User Tag List

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Քուն

  1. #31
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Քունը ոնց կարա լավ լինի՞
    Եթե ֆիզիկական պահնջը չտանջեր ժամանակ առ ժամանակ, ընդհանրապես չէի քնի:
    Պատկերացրեք ինչ շոշափելի հանգստի կարելիա հասնել քնելու տեղ ասենք թե երաժշտություն վայելելով, կամ սիրաժ գործով զբաղվելով: 8 ժամ տրամադրել քնելուն՞ Էդ չափազանցությունա: Օրվա մեջ 5 րոպե ննջալը ավելիա անգաստացնում քան 8 ժամ քունը:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Մեջբերում Angelina-ի խոսքերից
    Ամենալավ քունը, դա առավոտյան քունն է:
    Ի՞նչ առումով լավ։ Առավոտյան քնելը գուցե հաճելի է, բայց առողջական տեսակետից խորհուրդ չի տրվում, քանի որ քնելու համար բնության կողմից նախատեսված են ոչ թե առավոտը կամ ցերեկը, այլ գիշերը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #33
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    չգիտեմ ինչու, բայց ինձ անմայման անհրաժեշտ է առավոտյան քնել...գոնե մինչև 11...
    կապ չունի գիշերը 12ին եմ պարկել, թե արավոտվա 6ին...
    ուղղակի առավոտ պետք է քնեմ, որ ինձ լիկատար լավ զգամ, թե չե ամբողջ օրը հորանջելով եմ ման գալիս ու վատ զգալով
    իսկ եթե հաշվի առնենք անքնություննս էլ ու գիշերները պարապելը..տո գնաժարի....
    ոնց եմ 1ին հերթին դիմանալու...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. #34
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Ի՞նչ առումով լավ։ Առավոտյան քնելը գուցե հաճելի է, բայց առողջական տեսակետից խորհուրդ չի տրվում, քանի որ քնելու համար բնության կողմից նախատեսված են ոչ թե առավոտը կամ ցերեկը, այլ գիշերը։
    Բնությունը մարդուն հարմարվելու ունակություն է տվել ու անհատական առանձնահատկություններ: Ամեն մեկի համար տարբեր ժամեր են լավ: Օրինակ ես ինչքան էլ տանջվեմ, ինչքան էլ շուտ քնեմ, ինչքան էլ ուզեմ, եթե առավոտյան 8-ից շուտ եմ արթնանում, օրս կորած է համարվում, իսկ մտերիմ ընկերուհուս մոտ ճիշտ հակառակն է: Պետք չէ ամեն ինչ ընդհանրացնել
    Մի քիչ առաջ հենց դրա մասին էլ կարդում էի

  5. #35
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Բնությունը մարդուն հարմարվելու ունակություն է տվել ու անհատական առանձնահատկություններ: Ամեն մեկի համար տարբեր ժամեր են լավ: Օրինակ ես ինչքան էլ տանջվեմ, ինչքան էլ շուտ քնեմ, ինչքան էլ ուզեմ, եթե առավոտյան 8-ից շուտ եմ արթնանում, օրս կորած է համարվում, իսկ մտերիմ ընկերուհուս մոտ ճիշտ հակառակն է: Պետք չէ ամեն ինչ ընդհանրացնել
    Մի քիչ առաջ հենց դրա մասին էլ կարդում էի
    Իսկ եթե 8ից ուշ ես արթնանում՞

    Օրինակ ես երբ էլ քնեմ 7:59 հաստատ արթուն եմ, որ հասցնեմ զարթուցիչս անջատեմ, ձենը չլսեմ
    Երկար քունը իմ կարծիքով հոգնեցուցիչա:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  6. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Իսկ եթե 8ից ուշ ես արթնանում
    Էլի լավ եմ լինում Բայց եթե 12-ից ուշ եմ արթնանում… այ դա արդեն լուրջ ա

  7. #37
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Էլի լավ եմ լինում Բայց եթե 12-ից ուշ եմ արթնանում… այ դա արդեն լուրջ ա
    12ից հետոն էդ չարթնացածի հաշիվա
    Ընդհանրապես, ցերեկվա ժամերին քնելը ինքնասպանությունա:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  8. #38
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Քունը գիտակցության անջատումն է : Եթե գիտակցություն կա , քուն չկա , եթե քուն կա չկա գիտակցություն : Գիտակցությունը չի կարող քունը բռնել , նա միայն կարող է նրան հեռու վանել : Ամբողջ ժամանակ քեզ հարցնելով << Ես քնում եմ , թե չեմ քնում և <<Երբ եմ վերջապես քնելու >> ,- դու քեզ խանգարում ես քնել :Հենց նրանով ,որ ուզում ես քնել :
    Հասկանալի է քնել պետք է , բայց որքան . սա մեր ուղեղին է հայտնի , որին բնավ չեն հետաքրքում քնի նորմայի մասին մեր աղոտ տեղեկությունները : ՈՒղեղին իրեն անհրաժեշտ քնանորմայից զրկելը հեշտ չէ , քան ինքնակամ սիրտ կանգնեցնելը : Տարբեր մարդկանց մոտ քնաչափը ոչ միայն շատ տարբեր է , այլև հենց միևնույն մարդու մոտ կարող է լինել խիստ փոփոխական , կախված ներքին ու արտաքին բազմաթիվ հանգամանքներից ( տարիքը , տարվա ժամանակը , աշխատանքը , սնունդը , հուզական լարվածությունը ) ...
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 23.10.2007, 20:40:
    Чеширский КотЭ

  9. #39
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Կարևոր այն չէ թե քանի ժամ ենք քնում, կամ ցերեկն ենք քնում թե գիշերը- կարևորը արթնանալուց հետո մեզ աշխույժ ու առույգ զգանք: Չնայած իմ խորին համոզմամբ գիշերային քունը ավելի օգտակար է:

  10. #40
    Լիարժեք անդամ NoemI-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Առաջ իմ աշխատանքը ֆիզիկական բնույթ էր և ես օրվա ընթացքում քննում էի ամենաքիչը 8-ժամ, հիմա ընդհանրապես ֆիզիկական գործ չեմ անում միայն օրվա ընթացքում քայլում են 10-15 րոպե գործի գնալ գալը. եվ 4-ժամից ավել քնել չեմ կարողանում, բայց բժիշկներց լսել եմ որ դա նաև ժառանգական է մարդու մոտ, չզարմանաք օրգանիզմ կա որին 20-րոպեն
    էլ բավական է լինում

  11. #41
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Է՜..ցավոտ թեմա ա ինձ համար...ես քնել չեմ սիրում...քնում եմ, հենց որ սպառվում եմ...
    հիմնականում 4 ժամ...շաբաթվա մեջ մի օր մի շաբաթվա քուն պարտադիր կեսօրից մինչև կեսգիշեր առնում եմ.../ պատահում ա շատ/
    Մեկ-մեկ աչքս կպնում ա դասերի ժամանակ, երբ որ դասախոսը բարի գիշեր ա մաղթում, եթե նույնիսկ ինքը շատ զիլ ձայն ունի ու եթե լեկցիայի ժամ չի...
    Մեկ-մեկ էլ մինչև առավոտ նստում եմ, լուսանում ա, դուրս եմ գալիս մաքուր օդի՝դասի գնալու ու տենց...
    ՀԻմա ինձ ասեք էլի, ի՞նչ կլինի ինձ հետ, եթե ես մաքսիմալ 7 ժամ էլ չեմ քնում, 6 ժամ, եթե բախտը ժպտում ա, 5- եթե ես եմ ինձ ժպտում, 4՝ համարելով խելացի որոշում։
    ՄԻայն մի դեպքում ա 4 ժամը հերիք, եթե էնքան հոգնած լինեմ, որ միանգամից քնեմ...

  12. #42
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    Ծո՛վ ջան, քիչ քնելը, իհարկե, ունի իր բացասական կողմերը: Մի օր կզգաս, որ լրիվ ուժասպառ ես լինում. կա՛մ որևէ հիվանդություն կունենաս, կա՛մ նևրոզ: Բայց կան նաև այնպիսի մարդիկ, որոնց կյանքի սովորական ռիթմն է այդպիսին, և ոչինչ էլ չի լինում:
    Ես ինքս քնել սիրող մարդ եմ, բայց հաճախ դրա ժամանակը չեմ ունենում: Ասեմ նաև, որ գրիպով շատ հազվադեպ եմ հիվանդանում: Ու գիտե՞ս երբ: Նոր տարուն, երբ գիշերը չեմ քնում: Այլ պայմաններում, եթե թեկուզ ամբողջ աշխարհը հիվանդ լինի, ես չեմ վարակվում:
    Սա քեզ զգուշացնում եմ, որ զգոն լինես, բայց չի բացառվում, որ դա քեզ համար նորմալ երևույթ է

  13. #43
    Լիարժեք անդամ lulu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2007
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քուն

    մարդ որ լիարժեք հանգստանա նրան անհրաժեշտ է 7 ժամ քնի ՝ոչ ավել ,ոչ պակաս :7 ժամից ավել էլ չի կարելի,քանի որ առավոտ ծեգին առթնանալիս ավելի լավ ես քեզ զգում , իսկ շատ քնելու դեպքում ամբոխջ որը քնած վիճակ է լինում :
    Դա հաստատված բան է:
    Ինչքան շուտ առթնանաս ենքան լավ , բայց 7 նորմալ է

  14. #44
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Քուն

    Հետաքրքիր տեղեկություններ

    Քնի կարևորությունը

    Մարդու օրգանիզմը յուրահատուկ կառուցվածք է, նրա ամենօրյա գործունեությունն ապահովվում է փոխկապակցված մեխանիզմների մի ամբողջ համակարգի կողմից: Իսկ որպեսզի այդ գործունեությունը լինի անխափան, պետք է օրգանիզմի մշտական սնուցում` քուն: Այսինքն` մի վիճակ, որի ընթացքում վերականգնվում են էներգիայի պաշարները և օրգանիզմն ազատվում է կենսագործունեության ավելորդ նյութերից:
    Քնի ժամանակ օրգանիզմի կենսաապահովման բոլոր համակարգերի աշխատանքը դանդաղում է` նյութափոխանակությունը հասնում է ակտիվության ամենացածր աստիճանին, արյան ճնշումն ընկնում է, սրտի զարկերի հաճախությունը նվազում է, նյարդային համակարգի զգայունությունը լույսի, ձայնի և նույնիսկ ցավի նկատմամբ` թուլանում, երբեմն խախտվում է նաև շնչառության բնականոն ռիթմը: Բացի դրանից որոշ գիտնականներ պնդում են, որ մեր ուղեղն օգտագործում է քնի ժամանակահատվածը ավելորդ էլեկտրականությունից ազատման և հիշողության համակարգի մաքրման համար:
    Ըստ վիճակագրության` նորածինը միջին հաշվով քնում է օրական 20 ժամ, որը, որպես կանոն, բաժանվում է կերակրման ընդմիջումով բաժանվող 3-4 մասի: Տարիքի հետ մեծանում է երեխայի ստամոքսը, հետևաբար` նաև կերակրման ժամանակը, և քնին հատկացվող ժամանկը աստիճանաբար պակասում է: Արդեն 1 տարեկան երեխան քնում է 12 ժամ գիշերը և միայն մի քանի ժամ ցերեկը:
    Հասուն մարդը քնում է միջինը 8 ժամ: Սակայն հարկ է նշել, որ այդ ժամանակը խիստ անհատական է յուրաքանչյուր մարդու համար: Կարևորն այն է, որ քնից հետո մարդն իրեն զգա բավականաչափ հանգստացած: Ընդունված է համարել,որ տարեց մարդկանց ավելի քիչ ժամանակ է հարկավոր քնի համար, բայց դա միշտ չէ այդպես: Կասկած չի կարող լինել, որ իրականում տարեց մարդկանց շատ խնդիրներ` ֆիզիկական կամ հոգեբանական, առաջ են գալիս հենց անբավարար կամ խանգարված քնի պատճառով: Եվ սա նման է փակ շրջանի. չէ որ քնի խանգարումը հենց ֆիզիկական և հոգեբանական խնդիրների արդյունք է...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  15. #45
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Քուն

    Հետաքրքիր տեղեկություններ

    Քնի չորս փուլերը


    Գիտնականներին հաջողվել է ստանալ քնի ընթացքում ուղեղի գործունեության ճշգրիտ պատկերը և առանձնացնել չորս հիմնական փուլերը:

    Առաջին փուլին հատուկ են ընդհանուր թուլացումը և ուղեղի կողմից ալֆա-ալիքների ճառագայթումը: Ընդ որում, այս ընթացքում ակնագնդերը կատարում են դանդաղ, շրջանաձև շարժումներ: Հենց այս փուլում է մարդն անցնում գիտակցականը ենթագիտակցականից բաժանող սահմանը: Մկանները թուլանում են, սրտի զարկերը` դանդաղում: Առաջին փուլում քնածին թվում է, թե երազ է տեսնում, բայց միևնույն ժամանակ նրան շատ հեշտ է արթնացնել, ինչից հետո նա կարող է պնդել, որ դեռ քնած չէր: Քնածին չանհանգստացնելու դեպքում նա հետզհետե կտեղափոխվի քնի երկրորդ փուլ:
    Քնի երկրորդ փուլում ուղեղն արձակում է բետա-ալիքներ: Ակնագնդի դանդաղ շարժումները դեռևս շարունակվում են, բայց արթնացնելու դեպքում այս ժամանակահատվածում տեսած երազները մեծամասամբ մոռացվում են: 20-30 րոպե հետո սկսվում է հաջորդ փուլը:

    Երրորդ փուլում ուղեղի արձակած ալիքների հաճախությունն անհամեմատ նվազում է: Այս փուլի ընթացքում քնածին արթնացնելը բավական բարդ է, քանի որ մկաններն ավելի են թուլանում, սրտի աշխատանքը` դանդաղում, մարմնի ջերմաստիճանն ու արյան ճնշումը` նվազում:

    Չորրորդ փուլը բնութագրվում է դելտա-ալիքների արձակմամբ և սկսվում է քուն մտնելու պահից մոտ 30 րոպե անց: Սա ամենախորը քնի փուլն է, որում ընդամենը 20 րոպե մնալուց հետո քնածը վերադառնում է մակերեսային քուն: Թեև այդ պահին ուղեղի ալիքների նկարագիրը շատ նման է առաջին փուլում ունեցածին, բայց այստեղ շատ դժվար է քնածին արթնացնել: Սա, այսպես կոչված, ԱԱՇ փուլն է (աչքերի արագ շարժում), որի ընթացքում էլ հենց այցելում են ամենապարզորոշ երազները: 10-20 րոպե տևող ԱԱՇ-ից հետո քնածը նորից անցնում է վերոհիշյալ բոլոր փուլերով:

    Այս ցիկլը գիշերվա ընթացքում կարող է բազմիցս կրկնվել:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեթարգիական քուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.07.2008, 20:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •