Էս տարի որոշել եմ չհանգստանամ, որ հետո չբողոքեմ, թե քիչ էր, լավ չէր...![]()
![]()
Էս տարի որոշել եմ չհանգստանամ, որ հետո չբողոքեմ, թե քիչ էր, լավ չէր...![]()
![]()
otar (07.07.2012)
Այս տարի մենք ընտանիքով Քուրդստան (Kurdistan) գնացինք: Մի ապշելու բան էր: Չնայած ժողովուրդը մի քիչ էն չէր, բայց երկիրը ես ընդհանրապես չեմ կարող համեմատել Հայաստանի հետ, մի անննշան, անննշան գիծ է իրենց բաժում ամենազարգացած երկրների հետ համեմատվելու համար: Ընդամենը յոթ տարում էդ կարգի զարգանա՞լ: Չգիտեմ որը ասեմ՝ լեռնային գեղեցկությունը, ջրվեժները, բնությունը, նոր-նոր շենքերի գեղեցկությունը, պտուղ բանջարեղենների համեղ լինելը…
Հետաքրքիրը այն էր, մենք չորս քաղաքներում եղանք՝ Էրբիլ, Զախո, Դհոկ ու Սլեմանի, չորսում էլ նույն վիճակն էր, քաղաքները ոնց որ բաժանված լինեն մի մասը Եվրպական ոճով են նորոգել, մի մասը Ամերիկյան, մյուս մասը ընդհանրապես դեռ նորոգված չի, բայց նորոգման տակ են: Մեզ ասացին, որ շինարարության կեսը Եվրոպացիների ձեռքում է, մյուս կեսը Ամերիկա, Կանադա և այլն: Դրա համար էլ էդպիսի հետաքրքիր խառնուրդ էր ստացվել:
Շատ չերկարացնեմ, թե ձեռքներդ ընկնի գնացեք տեսեք, հաստատ արժի:![]()
Վերջին խմբագրող՝ Peace: 07.07.2012, 17:30:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Freeman (12.07.2012)
Ու՞ր էիք գնացելՔուրդիստան ի՞նչ էիք կորցրել
Բայց լուրջ ի՞նչի համար էիք Իրաք հասել, էս պատերազմի, ռմբակոծությունների նեղ արանքում
![]()
I may be paranoid but no android!
Քուրդստանը թեև Իրաքի կազմում է, բայց պատերազմական գոտի չէ, էնտեղ ռմբակոծություններ չկան ու չեն եղել վերջին տարիներին: Մոտավորոպես Ղարաբաղի պես է, Իրաքի կազմում է, բայց Իրաքի հետ կապ չունի: Ի դեպ հիմա Իրաքն էլ առաջվանը չէ: Պատերազմը Իրաքի համար այլևս պատմություն է, ինքս էլ դժվարությամբ եմ հավատում, բայց տեսածս եմ ասում:
Իսկ Քուրդստան հասնել, հաստատ արժի, լավ իր գեղեցկությունն էլ մի կողմ թողնենք, թեկուզ մենակ հատուկ Սադամ Հուսեյնի համար տնկված պտղատու ծառերից պտուղ ուտելու համար:![]()
Վերջին խմբագրող՝ Peace: 07.07.2012, 18:13:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Իսկ ո՞նց եիք գնացել Քուրդստան, Իրանո՞վ, Թուրքիայով, թե Բաղդադով: Քանի օրանոց տուր էր ու մոտավորապես ինչքա՞ն փող ծախսեցիք:
I may be paranoid but no android!
Աթեիստ (07.07.2012)
Սկզբից Բաղդադ, հետո մեքնայով շարունակեցինք, առաջին քաղաքը Դհոքն էր, որ հասանք: Նախքան մտնելը սահմանի պես էր, մեքենաներն էին քննում, հարցուփորձ անում, եթե արաբ էին ուղարկում էին քիչ հեռու ոստիկանական կետ կար, չգիտեմ ինչու: Մեզ, որ իմացան քրիստոնյա ենք, ու ոչ միայն մեզ բոլորին, առանց որևէ խնդրի լայն ժպիտով ասացին` Welcome. Դուք տեսնեիք, որ իմացան հայ ենք, ինչ ոգևորությամբ էին հասկացնում մեզ, որ եղբայրներ ենք: Քանի որ լեզու չգիտեին ձեռքերով ոտքերով էին բացատրում ու փաստորոն քուրդերեն քաքա նշանակում է եղբայր: Իրենց է ցույց տալիս մեզ, ծափ տալով, որպես եղբայրության նշան էլի էդ ծափը, ասում է՝ քաքա քաքա: Պատկերացրեք մեր վիճակը:Հետո արդեն քաղաքում էլ հենց իմանում էին հայ ենք միագամից քաքա քաքա: Շատ է երկարում, բայց ոչինչ, իրենց ասած մեր եղբայր լինելու փաստը ինձ շատ հետաքրքրեց, ինձ թվում է ձեզ էլ: Էդ հարցի պատասխանը քիչ թե շատ բանիմաց մի մարդու կողմից ստացա: Ասաց, որ հայկական ջարդի ժամանակ Զախոյում գտնվող «Dalal» կամրջի օգնությամբ հազարավոր հայեր են փրկել քուրդերը: Հետո էլի նույն կամրջի վրա ուժեղ մարտեր են մղվել կարծեմ իրենց հետ կապված լավ չէի կարողանում հասկանալ, մի խոսքով: Դրա համար էլ ասում են եղբայրներ ենք: Այդ կամուրջն էլ տեսնաք, իսկապես պատմական վայր էր ու շատ գեղեցիկ:
Այս ճանապարհը, չնայած իրադարձություններով լեցուն էր, բայց շատ հանգիստ չէր: Ավելի ճիշտ կլինի միանգամից Erbil-ի օդանավակայն իջնել: Հայաստանից Թուրքիա հետո Էրբիլ: Կարելի նաև Թուրքիայից ավտոբուսով դուրս գալ: Եթե չեմ սխալվում Վրաստանից ուղիղ չվերթ կա Էրբիլ:
Մենք էնպես չէր, որ ինչ-որ ընկերության միջոցով էինք գնացել, մեր գլխի էինք, գները քաղաքից քաղաք տարբերվում էին, օրինակ Դհոքում ամենաբարեկարգ հոթելներից մեկում` Mazi, սենյակ վարձեցինք երեք անկողինով, օրը հարյուր դոլար, բացօթյա լողավազանը հետը:
Մեկ այլ քաղաքում, առանց լողավազանի սենյակային պայմանները գրեթե նույնը 45$-ով վարձեցինք: Erbil-ի մետ գնտվող Bikhal ու Shaklawa ջրվեժ է, ձոր է չգիտեմ, բայց արտակարգ տեղ է, նորից 45$-ին մոտ վարձեցինք: Պտուղ բանջարեղենը ջրի գին է ու շատ համեղ: Ճաշարանները ու տաքսիները միջին գների են: Ճաշարանները համենանայնդեպս Հայաստանից շատ էժան:
Վերջին խմբագրող՝ Peace: 07.07.2012, 21:45:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Arpine (08.07.2012), Claudia Mori (09.07.2012), John (08.07.2012), One_Way_Ticket (09.07.2012), Աթեիստ (07.07.2012), Մանուլ (07.07.2012), Ռուֆուս (08.07.2012), Ֆոտոն (10.07.2012)
Ժողովուրդ մարդ կա, ով Շրի Լանկայում հանգստացել է?
Ինչ կասեք?
Բարև Ձեզ
Էս տարի Հայաստանում եմ հանգստանալու![]()
Claudia Mori (09.07.2012)
Ֆոտոն (10.07.2012)
Vaio (09.07.2012)
Ռուֆուս (09.07.2012)
I may be paranoid but no android!
Vaio (09.07.2012)
Շրի Լանկայի պռոբլեմը լեզուն կլինի:
Հյուրանոցում, բնականաբար, կխոսեն անգլերեն, հնարավոր է նաև`ռուսերեն, բայց խանութներում` հազիվ թե:
Բարև Ձեզ
Եթե ինչ-որ սպեցիֆիկ բան ես ուզում, որ պիտի երկար բացատրես վաճառողին, հա, պրոբլեմ կլինի: Բայց տարրական դեպքերում ոչ մի խնդիր էլ չկա: Ցույց ես տալիս, թե ինչ ես ուզում, դրամարկղային մեքենայի, հաշվիչի կամ թղթի վրա գրում են գինը: Թվերը բոլոր երկրներում նույն ձև են գրվում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ