Գեղեցիկ է գրված, արցունքի կաթիլի պես անկեղծ ու ինքնաբուխ:
Հաճելի է, երբ կարդում ես իրար կցմցված բարդույթից անաղարդ ստեղծագործություն:
Գեղեցիկ է գրված, արցունքի կաթիլի պես անկեղծ ու ինքնաբուխ:
Հաճելի է, երբ կարդում ես իրար կցմցված բարդույթից անաղարդ ստեղծագործություն:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Ինչքա՜ն երազներ և հույսեր անթիվ
Այսօր այրվել են՝ դառնալով ածուխ…
Սիրուս բուխարին էլ չի կայծկլթում…
Կրակս հանգավ…
Մնաց միայն ծուխ…
Լցվում է աչքերս ու արցունք բերում
Առանց այն էլ թաց սրտիս աչքերից…
Հպվում մրմուռով հոգուս լարերին
Ու արյուն քամում հոգուս հևքերից…
Կտրելով շունչս ինձ սպառնում է մահ,
Ծխնելույզի մեջ հառաչում լացով…
Մրրիկի վազքով շուրջս պտտվում
Ու սուրում երկինք Աստծո հետքերով…
Էությունս ողջ դողում է տենդից,
Թռիչքը հոգուս զսպում եմ հազիվ…
Կուզեմ համբարձվել, թողնելով այստեղ
Մտքեր,
Երազներ,
Եվ հույսեր անթիվ…
Վերջին խմբագրող՝ Highordy: 02.04.2007, 21:17:
"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
Ես հիացած եմ: Ապրես![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.04.2007, 13:30:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Ծուխը մի քիչ շատ էր... աչքերս մռմռացին...բայց էս անգամ, փաստորեն, ծխախոտից չէր։
![]()
![]()
Ո՜նց է երևում, որ ծխի նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ անտարբեր չես։![]()
Բայց լավ էր, ինձ դուր եկավ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ հավանեցի, շատ գեղեցիկ է գրված ու զգացվում է տողերի մեջ սիրտն ու հոգին...![]()
Ապրես Highordy ջան
Շարունակի նույն կերպ ու դեռ էլ ավելի լավ ու նոր ստեղծագործություններով մեզ հիացնես
Չեմ կարողանում մեկ անգամ ևս չմեջբերել "Արցունքի կաթիլ" բանաստեղծությունդ.
Highordy-ի խոսքերից
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իրոք. անչափ լավ ես ստեղծագործում… Անկեղծ ասած չէի սպասում
. քեզ միշտ ավելի չոր եմ պատկերացրել
… Ուրախ եմ, որ սխալվել եմ
:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ