ կարող են հայտնվել, սովորաբար, կարճատև ժամանակահատվածներում։ Դրանցից Է, օրինակ, մարդու հիպնոսացված վիճակը, որը նախկինում սխալմամբ նույնացնում Էին քնի հետ և «հիպնոտիկ քուն» էին անվանում։ Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիպնոսն Էապես տարբերվում Է քնի ինչպես դանդաղ, այնպես Էլ «արագ» փուլերից, քանի որ հիպնոսացված վիճակում գտնվող մարդը ընտրականորեն շատ զգայուն Է հիպնոլոգի խոսքի նկատմամբ, նրա հետ ունի հատուկ տեսակի կապ։ Հիպնոսի և ներշնչման միջոցով մարդու մեջ կարելի Է շատ էական հոգեբանական և նույնիսկ ֆիզիոլոգիական փոփոխություններ առաջ բերել, բուժել, նոր գիտելիքներ սովորեցնեք, մղել զանազան գործողությունների։

    Ինչպես տեսնում ենք, մարդու հոգեկան գործունեությունը և կյանքի ընթացքում առաջ եկող հոգեվիճակները մեծաթիվ են, խիստ բարդ ու դրանց իմացությունն անհրաժեշտ Է մարդուն հասկանալու և օգնելու համար։ Հոգեվիճակների ուսումնասիրությունն ունի և գիտական, և գործնական մեծ նշանակություն։
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  3. #48
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Նկատել եմ, որ նորմայից շատ ու նորմայից քիչ քունն ինձ վրա նույն ազդեցությունն է ունենում։ Օրինակ, իմ նորման մոտ 6-8 ժամն է, բայց, ասենք, եթե քնեմ 4-5 ժամ և 9-10 ժամ, երկուսի դեպքում էլ լրիվ նույն ձևի բժժած եմ դառնում . բացարձակապես ոչ մի տարբերություն...
    Հետաքրքիր է, ուրիշների մո՞տ ոնց է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատել եմ, որ նորմայից շատ ու նորմայից քիչ քունն ինձ վրա նույն ազդեցությունն է ունենում։ Օրինակ, իմ նորման մոտ 6-8 ժամն է, բայց, ասենք, եթե քնեմ 4-5 ժամ և 9-10 ժամ, երկուսի դեպքում էլ լրիվ նույն ձևի բժժած եմ դառնում . բացարձակապես ոչ մի տարբերություն...
    Հետաքրքիր է, ուրիշների մո՞տ ոնց է։
    Իսկ ես էլ նկատել եմ, որ եթե 8 ժամից քիչ եմ քնում, ասենք 4-5 ժամ, դառնում եմ սարսափելի ակտիվ: Կարելի է ասել "բույնի"
    Իսկ եթե շատ եմ քնում 10-12 ժամ, ապա էտ օրը վերջացած ա: Մի բան ինձ ասելուց մի 5 անգամ պետք է կրկնեն, որ տեղ հասնի

    Հ.Գ. Էսօր շատ լավ եմ քնել, ուղիղ 8 ժամ

  5. #50
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Մարդու օրգանիզմը յուրահատուկ կառուցվածք է, նրա ամենօրյա գործունեությունն ապահովվում է փոխկապակցված մեխանիզմների մի ամբողջ համակարգի կողմից: Իսկ որպեսզի այդ գործունեությունը լինի անխափան, պետք է օրգանիզմի մշտական սնուցում` քուն: Այսինքն` մի վիճակ, որի ընթացքում վերականգնվում են էներգիայի պաշարները և օրգանիզմն ազատվում է կենսագործունեության ավելորդ նյութերից:
    Քնի ժամանակ օրգանիզմի կենսաապահովման բոլոր համակարգերի աշխատանքը դանդաղում է` նյութափոխանակությունը հասնում է ակտիվության ամենացածր աստիճանին, արյան ճնշումն ընկնում է, սրտի զարկերի հաճախությունը նվազում է, նյարդային համակարգի զգայունությունը լույսի, ձայնի և նույնիսկ ցավի նկատմամբ` թուլանում, երբեմն խախտվում է նաև շնչառության բնականոն ռիթմը: Բացի դրանից որոշ գիտնականներ պնդում են, որ մեր ուղեղն օգտագործում է քնի ժամանակահատվածը ավելորդ էլեկտրականությունից ազատման և հիշողության համակարգի մաքրման համար:
    Ժամանակը խիստ անհատական է յուրաքանչյուր մարդու համար: Կարևորն այն է, որ քնից հետո մարդն իրեն զգա բավականաչափ հանգստացած: Ընդունված է համարել,որ տարեց մարդկանց ավելի քիչ ժամանակ է հարկավոր քնի համար, բայց դա միշտ չէ այդպես: Կասկած չի կարող լինել, որ իրականում տարեց մարդկանց շատ խնդիրներ` ֆիզիկական կամ հոգեբանական, առաջ են գալիս հենց անբավարար կամ խանգարված քնի պատճառով: Եվ սա նման է փակ շրջանի. չէ որ քնի խանգարումը հենց ֆիզիկական և հոգեբանական խնդիրների արդյունք է :
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  6. #51
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    ես օրական երևի մի 4-5 ժամ եմ քնում մաքսիմում, ու դեռ կամ

  7. #52
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քնում եմ մոտավորապես 5-ից 6 ժամ: Կախված ա մարդու աշխատանքային օրվանից, թե նա ինչով է զբաղվում օրվա ընթացքում կամ քանի ժամ ա զբաղվում: Երևի ամեն ինչ կախված ա սովորությունների դաստիարակումից, օրինակ մարդ կա օրեկան 10 ժան քնելուց հետո կարող ա էլի քնի պակասություն ունենա, քանի որ ինքը սովորաբար 11 ժամ ա քնում.. Չնայած ամեն դեպքում կան սահմաններ` առանց քնելու հնարավոր չի ու հակառակը` ամբողջ օրը քնած անցկացնել նույնպես: Մի հոդված կարդացի էս վերջերս, ասվում էր որ հիմնականում քնի երկարությունից չի կախված մարդու քնից բավարարվելը այլ քնի որակից, օրինակ կարողա 9 ժամ քնես, բայց դեռ քնի պակաս ունենաս, բայց "հանգիստ" ու "խորը" քուն մտնելով քեզ կարող է բավարարել նույնիսկ 6 ժամը:
    Ամեն դեպքում մի խորհուրդ տամ, եթե քնի պակաս ունեք, փորձեք տեղը կամ դիրքը փոխել: Իսկ աշխատանքային ժամերին քնկոտությունից խուսափելու համար առավոտները մի փոքր մարմնամարզություն արեք ու կոնտրաստ դուշ ընդունեք, շատ լավ օգնում ա:

    I love my life and I celebrate it every day...

  8. #53
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես հիմա քնի դեպրեվիացիաով եմ զբաղվում ու կարող եմ արդեն ուղղիղ մեկ շաբաթ չքնել ու ինձ հրաշալի եմ զգում,սակայն այդ վիճակին որոշ ժամանակի ընթացքում եմ հասել
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  9. #54
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես հիմա քնի դեպրեվիացիաով եմ զբաղվում ու կարող եմ արդեն ուղղիղ մեկ շաբաթ չքնել ու ինձ հրաշալի եմ զգում,սակայն այդ վիճակին որոշ ժամանակի ընթացքում եմ հասել
    Մի քիչ չափազանցեցնում ես հաստատ... նախ՝ չես կարող մի շաբաթ չքնել, ու երկրորդն էլ՝ չես կարող դրանից հետո հրաշալի զգալ: Իհարկե, եթե խոսքդ միայն գիշերային քնի մասին չէ: Թե չէ՝ կարելի է գիշերն անքուն մնալ, իսկ ցերեկն էլ մի քանի ժամ "աչք կպցնել": Հուսամ, որ սմայլիկդ հենց դա էլ նշանակում էր... (եթե ուռած սմայլիկ չէ

  10. #55
    հարգված անդամ Եգանյան Նունե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.08.2010
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քունը ամենակարևոր բանն է: Լիարժեք քնի դեպքում չեն առաջանա բազմաթիվ հիվանդություննը, քունը հարկավոր է, որպեսզի կարգավորվի գլխուղեղի աշխատանքը: Ես խորհուրդեմ տալիս,որ ինչ ժամի դուք քնում եք այդ նույն ժամին էլ արթնանաք առավոտյան:

  11. #56
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եգանյան Նունե-ի խոսքերից Նայել գրառումը
    Քունը ամենակարևոր բանն է: Լիարժեք քնի դեպքում չեն առաջանա բազմաթիվ հիվանդություննը, քունը հարկավոր է, որպեսզի կարգավորվի գլխուղեղի աշխատանքը: Ես խորհուրդեմ տալիս,որ ինչ ժամի դուք քնում եք այդ նույն ժամին էլ արթնանաք առավոտյան:
    Իյա: Ասենք գիշերը 2-ին քնում եմ, պիտի ցերեկը 2-ին հելնեմ: Ստացվում ա 12 ժամ պիտի քնեմ: Կյանքիս կեսը քնեմ՝ էլ ինչ կմնա

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (26.08.2010)

  13. #57
    հարգված անդամ Եգանյան Նունե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.08.2010
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դա օգտակար է առողջության համար, իսկ եթե Դուք չեք մտածում Ձեր առողջության մասին կարաք 1 ժամ էլ քնեք:

  14. #58
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եգանյան Նունե-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա օգտակար է առողջության համար, իսկ եթե Դուք չեք մտածում Ձեր առողջության մասին կարաք 1 ժամ էլ քնեք:
    Քնում եմ այնքան, մինչև արթնանամ:
    Դա կարա լինի 2-10 ժամ ամենաշատը: Հիմնականում 4-5:


  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (27.08.2010)

  16. #59
    հարգված անդամ Եգանյան Նունե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.08.2010
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ ուրախ կլինեմ եթե Ձեր կարճաժամանակյա քունը չխանգարի գլխուղեղի աշխատանքը

  17. #60
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եգանյան Նունե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ ուրախ կլինեմ եթե Ձեր կարճաժամանակյա քունը չխանգարի գլխուղեղի աշխատանքը
    Ինչի՞ է էնպիսի կարծիք, թե մարդուն պարտադիր 12 ժամ քունա պետք, որ լրիվ հանգստանա ուղեղը, մարմինը, մկանները…
    Ուղեղ էլ կա՝ ուղեղ էլ, մարմին էլ՝ մարմին էլ:
    Եթե ես ինձ վատ չեմ զգում 4 ժամյա քնից, կամ ոնց դուք եք ասում՝ կարճ, ոչ լրիվ քնից, ուրեմն ամեն ինչ իմ մոտ նորմալա, ոչ մի ուղեղի աշխատանքի խանգարում էլ չկա:

    Նմանատիպ երկարաժամյա քուն պետք է ծանրաբեռնված աշխատանքով մարդուն:


Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեթարգիական քուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.07.2008, 20:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •