Ամռանը քնում եմ 3-4 ժան,բայց քիչ է,էսօրվանից ավելի շատ կքնեմ
Ամռանը քնում եմ 3-4 ժան,բայց քիչ է,էսօրվանից ավելի շատ կքնեմ
Օրը ցերեկով որ գոնե մի ժամ քնեցի (իսկ ես ամառվա շոգով համարյա ամեն օր էլ քունս տանում ա), էլ գիշերը քնել չի ըլնում. շատ շատ մի 5-6 ժամ:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Մարդը ցանկանում է քնել, երբ հոգնած է կամ երբ կորցնում է հետաքրքրությունը արտաքին աշխարհի նկատմամաբ, այլևս ոչինչ չի ցանկանում իմանալ նրա մասին, չի ցանկանում ընդունել դրսից եկող գրգռիչները:
Մարդու բնույթն այդպիսին է, որ նա ի վիճակի չէ երկար ժամանակի ընթացքում առանց ընդմիջման դիմանալ արտաքին աշխարհի հետ իր հաղորդակցությանը: Քնելու նպատակը հանգիստն է և դա բոլորովին ժամանակի կորուստ չէ:
Ինքս արդեն քանի՜ տարի է տառապում եմ անքնությամբ : Եվ կհամաձայնվեի կյանքիս կեսը տալ, մնացած կեսում էլ 8 ժամ քնած անցկացնելու համար
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Չգիտեմ լավ է թե վատ բայց ես քնկոտ եմ… Այս շոգ օրերին քունս ցերեկն ել է տանում, բայց եթե հանկարծ ցերեկը քնեմ կամ գիշերը շատ ուշ պետք է քնեմ կամ ցերեկը շուտ զարթնեմ: Օրից կախված քնում եմ 6-10 ժամ
ասեմ իմ անձնական ռեժիմը քնի հետ կապված, աշխատանքս ավարտում եմ գիշերը երկուսի երեքի մոտ , դե մինջև տուն կհասնեմ ,ես-են , մի խոսքով քնում եմ գիշերվա չորսին , արդնանում առավոտ իննանց կես տասին , սկզբնական շրջանում դժվար եի արդնանում , հիմա սովորական է դառել , չնայած, որ շատ եմ սիրում քնել , հա մի բանել ցերեկվա ժամերն ընդհանրապես չեմ կարողանում քնել
Շատ եմ սիրում քնել , որ թողնեմ մինչև հաջորդ գիշեր կքնեմ
սակայն ինչ սկսել եմ այս աշխատանքս ,սովորություն է արդեն . առավոտյան ութին աչքերս բացվում են : Ցերեկը ինչքան էլ հոգնած լինեմ ,կամ աշխարհից զզված ,չեմ կարողանում քնել ,կամ եթե քնեմ ,հաստատ հինգ րոպեից գլխացավ ...
շատ կուզեի բայց այս ռեժիմս փոխվեր , նաև իմ հարազատների մոտ ,գիշերը պաշտում եմ ,կցանկանայի ցերեկը քնել ,իսկ գիշերը գոյել
Մինչև առավոտ ժամը 9-ը պետք է արթուն մնամ, հետո էլ ժամը 14-ին ծնունդի եմ:
Այսպիսի ապրելակերպ ես չեմ սիրում: Ուզում էի փորձել գիշերային կյանքի դաժանությունը, արդեն 2-րդ օրն է և հիասթափվում եմ: Ինչպե՞ս կարելի է մարդուն այդքան ստրկացնել: Ախր շատ ես առողջությունդ վատացնում հանուն շատ չնչին աշխատավարձի:
Ինչքա՞ն կարող է մարդ արդուն մնա: Ինչքա՞ն անքունությունը մարդու առողջությանը սկսում է վնաս հասցնել:
Բժիշկներ ջան օգնեք:
SOS
Ես ընդհանրապես չեմ սիրում քնել: Ցերեկները չեմ քնում: Կարծում եմ դա իզուր ժամանակի կորուստ է: Իսկ կյանքը մարդուն մի անգամա տրվում և չարժե ժամանակը ծախսել քնելու վրա: Սիրում եմ քնել միայն, երբ քունս սարսափելի տանում է, ուղղակի աչքերս չեմ կարողանում բացել ու այդ դաժան պահին, երբ գլուխս դնում եմ մի փափուկ բարձի....................դա իրոք որ հաճույք է: Միայն այս դեպքում եմ քնելուց հաճույք ստանում: Թե չէ թողեն ընդհանրապես չեմ քնի:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Aida դու, որ իմ նման մի երկու օր չքնես, կզգաս, օրվա, որ ժամին ուզում ա լինի, լինի ցերեկ թե գիշեր, մեկա հաճուքով քնում ես: Բայց լավ բան չի, խորհուրդ եմ տալիս չփորձես:
Բայց իսկապես ինձ հետաքրքրում է, թե ինչքա՞ն արթուն մնալը սկսում է մարդու առողջականին ազդել: Ճիշտ է նախորդ գրառումներում գրված է, որ մարդ պետք է օրական 8 ժամ հանգստանա, իսկ եթե չհանգստանա օրգանիզմը ինչքա՞ն կարող է դիմանալ:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 31.07.2007, 02:01:
Իսկ հիմա պատասխանեմ Քաղաքացու հարցին:
Ասեմ, որ բազմաթիվ խանգարումներ կարող են լինել քնի պակասի հետևանքով: Դա կախված է նրանից, թե նախօրոք օրգանիզմդ ինչի է հակված: Պարզապես քիչ քնելու հետևանքով մարդու օրգանիզմն ուժասպառ է լինում, և դիմադրողականությունն ընկնում է:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 31.07.2007, 02:01:
Իսկ սնուցումը չի՞ օգնում, թե՞ հոգնածության պատճառով մկանները գտնվում են «մեռած» վիճակում և մարսելն անհնար է լինում և հետևաբար… վայ ահավոր բան է ստացվում: Իսկ եթե քուն+սովածություն է լինում այդ դեպքում մարդ կարող է նույնիսկ կոմայի մեջ մտնե՞լ: Շատ վախեցած եմ, կյանքումս առաջին անգամ մտածում եմ առողջությանս մասին
Սնուցումը կարող է որոշ չափով օգնել, բայց շատ քիչ: Քունը մարդուն պետք է ուժերը վերականգնելու ու հատկապես ուղեղը հանգստացնելու համար: Դե մի գիշեր չքնել ու չուտելը դժվար կոմայի հասցնի:
Ինձ թվում է, որ ոչինչ չի կարող փոխարինել քնին, իսկ կոնկրետ ինձ համար՝ հենց գիշերային քնին, հատկապես որ առավոտյան քնել ընդհանրապես չեմ կարողանում. չի քնվում ու վերջ։
Եթե մարդը քնի պակաս ունի, կարծում եմ, այդ պակասը հնարավոր չէ լիարժեք լրացնել ո՛չ սննդով, ո՛չ էլ ուրիշ որևէ բանով։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
իսկ ես հենց առավոտյան եմ քնել սիրում ... 8-ից 11- ը ... ամենալավ ժամը ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ